Рубрика: Ընթերցարան

Լ. Ֆրենք Բաում ՙՙՕզի կախարդը» 20.06.2020թ.

օզի կախարդըԵվս  մեկ հեքիաթ այսօր կարդացի: Շատ հետաքրքիր հեքիաթ աղջկա՝ Դորթիի, մասին, ով ապրում է իր մորաքրոջ և նրա ամուսնու հետ և մեկ օր շատ ուժեղ քամու արդյունքում հայտնվում է կախարդական աշխարհում և ետ վերադառնալու համար պետք է հանդիպեր Օզի կախարդին, որ կարողանար վերադառնար տուն: Ես այս հեքիաթը կարդացել եմ նաև դպրոցում դասերի ընթացքում, բայց ևս մեկ անգամ մեծ հետաքրքրությամբ կարդացի: 

Չեմ պատմի հեքիաթն ամբողջությամբ, որպեսզի հետաքրքիր լինի կարդալը: 

Գաբրիել Գարսիա Մարկես «Երկնգույն շան աչքեր» 19.06.2020

images

Գաբրիել Գարսիա Մարկես, ով  1950 թվականին գրել է շատ գեղեցիկ մի պատմվածք , որը կոչվում է    «Երկնագույն շան աչքեր»:

Մի մարդու մասին է, ով իրական կյանքում փնտրում է մի կնոջ, ով ամեն անգամ երազում կրկնում է <<Երկնագույն շան աչքեր>> արտահայտությունը, որը դարձել է կարծես գաղտնաբառ և ամեն տեղ, թե դեղատանը, թե ռեստորանում և այլ վայրերում, կրկնվում է նույն բառերը: Մինչև որևէ կին կարձագանքի այդ բառերին: Խորհուրդ կտամ կարդալ բոլորին: