Автор: marisargsyanblog2009

Տնային աշխատանք 19.05.2021

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 1202-բ,դ; 1203-բ,դ; 1204-բ,դ; 1212 ; 1216;1219

1202. Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.

բ) 12,4589 – 6,27 + 1,395=7,5839=7,594=7,59,

դ) 0,1 – 0,01 – 0,001=0,089=0,09:

1203. Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև տասնորդականները.

դ) (9,4 – 8,7) ⋅ 1,4 =0.7*1.4=0.98=1.0,

բ) 5,6 ⋅ (7,4 – 3,9)=5.6*3.5=19,60=19,6

1204. Թվերը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները, ապա կատարե՛ք

հաշվումները.

բ) 24,35907 – 14,4346=24,36*14,44=351,7584,

դ) 11,4444 : 3,52222=11,44/3.52=3,25

1212. 50 թիվը նախ մեծացրել են 25 %-ով, ապա ստացված թիվը փոքրացրել

են 20 %-ով։ Ինչպիսի՞ թիվ է ստացվել` 50-ից մե՞ծ, թե՞ փոքր։

50*1.25=62,5

62.5*80/100=50

1216. Գրե՛ք երկու կանոնավոր և երեք անկանոն կոտորակներ, որոնցից

յուրաքանչյուրի համարիչի և հայտարարի գումարը հավասար

է 18‐ի։

7/11, 5/13, 11/7, 13/5, 17/1

1219. Հետևյալ թվերը դասավորե՛ք աճման կարգով.

20-ի 7 %-ը, 15-ի 8 %-ը, 90-ի 3 %-ը, 100-ի 5 %-ը

20*7/100=1.4, 15*8/100=1.2, 90*3/100=2.7, 100*5/100=5

5, 2.7, 1.4, 1.2

Տնային աշխատանք 12.05.2021

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 1177-բ,դ,զ,ը; 1178-բ,դ; 1188-բ;1189

1177. Կատարե՛ք բաժանում.

ա) 1000 ։ 0,25=100000/25=4000

բ) 169 ։ 1,3=1690/13=130

դ) 1295 ։ 0,37=3500 

ը) 302 : 0,2 =3020/2=1510

զ) 10572 ։ 8,81=1057200/881=1200

1178. Լուծե՛ք հավասարումը.

բ) 8,13x = 24,6339

x = 24,6339/8,13=2463,39/813=3,03

x=3.03

 դ) 7,25x = 9,425

x = 9,425/7,25=1,3

x=1,3

1188. Կատարե՛ք գործողությունները.

ա) (283 ⋅ 63 + 26650 ։ 13) ⋅ 4 – 182=(17829 + 2050) ⋅ 4 – 182=19879*4-182=79516-182=79334

բ) (20808 ։ 18 – 89112 ։ 1128) ⋅ 5=(1156 – 79) ⋅ 5=1077*5=5385

1189. Քանի՞ օր է 3 միլիոն ժամը։

Լուծում.

1օր-24 ժամ

3000000/24=12000 օր

Պատ.՝ 12000 օր:

Մայիսի 24- 28

Հարցեր .

Անսեռ բազմացում.

  1. Ի՞նչ է բազմացումը։

Բազմացումը  կամ վերարտադրումը կենսաբանական գործընթաց է, որի ընթացքում ծնողներից գոյանում են նոր առանձնյակներ՝ սերունդ։ Վերարտադրողականությունը կյանքի հայտնի բոլոր ձևերի հիմնարար հատկանիշն է, բոլոր կենդանի օրգանիզմները գոյություն ունեն բազմացման հետևանքով։ Գոյություն ունի բազմացման երկու եղանակ՝ անսեռ և սեռական բազմացում։

  • Ո՞րն է անսեռ բազմացման նշանակությունը:

Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը կարող է բազմանալ առանց այլ օրգանիզմի հետ փոխհարաբերության մեջ մտնելու։ Անսեռ բազմացումը հատուկ չէ միայն միաբջիջ օրգանիզմներին։ Օրգանիզմների բողբոջումը նույնպես անսեռ բազմացման եղանակ է։ Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը ստեղծում է սեփական գենետիկորեն նույնական կրկնօրինակը։

3.Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաները բաժանվում են ուղղակի բաժանման միջոցով, վիրուսները բազմանում են տեր բջջի հաշվին, հիդրաները և խմորասնկերը՝ բողբոջմամբ։ Այս օրգանիզմները սովորաբար տարբեր սեռեր չունեն և կարող են սեփական օրգանիզմը բաժանել երկու կամ ավելի կրկնօրինակների։ Բույսերի մեծ մասը ընդունակ է բազմանալ անսեռ եղանակով՝ վեգետատիվ ճանապարհով՝ բազմացում առանց սերմերի և սպորների, մրջյունների Mycocepurus smithii տեսակը ենթադրաբար բազմանում է միայն անսեռ ձևով։ Օրգանիզմների բողբոջումը նույնպես անսեռ բազմացման եղանակ է։Անսեռ բազմացման այլ եղանակներ են կուսածնությունը կամ պարթենոգենեզը, հատվածավորումը և սպորառաջացումը:

4.Ի՞նչ է սպորը:

Սպորը անսեռ բազմացման միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություն է։ Ծառայում են բազմացման և (բակտերիաների սպորներով միայն) արտաքին անբարենպաստ պայմաններում պահպանվելու համար։ Որպես կանոն պատված են ամուր, արտաքին ազդեցությունների նկատմամբ կայուն թաղանթով։ Զարգանում են ստորակարգ (սնկեր, ջրիմուռներ, քարաքոսեր) և բարձրակարգ բույսերի (մամռանմաններ, պտերներ են) բազմացման օրգաններում, ինչպես նաե բակտերիաներից (բացիլներ) և նախակենդանիներից (սպորակենդանիներ)։ Բույսերի սպորներ սովորաբար գնդաձև կամ էլիպսոիդաձև են, ավելի հազվադեպ՝ գլանաձև։ Հաճախ ունենում են բարդ կազմություն, ամուր թաղանթ և երկար ժամանակ պահպանում ծլունակությունը։

5.Բողբոջմամբ բազմացող ի՞նչ օրգանիզմներ գիտեք:

 Հիդրաները և խմորասնկերը բազմանում են բողբոջմամբ։ Այս օրգանիզմները սովորաբար տարբեր սեռեր չունեն և կարող են սեփական օրգանիզմը բաժանել երկու կամ ավելի կրկնօրինակների։ Բույսերի մեծ մասը ընդունակ է բազմանալ անսեռ եղանակով:

Ամփոփիչ հարցեր

1* Ո՞ր երեւույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ :Ո՞ր երեւույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Օրինակ, ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն: 

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում: Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:

Օրինակ, լուցկու այրվելը, մոմի այրվելը, կաթի թթվելը, ջրի քայքայումը՝ ջրածնի և թթվածնի, և այլն:

2 * Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:

Քիմիական երևույթներին` ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

3 * Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Թթվածնի մատակարարման դադարեցում,  ջերմաստիճանի իջեցում,

վառելանյութի հեռացում:

4 *Ի՞նչ է մեխանիկական շարժումը։ Բանաձևը:

Մեխանիկական շարժումը մարմնի դիրքի փոփոխությունն է տարածության մեջ ժամանակի ընթացքում։ S= V*T

5 * Մարմինների ձեւափոխության ի՞նչ տեսակներ կան:

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:

6 * Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը։

A=F×S

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա ազդող ուժից և  նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհից:

7 *Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Ջերմային հավասարակշռության վիճակում ջերմադինամիկական համակարգը գալիս է մի վիճակի, որտեղ մակրոսկոպական երևույթները՝ լուծվելը և հալումը, այլևս դադարել են։ Այս վիճակն ընդունված է անվանել ջերմադինամիկական կամ ջերմային հավասարակշռության վիճակ։ Ջերմային հավասարակշռության վիճակում համակարգի մակրոսկոպական պարամետրերը մնում են անփոփոխ, եթե արտաքին գործոնները բացակայում են։

8 * Ի՞նչ է շանթարգելը, եւ ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից։

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

9 *Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին։ Ինչո՞ւ։

Հողի միջոցով կենդանիների ոտքերի ձայնը ուժեղ է լսվում:

10 * Ի՞նչ է բջիջը : Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բջիջը բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։

11* Ի՞նչ է ֆոտոսիթեզը :Սահմանե՛ք ավտոտրոֆ եւ հետերոտրոֆ օրգանիզմներ հասկացությունները :

ֆոտոսինթեզը  ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է: Ֆոտոսինթեզի պրոցեսում կարևոր նշանակություն ունեն ֆոտոսինթեզող գունակի՝ քլորոֆիլի դերը։ Քլորոֆիլը  կանաչ գունանյութ է, որի կողմից կլանվում է Արեգակի լույսի էներգիան, փոխակերպվում է և կուտակվում  օրգանական նյութերում:

Ավտոտրոֆներն ընդունակ են անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզել։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։

Հետերոտրոֆ օրգանիզմներն ընդունակ չեն անօրգանական միացություններից սինթեզելու օրգանական միացություններ։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը՝ օրինակ՝ ածխաջրերը լիպիդները, սպիտակուցները, նուկլեինաթթուները, սինթեզում են օգտագործելով արտաքին միջավայրից ստացված օրգանական նյութերը։

Տնային աշխատանք 24.05.2021

1.Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛սոր իմաստը փոխվի։

  • Նա թագավորին նամակ էր գրել իր որդու Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել իր որդու՝ Եգորի մասին:

  • Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը՝ Վահագնին:

  • Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:

  • Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային 

արկածի մասին:

2.Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։
Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նա գողին հարցրեց, թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ողբ ու՝ կոծ չի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ

Ագրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,

Գողը խելացի էր, իսկ պահակը հիմար: Միշտ խելացին՝ ով էլ ուզում է լինի, հիմարին կարող է հաղթել:

Բհերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորսհինգ գործող անձ թող լինի),

Գողը-խելացի և խորամանկ

պահակ- հիմար, վստահող և միամիտ

մեծատուն-միամիտ, անուշադիր

տան կինը- միամիտ, անուշադիր

Գգործողության վայրը նկրագրի՛ր

հարուստի տուն , գիշերային փողոց

Դբացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»      

ա/ գողը-հումորով է ասում՝ զգալով պահակի միամտությունը,     

 բ/  պահակը-հասկանում է բառացի, ուղիղ ձևով

Ետեքստը սցենարի վերածի՛ր

Գիշեր է, հարուստի տուն , բոլորը քնած են, բացի այնտեղ ներթափանցած գողը:

Գողը հավաքելով ավարը, դուրս է գալիս մութ, գիշերային փողոց: Զգուշորեն քայլում է դեպի իր տուն :

Դեմ-դիմաց դուրս է գալիս գիշերային պահակը:

-Կանգնի՛ր, պարկում ի՞նչ կա , էս ու՞ր ես  տանում, -հարցրեց նա գողին:

-Տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ ինձ պատվիրել է որոշ իրեր տանել իր եղբոր տուն։

— Ինչպե՞ս, ինչու՞ այդ դեպքում տնից ողբ ու կոծ չի լսվում, -հարցրեց նա գողին:

-Դու հանգիստ սպասի՛ մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես տնեցիների ողբի ու լացի ձայնը,- ասաց գողը։

Պահակը բաց է թողնում գողին՝ հավատալով նրան:

Գողը հեռանում է մթության մեջ:

Փողոց: Լույսը բացվել է: Հարուստի տան մոտ գիշերային պահակն է կանգնած:

Հարուստի տանից լսվում է ողբի ու անեծքի ձայներ:

Պահակը հասկանում է եղելությունը:

Զ) սցենարդ վերնագրի՛ր

Խորամանկ գողը և միամիտ գիշերային պահակը:

Առաջադրանք մայիսի 16-22-ը

Առաջադրանք 1

Թարգմանություններ /Ընտրել մեկ թարգմանություն/

Հռոմեական ճանապարհների պատմության մասին

Հռոմեական առաջին «կանոնավոր» ճանապարհները կառուցվել են ռազմական նպատակներով, իսկ ավելի ուշ իշխանությունները անընդհատ վերահսկել են դրանք որպես ռազմավարական օբյեկտներ: Ճանապարհների դասական լայնությունը 12 մ է, դրանք կառուցվել են չորս շերտերով: Հիմքը պատրաստված էր խճանկարից:

Այնուհետև կար մանրացված քարերից պատրաստված ձևանմուշ, որն ամրացված էր բետոնով: Կաղապարի վրա դրվել է աղյուսի շերտ: Հարթ սալերը կամ խոշոր սալաքարերը ծառայում էին որպես վերին ծածկ: Այն հատուկ պատրաստված էր կենտրոնում մի փոքր ուռուցիկ, որպեսզի անձրևաջուրն ու ցեխը ցրվեին ճանապարհի եզրին: Հիմնական ճանապարհների երկայնքով տեղադրված էին սահմանային անցքեր, որոնք ցույց էին տալիս հեռավորությունը Հռոմ: Ամենահին ճանապարհը Վիա Ափփյան կամ Ափփիական Ճանապարհն էր, որը կառուցվել է մ.թ.ա. 312 թվականին Ափփիուս Կլավդիոսի կողմից և հանդիսանում էր  Հռոմի հնագույն հանրային ճանապարհներից ամենանշանակալիցը: Մ.թ.ա. IV դարում Հին Հռոմից դուրս էր գալիս  29 ճանապարհ, որոնք, ասես, մայրաքաղաքի փողոցների շարունակությունն էին: Նրանք անցնում էին  տարբեր ուղղություններով և միանում մարզերում կառուցվող տեղական ճանապարհների մի ամբողջ ցանցի:

Հռոմեական կայսրության տրանսպորտային զարկերակները

Հին Հռոմի ամենաերկար հուշարձաններից մեկը ճանապարհային ցանցն էր, որը կապում էր կայսերական նահանգները: Եվ նույնիսկ եթե ոչ բոլոր ճանապարհներն էին իսկապես տանում Հռոմ, նրանք բոլորն իրենց ծագումով պարտական ​​էին Հավերժական Քաղաքին և հատկապես Ափփիական ուղուն ՝ այս «ճանապարհների թագուհուն»: Ժամանակի ընթացքում առևտուրը վերելք ապրեց այս տրանսպորտային զարկերակների օգնությամբ: Բայց առաջին հերթին այդ ճանապարհները ծառայում էին ռազմական նպատակներին. դրանք կառուցվել են այնպես, որ լեգեոները արագ հասնեն սահմանների «թեժ կետերը»: Ուստի միանգամայն բնական է, որ ճանապարհների կառուցումը մտահոգում էր հենց զինվորականներին:

Հռոմեական ճանապարհների երեսպատման աշխատանքները սկսվեցին բծախնդրորեն ուսումնասիրելով հողերը: Բաց տեղանքով ճանապարհները անցնում էին ուղիղ գծով, իսկ խորդուբորդ տեղանքով նրանք ոլորվում էին ՝ բարձրանալով ավելի բարձր, տեղ-տեղ բլուրներում թունելներ էին փորված, և ճահիճների մեջ նրանք հող էին կուտակում և հետագայում ճանապարհ հարթում: Նրանց աշխատանքում օգտագործում էին տարբեր գործիքներ. շարժական արևային ժամացույց ՝ ուղղությունը որոշելու համար. հորիզոնական խաչաձևով ձող, որից կախված էին կշիռներով չորս լար — ուղիղ գծեր և աջ անկյուններ դնելու համար, խորոբատ — ռելիեֆը որոշող գործիք:

Այս հռոմեական ճանապարհը ոլորվում է Անգլիայի Հյուսիսային Յորքշիր քաղաքում գտնվող Ուիլ դեյլ Մուրի երկայնքով: Հաճախ ճանապարհները մաս-մաս էին կառուցվում:

Գիծը ստուգելուց և նշաձողերով նշվելուց հետո գետինը փխրեցվում էր  ճիշտ տեղում և նշվում ապագա ճանապարհի սահմանները: Այնուհետև զինվորներն ու վարձու աշխատողները սկսում էին աշխատել: Շատ բան կախված էր լանդշաֆտի և շինանյութերի առանձնահատկություններից, որոնք մի տեսակ ձեռքի էին, բայց, որպես կանոն, ճանապարհը բաղկացած էր մի քանի շերտերից:

Նախ, շինարարները, հանելով ավելցուկային հողը, պնդացնում էին ստորին շերտը՝ խառնելով կրաքարի կամ ավազի հետ: Երկրորդ շերտը բռունցքի չափի ուռուցի սալիկներ էին, որը երբեմն լցվում էր կրաքարով կամ կավով: Վերին մասում աշխատողները թափում էին մանրախիճ կամ կոպիտ ավազ խառնված տաք կրաքարի հետ և խտացրած գլանով:

Վերջապես, որմնադիրները սալիկապատում էին ճանապարհը հարթ սալիկներով, մեջտեղում տալով նրան մի փոքր «կուզ». սրա շնորհիվ անձրևաջուրը հոսում էր կողմերի երկայնքով  և տարածվում: Շերտավորված կառուցվածքի պատճառով ճանապարհները երբեմն հասնում էին երեք կամ նույնիսկ հինգ մետր խորության. Իզուր չէ, որ ինչ-որ մեկը նրանց անվանում էր գետնին փորված պատեր: Հաճախ հռոմեական ճանապարհները հարյուր տարի անընդմեջ վերանորոգման կարիք չունեին:

Ի տարբերություն հետագա ժամանակներում Բրիտանիայում տեղադրված բարդ ոլորուն ճանապարհների, հռոմեացիների կողմից կառուցված Foss Way- ը կատարյալ ուղիղ գծով անցնում է Սոմերսեթի գյուղերը: Այս ճանապարհը ձգվում է հարավային ափից գրեթե մինչև Հյուսիսային ծով ՝ բուն տարածքից շեղվելով տրված ուղղությունից ընդամենը 9 կմ: Դրա անունը գալիս է լատինական «fossum» բառից ՝ «խրամատ» ՝ արտացոլելով ճանապարհների կառուցման հռոմեական մեթոդը:

Տնային աշխատանք -21.05.2021

  1. Առանձնացրո՛ւ անհասականալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

գորշ – մոխրագույն,

ռունգ — Քթի անցք, քթանցք,

ճապաղվել –աղոտանալ, նվաղել, որձաքար –կվարցի հանքաքար, շատ կարծր քար

  • Դուրս գրի՛ր ձիուն, հովտին, կաղնուն , գայլին, կայծակին, ժայռ ամենից դիպուկ նկարագրող հատվածները:

պառավ կարմիր ձի,  ուներ մեղմ ձայն
կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր,  հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, կանաչ հովիտ,

հովտի միակ կաղնին, փարթամ կաղնին,   

 գայլի զզվելի հոտը, գայլը շուռ էր գալիս փշաքաղվում ու ժանիքները բացում, և շները կանգ էին առնում, և գայլը դարձյալ մի երկու ցատկ հեռանում էր

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, կայծակի հուրն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր,  առվից կայծակի հոտ էր գալիս,

Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր:  ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:

ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու․ վախենում էր կայծակից և մոխրագույն էր, կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու: 

3.  Ձիգայլ  հակադրության մեջ ո՞ւմ կողմն է հեղինակի համակրանքը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Հեղինակի համակրանքը ձիու կողմն էր, որովհետև ձին պաշտպանում էր իր քուռակին, գայլը ուզում էր գողանալ  քուռակին,  բայց պառավ կարմիր ձին կյանքի գնով փրկեց իր քառուկին:

Մայիս 17-21

Նախագիծ

Պատասխանի՛ր հարցերին և փորձի՛ր վերհիշել

  1. Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:

Անշարժ  կանգնելու դեպքում, եթե մեքենան փողոցում դիրքը փոխում է քո նկատմամբ, ուրեմն մեքենան շարժվում է: կամ, օրինակ, թռչունը օդում ծառի նկատմամբ իր դիրքը փոխում է, ուրեմն շարժվում է՝ թռչում է:

  • Ի՞նչն են անվանումւ մեխանիկական շարժում:

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

  • Ներկայացրե՛ք ձեր շրջապատում հանդիպող հալման և պնդացման երեւույթների օրինակներ:

Ջուրը ձմռանը սառույց է դառնում՝ պնդանում է, իսկ գարնանը սառույցը հալչում է՝ դառնալով ջուր:

  • Ո՞ր երեւույթն է կոչվում եռում: Ինչո՞վ է եռումը տարբերվում գոլորշացումից:

Հեղուկի արագ գոլորշիացման պրոցես։ Եռումը հնարավոր է միայն միանգամայն որոշակի ջերմաստիճանի` եռման ջերմաստիճանի դեպքում։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց` մեծանում է ջրի գոլորշիացման ինտենսիվությունը պղպջակների ներսում։ Ուստի ավելանում է ջրային գոլորշու քանակությունը:

  • Բնութագրե՛ք «նյութափոխանակություն» հասկացությունը։

Նյութափոխանակությունը կամ մետաբոլիզմը օրգանիզմների կենսապահովման քիմիական ռեակցիաների ամբողջությունն է։ Մետաբոլիզմի 3 հիմնական ուղղություններն են՝ սննդանյութերի փոխակերպումն էներգիայի՝ բջջային գործընթացների իրականացման համար, սննդանյութերի փոխարկումը սպիտակուցների, լիպիդների, նուկլեինաթթուների և որոշ ածխաջրերի կառուցվածքային միավորների և ազոտային արգասիքների հեռացումը։

Մետաբոլիզմ բառը կարող է վերաբերվել նաև կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող բոլոր քիմիական ռեակցիաներին, այդ թվում՝ մարսողությանը և դեպի բջիջներ, ինչպես նաև տարբեր բջիջների միջև նյութերի փոխադրմանը, որոնց դեպքում բջջում տեղի ունեցող ռեակցիաների ամբողջությունն անվանում են միջանկյալ կամ միջնորդավորված մետաբոլիզմ։

  • Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:

Նյութերի և Էներգիայի փախանակություն:

  • Թվե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:

 Կանաչ բույսերն արտաքին միջավայրից կլանում են ածխաթթու գազ, ջուր,հանքային նյութեր, իսկ արտաքին միջավայր են արտազատում ֆոտոսինթեզի արդյունքում առաջացած թթվածինը։ Միևնույն ժամանակ ամբողջ օրվա ընթացքում շնչառության համար կլանում են թթվածին և արտազատում՝ ածխաթթու գազ։

  • Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:

Բոլոր անողնաշարավորները, ողնաշարավորներից՝ ձկները, երկկենցաղները, սողունները,  շատ փոքր կենդանիները, որդերը և միջատները:

Մայիսի 10-14 Հարցեր եւ առաջադրանքներ

ԴԱՍ             ԱՐՏԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

1.Ի՞նչ է արտազատությունը:

Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: Դրանցից շատերը թունավոր են և մահացու: Այդ պատճառով օրգանիզմները դրանք իրենց օրգանիզմից հեռացնում են արտաքին միջավայր:Նյութափոխանակության հետևանքով գոյացած անպիտան և թունավոր արգասիքների ելքը օրգանիզմից դեպի շրջակա միջավայր կոչվում է արտազատություն:

2.Ո՞ր նյութերն են արտազատվում:

Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջացած անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: 

Արտազատվում են նաև ավելորդ ջուրը` H2O, մնացորդային աղերը, ազոտ (N) պարունակող թունավոր նյութերը և այլն:

3.Ի՞նչ նշանակություն ունի արտազատությունն օրգանիզմում:

Արտազատության շնորհիվ կայուն մակարդակի վրա է պահպանվում կենդանի օրգանիզմի ներքին միջավայրն ու քիմիական բաղադրությունը:

4.Ինչո՞վ է տարբերվում արտազատությունը  բույսերի և կենդանիների մեջ:

Բույսերի մոտ արտազատությունը կատարվում է երկու ձևով.

1. Ամբողջ մակերեսով: Ջրում չլուծված, չոր մնացորդները կուտակվում են ծածկող հյուսվածքի` կեղևի, վերնամաշկի տակ և հեռացվում դրանց պոկվելու հետ: Օրինակ` կաուչուկային խեժը: Որոշ արգասիքներ հեռացվում են տերևաթափի ժամանակ` տերևներում կուտակված:

2. Տերևի հերձանցքային բջիջներով: Ինչպես արդեն գիտեք հերձանցքներով կատարվում է ջրի գոլորշիացում: Ավելորդ ջուրն ու նրանում լուծված արգասիքները/ավելցուկային աղերը, լուծելի մնացորդները/ հեռացվում են ջրի գոլորշիացմամբ:

Կենդանիների մոտ արտազատությունը կատարվում է հետևյալ կերպ.

1. Պարզագույն կենդանիները արտազատում են մարմնի ողջ մակերեսով:

2. Բարձրակարգ կենդանիների արտազատությունը կատարվում է մասնագիտացված արտազատության օրգան համակարգերի միջոցով:

5.Ի՞նչ գործառույթ է կատարում  երիկամը:

Արտազատական համակարգի օրգաններն են երիկամները Երիկամները զույգ են՝ տեղակայված են որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակում։ Աջ երիկամը կես ողի չափով ցածր է ձախից։ Երիկամները լոբաձև են, նրանց երկարությունը 10-12 սմ է, իսկ լայնությունը՝ 5-6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ։ Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ մեջ։

6.Ձեր շրջապատի ո՞ր բույսերի տերեւաթափն է ավելի երկար ընթանում:

Բալենի, խնձորենի: