Рубрика: Իմ օրագիրը

Քարե դար՝ պալեոլիթի, մեզոլիթի, նեոլիթի ժամանակաշրջաններ

Փոքր ժամանակ ես շատ էի հետաքրքրված նախնադարյան մարդկանցով և միգուցե այդ հետաքրքրվածության արդյունքում տեսա մի երազ, իսկ, թե ինչ երազ, հիմա կպատմեմ.

Քնեցի և արթնացա մի քարանձավում, նայում եմ շուրջբոլորս կապկամարդիկ են՝ երկարամազ, փրչոտ և համարյա մերկ, ի դեպ նրանք խոսում էին ժեստերով և ձեռքներին տարօրինակ քարե գործիքներ էին և այդժամ հասկացա, որ հայտնվել եմ նախնադարում՝ Ք. ա. 12-րդ հազարամյակում, իսկ ավելի հստակ հին քարե դարում՝ պալեոլիթում, որտեղ մարդիկ ապրում էին 15-20 հոգանոց խմբերով՝ հոտերով: Տղամարդիկ զբաղվում էին որսորդությամբ, իսկ կանայք՝ հավաքչությամբ: Ի դեպ, այն իրը, որ ես նշեցի, հիմա հասկանում եմ, որ դա հատիչն էր՝ առաջին գործիքը:Անկեղծ ասած, ես տպավորված էի, թե, ինչպես են նրանք փայտերը իրար շփելով ստանում կրակ:Հանկարծ աչքերս բացեցի գիշերվա կեսին և նորից քուն մտա և տեսա նույն մարդկանց, ովքեր այժմ ապրում էին ոչ թե քարանձավներում, այլ ափամերձ տարածքներում և հատիչը փոխարինվել էր տեգով և պարսատիկով և նրանց շրջապատում էին շներ, ում նրանք վարժեցնում էին և հասկացա, որ հայտնվել եմ արդեն միջին քարե դարում՝ մեզոլիթում: Եվ, ահա, հանկարծ հայտնվեցի մի վայրում, որտեղ մարդիկ արդեն զբաղվում էին այլ զբաղմունքով՝ արտադրողական տնտեսությամբ. նրանք զբաղվում էին հողի մշակմամբ, սերմնացանությամբ, կաշեգործությամբ, իրերի փոխանակմամբ, որը կոչվում էր առևտուր ու հասկացա, որ հայտնվել եմ նեոլիթի ժամանակաշրջանում՝ նոր քարե դարում:

Ահա բացվեց առավոտը, լսվեց զարթուցիչի ձայնը, և կիսատ մնաց իմ ճանապարհորդությունը ու ես նորից 21-րդ դարում եմ ՝ այժմյան իրականությունում:

 

Նեանդերթալցիեր

Առաջին նախանեանդերտալյան հատկանիշները ի հայտ են եկել Եվրոպայում 350,000–600,000 տարի առաջ: 130,000 տարի առաջ լրիվ նեանդերտալյան հատկանիշներն ի հայտ եկան։ Այս հատկանիշները անհետացան Ասիայում 50,000 տարի առաջ և Եվրոպայում 30,000 տարի առաջ:

Նեանդերթալցիները միջին հասակ են ունեցել (մոտ 165 սանտիմետր), վիթխարի մարմնով և մեծ, ոչ ստանդարտ գլխով։ Գանգային հատվածի ծավալով (1400-1740 խոր. սամտիմետր) նրանք նույնիսկ գերազանցում են ժամանակակից մարդուն։ 

Նեանդերտալցիները և Հոմո Սափիենսը անցել են նույն էվոլուցիոն ուղին, երկուսն էլ առաջացել են շիմպանզեանման արարածից հինգից տասը միլիոն տարի առաջ։

 Սկզբնական շրջանում նրանք տարածված էին հարավային, արևմտյան Եվրոպայում, մինչև Մեծ Բրիտանիայի հարավային ափերը, կենտրոնական Եվրոպայում և Բալկանյան թերակղզիում, Ուկրաինայում և արևմտյան Ռուսաստանում, ինչպես նաև Կովկասում, Զագրոսի լեռներում և Լիբանանում:

 Տպավորիչ հատվածն իմ կարծիքով, երբ նրանք բուժում կամ թաղում են մարդկանց:

Նոր բանն այն էր, որ իմացա առհասրակ նրանց մասին, մինչ այս չգիտեի:

Հայ ժողովրդի ծագման հետ կապված ավանդություններից

Հայկական ավանդությունը Ստեղծվել է դեռեւս վաղնջական ժամանակներում եւ առավել համապարփակ մեզ հասել Մովսես Խորենացու գրառմամբ: Ավանդության առանձին դրվագներ հիշատակվում են միջնադարի հայ մատենագիրների երկերում, որոնք 18-րդ դարում ի մի բերվեցին հայ նոր պատմագրության հայր Միքայել Չամչյանցի «Հայոց պատմության» էջերում:Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ: Առաջին՝ հնագույն շերտը, ստեղծվել եւ գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն, հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին եւ արարչագործ Աստվածների հսկա որդիներից էր: Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացու գլխավոր սկզբնաղբյուրներից մեկի՝ Մար Աբաս Կատինայի մատյանի սկզբում. «Աստվածներից առաջիններն ահեղ էին եւ երեւելի, եւ աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… Սրանցից մեկն էր եւ Հապետոսթյան Հայկը»… Ակնհայտ է, որ խոսքը Հայ Աստվածների ու Ընտրյալ Մարդկանց «տված» սերնդի մասին է՝ Կիսաստվածների՝ Մարդ-Աստվածների՝ Հայ Տեսակի: Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ոչնչացման, իսկ որոշ դեպքերում նաեւ ձեւափոխության՝ հարմարեցվելով Բիբլիա-Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն՝ համաշխարհային ջրհեղեղից հետո ամբողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթից, Քամից եւ Սեմից): Ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի համաձայն՝ Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» եւ հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները (Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին):Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է միջագետքյան բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, ի նշանավորումն որի այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղեւոնդ Ալիշանի 19-րդ դարում կատարած հաշվարկի՝ Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին): Իսկ «Նոյի ու նրա որդիների» կամ «Նոյան տապանի» փրկության գործում արարման վայրի՝ Արարատի բնիկների՝ հայ-արմենների, հսկաների ցեղի դերի ու նշանակության մասին դեռ կխոսի գալիք պատմագիտությունը: Եվ իզուր չէ որ հնում Հայաստանը համարվել է «Մարդկության փրկության երկիր» «Աստծո եւ մարդու հավիտենական ուխտի երկիր» եւ այլն:

Տնային առաջադրանք 02.01.2020թ.

02.10.2020 

1. Տրված բառերին ավելացրո՛ւ -եր (-ներ), ի, -ով, -ից վերջավորությունները: Հնչյունափոխված բառերն առանձնացրո՛ւ և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

 Գիրք, առու, ծաղիկ, լուսին, երկինք, ջուր, հեռագիր:

Գիրք-գիրքեր-գրքեր -սղվեց ի տառը

գիրք- գիրքի- գրքի-սղվեց ի տառը

գիրք-գիրքով-գրքով- սղվեց ի տառը

գիրք-գիրքից-գրքից- սղվեց ի տառը

առու- առուներ

առու-առուի-առվի — (ու-վ)

առու-առուով-առվով — (ու-վ)

առու-առուից-առվից — (ու-վ)

ծաղիկ-ծաղիկներ

ծաղիկ-ծաղիկի-ծաղկի — սղվեց ի տառը

ծաղիկ-ծաղիկով-ծաղկով — սղվեց ի տառը

ծաղիկ-ծաղիկից-ծաղկից — սղվեց ի տառը

լուսին-լուսիններ

լուսին-լուսինի-լուսնի— սղվեց ի տառը

լուսին-լուսինով-լուսնով- սղվեց ի տառը

լուսին-լուսինից-լուսնից — սղվեց ի տառը

երկինք-երկինքներ

երկինք-երկինքի-երկնքի- սղվեց ի տառը

երկինք-երկինքով-երկնքով- սղվեց ի տառը

երկինք-երկինքից-երկնքից- սղվեց ի տառը

ջուր-ջուրեր-ջրեր — սղվեց ու տառը

ջուր-ջուրի-ջրի — սղվեց ու տառը

ջուր-ջուրով-ջրով — սղվեց ու տառը

ջուր-ջուրից-ջրից — սղվեց ու տառը

հեռագիր-հեռագիրներ-հեռագրեր – ի և ն սղվում են

հեռագիր-հեռագիրի-հեռագրի- ի տառը սղվում է

հեռագիր-հեռագիրով-հեռագրով- ի տառը սղվում է

հեռագիր-հեռագիրից-հեռագրից — ի տառը սղվում է

2. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

Աշխարհեաշխարհ, աշխարհակալ, շնորհավորել…

Հ տառի հիման վրա,քանի որ հ-ն չի հնչում, բայց գրվում է:

Համաշխարհային, մենաշնորհ,շնորհակալ,աշխարհասփյուռ

3.  Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի … է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)

Քո չքնաղ ծաղկի բույրն  է ինձ այստեղ բերել:

Անթիվ ու … են աստղերը: (բույր, բյուր)

Անթիվ ու բյուր են աստղերը:

… երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)

   Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից:

… երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)

Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից:

… գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)

Սոֆիա գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է:

… գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է:

  1.Տարրական դպրոցի առաջին դասարանում նա ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն:

Այս հայտանգործությունները ինչով կարող էին օգնել մոլորակի բնակիչներին, ի՞նչ օգուտ կտային:

Խուտուտ տվող մեքենա-այդ սարքով տանձին խուտուտ տալու արդյունքում հասած տանձերը հեշտությամբ կընկնեն ծառի վրայից:

Սառույց տապակելու խեցաման-եթե լիներ սառույց  տապկելու խեցաման, ապա մոլորակի բնակիչները սառույցը կտապակեին և կօգտագործեին որպես տագացման միջոց:

Կշեռք՝ ամպերը կշռելու համար-եթե կշեռք ունենային, մոլորակի բնակիչները կկշռեին ամպերը և  կորոշեին, թե ինչքան ջուր կթափվեր երկնքից անձրևի ժամանակ, և կկանխագուշակեին  ջրհեղեղը:

Հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ— քարը մոլորակի բնակչին կպատմեր իր պատմությունը:

Երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում-մարդիկ հաճույքով տներ կկառուցեն երաժշտության հնչյուների տակ:

2. Հորինիր պատմություն ,,Ստի մոլորակը,, վերնագրով:

Նախաբան՝

Ադրբեջան՝ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։Հայաստան անվանումը վերաբերում է ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ. թ. ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։ Այստեղից սկսում է իմ՝ ,,Ստի մոլորակը,, վերնագրով պատմությունը:

Կար՜ -չկա՜ր մի երկիր կար՝ անունը Հայաստն, որը հարուստ և հզոր պետություն էր, իսկ հարևան երկիրը մի թագավոր ուներ՝ Սուտլիկ Ալին, ով ուներ մեծ եղբայր: նրանք չէին դադարում գոռալ.- էս սարն իմն է, էն ծառն իմն է, էն լեռն իմն է- և այնքան էին ասել, որ իրենք էլ էին հավատում իրենց հորինած ստին, և իրենք իրենց թագավորությունում ստեղծել էին ստի մոլորակ և այդ մոլորակում բոլորը ապրու էին իրար խաբելով և իրենց ստին հավատալով:

Լ. Ֆրենք Բաում ՙՙՕզի կախարդը» 20.06.2020թ.

օզի կախարդըԵվս  մեկ հեքիաթ այսօր կարդացի: Շատ հետաքրքիր հեքիաթ աղջկա՝ Դորթիի, մասին, ով ապրում է իր մորաքրոջ և նրա ամուսնու հետ և մեկ օր շատ ուժեղ քամու արդյունքում հայտնվում է կախարդական աշխարհում և ետ վերադառնալու համար պետք է հանդիպեր Օզի կախարդին, որ կարողանար վերադառնար տուն: Ես այս հեքիաթը կարդացել եմ նաև դպրոցում դասերի ընթացքում, բայց ևս մեկ անգամ մեծ հետաքրքրությամբ կարդացի: 

Չեմ պատմի հեքիաթն ամբողջությամբ, որպեսզի հետաքրքիր լինի կարդալը: