Рубрика: Հաշվետվություն

Ռուսերենի հաշվետվություն

2020/սեպտ.-դեկտ.

Նածագիծ ռուսերենУ каждого своя Армения

Նածագիծ ռուսերեն“ Чем может гордиться себастаци”

Նածագիծ ռուսերենУ каждого своя Армения

Նածագիծ ռուսերենПопулярные достопримечательности Еревана

Նածագիծ ռուսերենУлица, на которой я живу

Նածագիծ ռուսերենОб иностранном языке, который я изучаю в школе

Նածագիծ ռուսերենВардан Григорян (Վարդան Գրիգորյան) Наступила осень (Աշուն եկավ ) թարգմանություն ռուս.- հայ.

Նածագիծ ռուսերեն«Мой зимний аудионатюрморт»

Ռուսերեն սեպտ.-Домашная робота

Ռուսերեն-Домашняя робота

Ռուսերեն հոկտ.У каждого своя Армения

Ռուսերեն նոյ.«Приключения барона Мюнхгаузена» по моей версии

Ռուսերեն .“ Чем может гордиться себастаци”

Ռուսերեն —У каждого своя Армения

Ռուսերեն .Популярные достопримечательности Еревана

Ռուսերեն դեկտ.-Улица, на которой я живу

Ռուսերեն դեկտ.-Домашнее задание,Летний отдых, Где бы я хотела отдыхать

Ռուսերեն- Об иностранном языке, который я изучаю в школе

Ռուսերեն-Вардан Григорян (Վարդան Գրիգորյան) Наступила осень (Աշուն եկավ ) թարգմանություն ռուս.- հայ.

Ռուսերեն- Плюсы и минусы отдыха в деревне

Ռուսերեն- «Мечта школьника»

Ռուսերեն-«Мой зимний аудионатюрморт»

Ռուսերեն-Домашнее задание

Պատմության հաշվետվություն

սեպտ.-դեկտ./2020թ.

Նախագիծ՝պատմություն«Ամանորյա բացահայտումներ»

Նախագիծ՝պատմությունՔարե դար՝ պալեոլիթի, մեզոլիթի, նեոլիթի ժամանակաշրջաններ

Նախագիծ՝պատմությունՀայն ու հայը

Նախագիծ՝պատմություն«Իմ հերոսը»

Նախագիծ՝պատմությունՓոքրիկ ուսումնասիրություններ

Նախագիծ՝պատմությունՀին Հնդկաստան՝ տեղեկություն և թարգմանություն

Պատմություն սեպտ.- առաջադրանք

Պատմություն- Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք

Պատմություն հոկտ.- Հայ ժողովրդի ծագման հետ կապված ավանդություններից

Պատմություն- Նեանդերթալցիեր

Պատմություն-Քարե դար՝ պալեոլիթի, մեզոլիթի, նեոլիթի ժամանակաշրջաններ

Պատմություն-Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Պատմություն-Վանի թագավորություն

Պատմություն նոյ.Հայն ու հայը

Պատմություն-«Իմ հերոսը»

Պատմություն- Ուրարտու թագավորություն

Պատմություն-ԵԳԻՊՏՈՍ

Պատմություն-Փոքրիկ ուսումնասիրություններ

Պատմություն դեկտ.Հին աշխարհի նշանավոր արքաներից Համմուրապին,նրա օրենքները, իմ մտորումները այդ օրենքների շուրջ

Պատմություն-Հին Հնդկաստան՝ տեղեկություն և թարգմանություն

Նախաիծ՝ «Ամանորյա բացահայտումներ»

«Նոր տարին տարբեր երկրներում»

Տարբեր երկրներում Ամանորը նշվում է յուրովի, սակայն նրանց ընդհանրացնում է այն, որ բոլոր մարդիկ Նոր տարին դիմավորում են նոր հույսերով ու սպասելիքներով, ցանկություններ են պահում, նվերներ մատուցում, իսկ երեխաները սպասում են Ձմեռ Պապին, որին ամեն ժողովուրդ տարբեր անուններ է տալիս:

Հին հայերի նավասարդյան Ամանորը նշվել է օգոստոսի 11-ին: Այն XII դարում ընդունել է տոմարագետ Հովհ. Սարկավագը: Հայկական ավանդական Ամանորը յոթնօրյա բացօթյա տոնակատարությամբ նշվել է Նպատ լեռան ստորոտում` արքունիքի, աշխարհազորի ներկայությամբ: Տոնի գլխավոր ծիսական արարողությունը լեռան գագաթին մեկամյա կենդանու զոհաբերությունն էր (հիմնականում՝ եղջերու) եւ ծիսական կերակուր եփելը (զոհաբերած կենդանու մսով հարիսա): Հեթանոս հայերի ամանորյա այս տոնակատարությունը շարունակվել է նաեւ քրիստոնեության վաղ շրջանում: Բուլղարիայում ավանդույթի համաձայն` Նոր տարին դիմավորում են տանը: Տոնակատարության սկզբում տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ եւ երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է ժամը 00:00-ին հնչող ղողանջներից հետո, երբ տանտիրուհին սկսում է կտրատել ամանորյա անակնկալ-կարկանդակը: Եթե մեկին կարկանդակի միջից բաժին է հասնում մետաղադրամ, դա նշանակում է, որ այն կբերի հարստություն, իսկ չամուսնացածներին բաժին ընկած վարդի ճյուղը` սեր:Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա, որի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքցված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիները:Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ին (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով եւ բացատրելով, թե ինչ են ցանկանում: Նամակն այնուհետեւ գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը:Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլեւ նոր հագուկապով: Սակայն իտալական հին ավանդույթն այլ է. դեկտեմբերի 31-ին տղամարդիկ եւ կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ: Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապի կնոջից` Լա Բեֆանայից:Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Ամանորի ճաշկերույթի ամենակարեւոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթ: Հյուսիսային Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով: Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները եւ փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են եւ սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղին` նվերը ստանալու համար:                        Ճապոնիայում, ըստ ավանդույթի, Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով, որի տարին է լինելու: Սակայն ճապոնական տան հիմնական զարդարանքը «կադոմացու»-ն է (ելքի մոտի սոճի): «Կադոմացու»-ն յուրօրինակ ողջույն է Նոր տարվա սրբին: Սովորաբար այն պատրաստում են սոճուց, բամբուկից եւ բրնձի հյուսված ցողուններից: Ծննդյան օրերին Չինաստանում հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի ծառեր: Դա տոնածառի նախատիպն է: Լույսի ծառերը զարդարվում են արեւելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով եւ ծաղկաշղթաներով: Նույն ձեւով զարդարվում են նաեւ տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը` Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները:                                                                         Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր ադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով`«ՙԿա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ: Ամերիկայում ուշադրություն է դարձվում ոչ միայն նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ` չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:Էստոնիայում, ինչպես նաեւ Ավստրիայում եւ Շոտլանդիայում, նոր տարում երջանկություն կբերի փողոցում հանդիպած ծխնելույզ մաքրողը, որը պարտադիր ձեռքին պետք է ունենա աշխատանքի համար անհրաժեշտ իրերը: Շոտլանդիայում նաեւ Ամանորի գիշերը գնում են հարեւան-բարեկամների տուն՝ նախապես վերցնելով մի կտոր քաղցրաբլիթ, մեկ գավաթ գինի եւ մի փոքրիկ կտոր ածուխ: Շոտլանդացիների տեսանկյունից դա ամենալավ ձեւն է ամբողջ տարվա համար ապահովելու սննդամթերք, խմիչք եւ տաքություն: Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի` Ձմեռ Պապի կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը, բոլորը սկսում են շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենը` նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում է Նոր տարին մուտք գործումՇվեդիա:                                                                        Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոն Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին եւ խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորի դիմավորումը ուրախ տան է: Ռոն Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր եւ խնձոր: Խնձորի կտորները թաթախում են մեղրի մեջ եւ ուտում:     Տոնի նախօրեին Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա եւ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է եւ հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ` այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու, խաղող ուտելու: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ, որից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա ամիսը. եթե հասցնում են ուտել բոլոր 12-ը, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաեւ նրանց վրա, ով Նոր տարին դիմավորում է տանը: Խաղողի հատիկները դրվում են բոլոր ափսեների մեջ: Եվրոպացիները եւս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:Բրազիլիայում եւս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր եւ մաքուր ճանապարհ:Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

Կաղանդ պապ

Կաղանդ պապ, հայկական Ամանորի խորհուրդները կրող և տարածող անձի կերպարը-հայերեն Մեծ Պապուկ կամ նորաձև Ձմեռ պապի-ն է։ Կաղանդ կամ Կախանդ բառերը ոչ մի կապ չունեն հայերեն «կախել» բառի հետ: Կաղանդ բառը լատիներեն «calenda-ամսագլուխ» -ն է:Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում են խլվլիկներն ու արալեզները՝ Արեգ, Անտես, Անի և Երա, Փուշ, Իմաստուն, Եղեգ, Ճտպտիկ, Փառփառ, Ասպետ Չարմազան, Հազարան։ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։Հայաստանում Կաղանդ պապի (Ձմեռ պապ) նոր կերպարի վերհանման և նոր հեքիաթի ստեղծման նախաձեռնությունը պատկանում ԴԻՄ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՈՆ  ընկերությանը՝ ներշնչված լեգենդով և ավանդույթների մասին պատումներով:

Սկզբունքների տարբերությունը

Փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը Չինաստանը նշում է ամենասիրված տոնը` լուսնային օրացույցով Ամանորը, կամ Գարնան տոնը: Չինական Ամանորից սկսվում է նաև վագրի տարին, որը ուժի և անվախության խորհրդանիշն է:Պաշտոնապես ամանորյա տոները տևում են մեկ շաբաթ` մինչև փետրվարի 19-ը: Նոր տարվա նախաշեմին անելիքները շատ են: Նախ պետք է տունը մի լավ հավաքել, դեն նետել ողջ աղբը, կտրել եղունգներն ու մազերը: Բանն այն է, որ այս ամենն արգելվում են տոնի առաջին օրերին: Համարվում է, որ այդ շրջանում աղբ նետելը փողի կորուստ է, իսկ մկրատ գործածելը անվերջանալի վեճեր ու բախումներ կբերի:Ընտանիքի բոլոր անդամները մասնակցում են տան զարդարման աշխատանքներին: Առաջին զարդարանքը «ֆու»` երջանկություն հիերոգլիֆն է, որը կախում են մուտքի դռնից, ընդ որում, այն կախում են գլխից վար: Բանն այն է, որ չինական «երջանկությունը շրջվել է» խոսքը «երջանկությունը եկավ» բառակապակցության հոմանիշն է: Պատուհաններին ու պատերին փակցնում են այդ տարին խորհրդանշող կենդանու նկարները` կարմիր թղթերով զարդարված:Իսկ ահա հայաստանում ամանորը նշում են  դեկտեմբերի 31 սեղան միշտ պիտի լինի առատ ու բայի այդ էլ Ամանորը հայերի ամենասիրելի տոներից մեկն է:  Հայերը Ամանորին պատրաստվում են մոտավորապես մեկ ամիս առաջ: Այս օրերին բոլորը շտապում են գնումների, որպեսզի հասնեն պատրաստել հայկական խոհանոցի ավանդական ուտեստները: Երբ հնչում են Նոր տարին ավետող զանգերը, մարդիկ ողջունում, շնորհավորում են միմյանց: Օջախի մեծը բարձրացնում է գավաթը, օրհնում բոլորին և ցանկանում աշխարհին խաղաղություն, գործերին հաջողություն, առողջություն, անսահման երջանկություն:Ժողովրդի մոտ տարածված է այն հավատալիքը, ինչպես սկսես Նոր տարին, այնպես կանցնի ամբողջ տարին: Ամանորին մարդիկ այցելում են միմյանց, նվերներ փոխանակում: Նոր տարվան հատկապես անհամբերությամբ են սպասում փոքրիկները: Նրանք դեռ շաբաթներ առաջ Ձմեռ Պապիկին նամակ են գրում` ցանկանալով նվեր ստանալ այս կամ այն խաղալիքը:

<< Տոնի պատմությունը>>

Պարզվում է՝ Ամանորը գոյություն ունեցող բոլոր տոներից ամենահինն է: Հին եգիպտական բուրգերի պեղումների ժամանակ հնէաբանները գտել են մի տարա, որի վրա գրված էր. «Նոր տարվա սկիզբը»: Հին Եգիպտոսում Նոր տարին տոնում էին այն ժամանակ, երբ Նեղոս գետն էր վարարում (մոտավորապես սեպտեմբերի վերջերին): Նրանց համար Նեղոսի վարարումը կարեւոր իրադարձություն էր, քանի որ միայն դրա շնորհիվ էր, որ չոր անապատում հացահատիկ էր աճում: Նոր տարվա տոնակատարության ժամանակ հին եգիպտացիներն Ամոն աստծու, նրա կնոջ եւ որդու արձանները դնում էին նավակի մեջ, որը մեկ ամիս լողում էր Նեղոսի ջրերում եւ ուղեկցվում երգերով, պարերով ու խնջույքներով: Մեկ ամիս անց արձանները տաճար էին վերադարձվում: Հին հռոմեացիները դեռեւս մեր թվարկությունից առաջ են սկսել Նոր տարվա առթիվ նվերներ ընծայել միմյանց ու զվարճանալ ողջ ամանորի գիշերը՝ իրար մաղթելով երջանկություն, հաջողություն, բարեկեցություն: Երկար տարիներ հռոմեացիները Ամանորը տոնում էին մարտի սկզբին, մինչեւ որ Հուլիոս Կեսարը ներմուծեց նոր օրացույց, որն այժմ էլ կոչվում է հուլիոսյան օրացույց: Ըստ այդմ, Նոր տարին դիմավորելու օրը դարձավ հունվարի առաջին օրը: Ասենք նաեւ, հունվար ամիսն իր անվանումն ստացել է հռոմեական Յանուս (Երկդեմ) աստծու անունից: Յանուսի մի դեմքը, իբր, ուղղված էր դեպի հետ՝ անցած տարին, իսկ մյուս դեմքը՝ դեպի առաջ, ապագան: Տոնակատարության ժամանակ մարդիկ իրար ընծայում էին նվերներ եւ երկդեմ Յանուսի պատկերով դրամներ: Ստրուկներն ու նրանց տերերն ուտում ու զվարճանում էին միասին: Բոլոր հռոմեացիները նվերներ էին պատրաստում նաեւ կայսեր համար: Սկզբում դա կամավոր հիմունքներով էր, սակայն ժամանակի ընթացքում կայսրերը սկսեցին պահանջել, որ իրենց ամանորի նվերներ մատուցեն: Ասում են, թե Հուլիոս Կեսարն Ամանորի գիշերն ազատ է արձակել իր ստրուկներից մեկին՝ այն բանի համար, որ վերջինս նրան մաղթել է գալիք տարում ապրել ավելի երկար, քան նախորդում: Հռոմեական կայսր Կալիգուլան Նոր տարվա առաջին օրը դուրս էր գալիս ապարանքի առջեւ գտնվող հրապարակ եւ նվերներ ընդունում իր ենթականերից՝ գրառելով, թե ով ինչ եւ ինչքան է տվել: Հին Բաբելոնում Ամանորը տոնում էին գարնանը: Տոնակատարության ժամանակ կայսրը մի քանի օրով լքում էր քաղաքը: Քանի դեռ նա բացակայում էր, մարդիկ զվարճանում էին, ինչպես հարկն է: Մի քանի օր անց կայսրն ու նրա շքախումբը՝ տոնական հագուստներ հագած, հանդիսավոր կերպով վերադառնում էՄՁ, իսկ ժողովուրդն անցնում էր իր առօրյա աշխատանքին: Այդպես մարդիկ ամեն տարի վերսկսում էին իրենց «նոր կյանքը»: Վաղ անցյալում Նոր տարին՝ որպես կանոն, կապում էին գարնան հետ, քանի որ այն բնության զարթոնքն էր եւ նոր բերքի սպասումի սկիզբը: Դա էր պատճառը, որ Ռուսաստանում այն տոնում էին մարտի 1-ին: 14-րդ դարում Մոսկվայի եկեղեցական միությունը՝ հունական օրացույցին համապատասխան, Նոր տարվա սկիզբ սահմանեց սեպտեմբերի 1-ը: Եվ միայն 1699 թվին Պյոտր Առաջինը՝ վերադառնալով Եվրոպայից, հատուկ հրաման արձակեց. «այսուհետեւ տարիները հաշվարկել հունվարի 1-ից»: Տոնածառի պատմությունը- Եվրոպայում տոնածառը անմիջական նախնի ունի: Դա փայտե բուրգն է՝ զարդարված բուսականությամբ եւ այլ պաճուճանքներով: Բրգի հարթակների վրա մարդիկ դասավորում էին նվերներ ու քաղցրավենիք: Մինչեւ տոնածառի հայտնությունը՝ նման բուրգը Գերմանիայում եւ Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Ծննդյան տոների գլխավոր խորհրդանիշն ու զարդարանքը: Տոնածառի մասին առաջին գրավոր հիշեցումը 16-րդ դարում էր. 1561 թ. գրառված գերմանական աղբյուրներում ասվում է, որ Ծննդյան տոների ժամանակ տանը պետք է լինի ոչ ավելի, քան մեկ տոնածառ: 17-րդ դարում տոնածառն արդեն Ծննդյան տոների համատարած ատրիբուտն էր Գերմանիայում եւ սկանդինավյան երկրներում: Ամերիկա ներմուծվել է գերմանացիների ու անկախության համար մղվող պատերազմին մասնակցող վարձու զինվորների կողմից: 16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին տարբեր արձանիկներով, գունավոր թղթերից կտրտված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, քաղցրավենիքով եւ այլն: Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է խնձորներով ծանրաբեռնված դրախտային ծառի պատմության հետ: Բողոքական երկրներում տոնածառի հաջողությունները կապված են նաեւ այն պատմության հետ, թե առաջին անգամ Մարտին Լյութերն է մտահղացել մոմեր վառել տոնածառի վրա: Իսկ դրանք էլեկտրական լույսերով փոխարինելու գաղափարը պատկանում է անգլիացի հեռախոսավար Ռալֆ Մորիսին: Ընդ որում, փողոցներում առաջին անգամ տոնածառեր զարդարվել են Ֆինլանդիայում՝ 1906 թվականին: Քանի որ առաջին տոնածառերը զարդարված են եղել կենդանի ծաղիկներով եւ մրգերով, իսկ հետո՝ նաեւ քաղցրավենիքով, ընկույզներով ու մոմերով, բնականաբար, դա բավականին ծանր էր սովորական ծառի համար: Այդ իսկ պատճառով գերմանացի ապակեգործները սկսեցին արտադրել ապակյա խաղալիքներ՝ որոնք փոխարինելու եկան տոնածառի բնական զարդարանքներին:

<<Նորտարին ծնողների, տատիկ պապիկների ժամանակաշրջանում>> 

Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։Տոմարական փոփոխությունների հետևանքով հայոց Նոր տարին տեղափոխվել է Նավասարդի 1-ը, այսինքն օգոստոսի 11-ը։ Պահպանվել ու մեզ է հասել Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից գրի առնված չափածո այն պատկերը, որն Ամանորին նվիրված ամենահին ստեղծագործությունն է հայ գրականության մեջ.

Նորտարին ծնողներիտատիկ պապիկներիժամանակաշրջանում

Անցյալում մեծաթիվ ուխտավորներ էին հավաքվում հատկապես Բագրևանդ գավառի Բագավան ավանում, ուր տոնը նշելու էր գնում հայոց արքունիքն ու զորքը։ Քրիստոնեությունը Հայաստանում ընդունվելուց հետո նավասարդ-օգոստոս ամսին նշվող այս տոնը պաշտոնապես փոխարինվեց Սուրբ Կարապետ Հովհաննուն նվիրված տոնով, հեթանոսական աստվածություններին նվիրված տաճարները քանդելու հետ վերացան Բագավանի տոնահանդեսները։

Որպես նոր տարի Նավասարդը շարունակեց նշվել, բայց արդեն նոյեմբեր ամսին, այգեկութից հետո, մասնավորապես մինչև 20-րդ դարի սկիզբը նոյեմբերի 10-ին հաջորդող կիրակի օրը այն նշվում էր Արցախում, Տավուշում, Սյունիքում և այլուր։ Հաջորդ օրը տոնական խնջույքների, կալերում խմբապարերի և երիտասարդական խաղերի, ձիարշավների օրն էր։ Այդ օրն առավոտից սկսած միջոցներ էին ձեռք առնում տարվա առատությունն ու հաջողությունը ապահովելու։ Ուշադիր հետևում էին, որ սեղանը միշտ առատ լիներ, կժերի ջուրը լրիվ չվերջանար, վստահ, որ լիքը սեղանն ու լիքը ամանները առատ ու բարեբախտ տարի կապահովեն։ Վաղ առավոտյան հոգ էին տանում նաև անասունների ու հանդերի մասին, առատ կեր տալիս անասուններին, ցորեն ու գարի շաղ տալիս դաշտերում։ Նույն ակնկալությամբ տուն մտած հյուրին դատարկ ձեռքով բաց չէին թողնում, քաղցրավենիք էին լցնում գրպանները, որևէ իր (գուլպա, գլխաշոր, թաշկինակ) նվիրում մտերիմներին։ 1080 թվականին Հովհաննես Սարկավագ Իմաստասերը հայկական տոմարի համար տարեսկիզբ է ընդունել օգոստոսի 11-ը։ 1616 թվականին Ազարիա Ջուղայեցին (1707 թվականին՝ նաև Վարդան Կարթեցին) առաջարկեց հայկական օրացույցի մի տարբերակ, ըստ որի տարեսկիզբ էր ընդունվում մարտի 21-ը։ 1758 թվականին Սիմեոն Ա Երևանցին մի նոր օրացույց կազմեց, որտեղ տարվա սկիզբ էր ընդունում հունվարի 6-ը (Քրիստոսի ծննդյան օրը)։ Գրիգորյան նոր տոմարը, որ կիրառության մեջ է մտել 1582 թվականին Հռոմի Գրիգորիս Երրորդ պապի շրջաբերականով և հաջորդել է Հուլյան (հին) տոմարին, Հայաստանում ընդունվել է 1920 թվականին, իսկ հայ առաքելական եկեղեցին այն պաշտոնապես ընդունել է 1923 թվականին։ Հայերը հունվարի 1-ը Նոր տարվա սկզբի տոն են ընդունել վերջին հարյուրամյակին։ Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման հայոց մեջ նույնպես Նոր տարվա տոնակատարությունը խորհրդանշում էր անցած տարվա հանրագումարը, նոր սկսվող տարվա հաջողությունների ու առատության ծիսական ապահովումը և չարիքի կանխարգելումը։Այսպես, մարդիկ աշխատում էին վերադարձնել բարոյական ու նյութական պարտքերը, լուծել-ավարտել վիճելի հարցերը, հաշտեցնել հակամարտող կողմերին և այլն։ Նոր սկսվող տարվա հաջողությունն ապահովելուն էին միտված, օրինակ, զանազան հմայական իմաստ ունեցող խմորեղենների և մթերքի որոշ տեսակների գործածությունը, ինչպիսիք էին կլոր, մեջը ծակ՝ ցորենով ու գարիով զարղարված «հացի հոր», «գարու հոր» կոչվող խմորեղենները։ Գյուղերում թխում էին կովի պտուկներ, արոր, գութան, քաղաքներում ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղեն (մկրատ, մատնոց, ուրագ, քսակ և այլն)։ Շատ տեղերում թխում էին նաև մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ ընտանիքի անդամների թվի համեմատ և ընտանի կենդանիների տեսակներից մեկական (եզան, կովի, ոչխարի և այլն)։ Թխվելու ընթացքում ուռչելը, կուտ դառնալը կամ սմքելը համապատասխանաբար դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար։ Որոշ վայրերում թխում էին նաև «էգ» և «չիք» կոչվող երկու հաց, որոնցից «էգը» ողջ տարին պահում էին ալյուրի մեջ, որպեսզի ալյուրը առատանար, «չիքը» գցում էին հոսող ջուրը, որպեսզի «չարիքը» անցնող ջրի նման չքանար։ Նոր տարվա գալուստը ուղեկցվում էր «նորոգելու» գործողություններով նոր հագուստ, նոր թխած հաց, նոր բերված ջուր, նորոգված կրակարան և այլն։ Նոր տարվա սկիզբը համարվում էր դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի կեսգիշերը և այդ ակնթարթին վերագրվում էր երկնային մեծ զորություն։ Կեսգիշերին սկսվում էին ընտանիքի անդամների փոխադարձ շնորհավորանքները։ Այդ ակնթարթի երկնային զորությունը լիարժեք օգտագործելու նպատակով ջանում էին այդ պահին օրհնած ջուր բերել տուն։ Նոր տարին շնորհավորում էին հոսող ջրի մեջ հատուկ թխված հացիկներ, ցորեն-գարու հատիկներ գցելով և երգելով.

«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»

Եզդիներ

«Սարսալը եզդիների շրջանում նշվող Նոր Տարին է: Այն տոնում են արևելյան օրացույցի առաջին չորեքշաբթի օրը (ապրիլ)` Հուիլյան օրացույցին համապատասխան: Սարսալը հինավուրց տոն է, որը սկիզբ է առնում Միջագետքի հնագույն պաշտամունքներից, որոնց տարրերը մինչև այժմ պահպանվել են բազմաթիվ ժողովուրդների մոտ: Այս տոնը հայտնի է նաև այլ անվանումներով` Չարշամա Սոր, Աիդա Սարսալե, Սարսալա Թաուսի Մալաք, Աիդա Թաուսի Մալաք: Վերջին ժամանակներս ավելի հաճախ գործածվում է «Չարշամա Սոր» անվանումը, որը եզդիերենից թարգմանվում է որպես «Կարմիր Չորեքշաբթի»: Պետք է նշել, որ իրենք՝ եզդիները, նույնպես այս տոնը ասոցացրել են կարմիր գույնի հետ: Իրականում «Սոր» բառը նշանակում է տոն: Չարշամա Սորը գոյություն ուներ դեռ Հին Իրանում՝ Чахар Шанбэ Сури անվանմամբ, որը պահլավերենից թարգմանվում է «Չորեքշաբթիի տոնը» կամ էլ «Տոն չորեքշաբթի օրը»: Քանի որ հին Իրանում օրացույցները փոփոխվում էին, տոների ժամանակացույցը ևս տեղափոխվում էր: Սասանյանների մոտ օգտագործվում էր երկու օրացույց` «йайри»` 365 օր տևողությամբ, և «саредха»` 365.24224 օր տևողությամբ: Առաջինը նրանք անվանել են «ошмурдик», որը նշանակում էր «հաշվարկի համար նախատեսված, պիտանի», իսկ երկրորդը` «вихзакик», որը նշանակում էր «շարժական»: Հայտնի է, որ այդ տոնը նշվում էր տարվա վերջին չորեքշաբթի օրը: Վերջին երեքշաբթի օրվա երեկոյան մարդիկ հավաքվում էին և մինչև չորեքշաբթի առավոտ կրակ էին վառում, ցատկում դրանց վրայով՝ բացականչելով «Իմ դեղինը (հիվանդություն, գունատություն) քոնն է, իսկ քո կարմրությունը (կյանք, առողջություն)` իմը»: Այդ ծիսակատարությունը մինչ այժմ էլ պահպանվել է Իրանում. կատարվում է մարտ ամսին՝ Նովրուզից առաջ»:

Մոլոկաններ

Էթնիկ տեսակետից մոլոկանները համարվում են ռուսներ, իսկ կրոնական առումով քրիստոնյաներ են, սակայն չեն ընդունում խաչը, սրբապատկերների պաշտամունքը և ճոխ եկեղեցական արարողությունները:

Հրեաներ

Հրեաները Նոր տարին տոնում են 2 օր, ըստ հրեական տոմարի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին, և այդ պահից էլ սկսվում է տարվա հաշվարկը: Նոր տարուն սեղանին միշտ դնում են մեղրով խնձոր, որպիսզի տարին քաղցր անցնի:

Ասորիներ

Ավանդույթի համաձայն, ասորիների թագավորը Նոր տարվա 12 օրն իր պարտականությունները հանձնում է հասարակ մարդուն։ «Ամեն օրն անցկացնում ենք աստծո անվան տակ. Յուրաքանչյուր օր ամեն մի աստծո եւ աստվածուհու անվան տակ նշում ենք մեր Նոր տարին։ Իսկ 12-րդ օրը թագավորը հետ է վերցնում իր պարտականությունները»,-ասաց Արսեն Միխայիլովը։ Ասորիների Նոր տարին՝ Հաբ-Նիսանի տոնը, խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը։

«Նոր տարվա խորհրդանիշնների պատմությունը

Տոնածառ, զարդարված ծառ, որ Ամանորի կամ Սուրբ ծննդի տոնակատարության ժամանակ ավանդաբար տեղադրվում է տանը, հրապարակներում և այլուր: Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում: 19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում: Նախկինումտոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլմրգերով: Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, մոմերով կամ լամպերով: Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը:Աստղը երկնային խոստումի նշան էր վաղ անցյալում: Մոմը խորհրդանշում է խաչը, որ լույս է աշխարհի համար, և երբ մենք նայենք, մենք կհիշենք Հիսուսին, ով լցրել է աշխարհը ողջ լույսով:Ձմեռ պապը խորհրդանշում է մեծահոգություն և բարություն, որը մենք զգում ենք ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում:Այսօր ամանորի անբաժան մասն է կազմում եղևնին։ Դեռ հազարամյակներ առաջ աշխարհի շատ ժողովուրդներ ծառի ճյուղեր էին զարդարում տարբեր տոների ու ծիսակատարությունների ժամանակ։ Սակայն դրանք որևէ աղերս չունեն Նոր տարվա հետ։ Ամանորյա տոնածառի ծնունդը կապված է գերմանական Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ։ Համաձայն ավանդույթի՝ նա ճրագալույցի երեկոյան տուն գնալիս հոգնած նստում է ճամփեզրի եղևնու տակ և հիանում նրա գեղեցկությամբ։ Եղևնու ճյուղերի արանքից կայծկլտում էին գիշերային աստղերը։ Այդ գեղեցկությամբ տպավորված՝ Մարտին Լյութերն իր տանը զարդարում է առաջին եղևնին։
Տոնածառի գլխի աստղը խորհրդանշում է Բեթհեղեմյան աստղը, որ առաջնորդել է մոգերին դեպի Քրիստոսի ծննդյան վայրը։ Իսկ տոնածառի խաղալիքներին նախկինում փոխարինել են զանազան մրգերը, որ Գերմանիայի բնակիչները կախել են տանը դրած տոնածառից
։

«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»

-Սուրբ ծննդյան օրը, քրիստոնեական գլխավոր տոններից մեկն է։ Այն նշում ենք ի պատիվ Մարիամ Ասվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։ Քրիստոնիան եկեղեցիները բաժանվում են երեք մասի՝ առաքելական եկեղեցիներ, Կաթոլիկ եկեղեցիներ և ուղափառ եկեղեցիներ։Քրիստնիականները Սուրբ ծնունդը նշում են տարբեր օրերին.Առաքելականները Հունվարի 6-ին. Կաթոլիկները դեկտեմբերի 25-ին. Ուղափառները հունվարի 7-ին։Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` «տեղական» թզուկներից մինչև միջնադարյան թափառական ժոնգլյորներն ու խաղալիք վաճառողները: Բայց քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ Նիկողայոսի (270–345 թթ.) վարքին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են` այդպես է ձևավորվել բարեգործությունը:Ձմեռ պապն արևելասլավոնական դիցաբանության մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում: Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառցալուլաները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, մազերը՝ ձնե ամպերը: Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում) գետերն ու  լճերը:Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում են խլվլիկներն ու արալեզները՝ Արեգ, Անտես, Անի և Երա, Փուշ, Իմաստուն, Եղեգ, Ճտպտիկ, Փառփառ, Ասպետ Չարմազան, Հազարան։ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։

«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»

Ամանորը իհարկե շատ գունեղ և գեղեցիկ է լինում, բայց կարևոր բաներից են նաև ուտեստները, այդ ուտեստներ ունեն իրենց նշանակությունն ու խորհուրդը:Օրինակ՝ Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ դնում են ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին, որովհետև եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։Ֆինլանդիայում իհարկե դնում են սեղանին բազմատեսակ ուտեստներ, բայց  տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։Լեհաստանում հետաքրքիր է այն, որ պետք է մատուցվի 13 ճաշատեսակ: Տոնական ընթրիքն սկսվում է ձկան ապուրով կամ սնկի արգանակով, ապա կաղամբ՝ սնկով, կարկանդակ մրգահյութով և վերջում՝ թարմ մրգեր:Մեքսիկայում Ամանորի խորհրդանիշը շատ քաղցր է: Այնտեղ հյուրասենյակի կենտրոնում կախում են քաղցրավենիքով լի ափսե, եթե հյուրերը փակ աչքերով կարողանան կոտրել ափսեն, ապա այդ տարի երջանիկ կլինեն:Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկ: Բացի այդ, Հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։Հնդկաստանում ևս Ամանորի սեղանը լի է քաղցրով, այնտեղ ամանորյա սեղանից բացակայում են մսային ուտելիքները: Ավանդական քաղցրավենիքներից է գազարի հալվան:Գերմանիայում Ամանորի սեղանին անպայման մատուցվում է չամիչով, խնձորով ու ընկույզով պատրաստված թխվածք, որի յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր նշանակությունը: Օրինակ՝ ընկույզը կյանքի դժվարությունները հաղթահարելու իմաստն ունի, իսկ չամիչը՝ խորհրդանշում է առատությունՖրանսիայում ամանորյա սեղանին դրվում է հատուկ պատրաստված հնդկահավ՝ կոնյակով և սերուցքով, ինչպես նաև սեղանին դրվում է շագանակ, պաշտետ, ապխտած սաղմոն և տարբեր տեսակի պանիր: Որպես աղանդեր՝ մատուցվում է սերուցքային տորթ, իսկ խմիչքներից՝ շամպայն և չոր գինիներ:Ավանդական ամերիկյան ամանորյա ուտեստ է հնդկահավը: Ի տարբերություն անգլիական հնդկահավի, ամերիկյան հնդկահավը պատրաստվում է մի քիչ տարօրինակ ձևով, այն լցոնում են սառնարանում մնացած մթերքներով՝ պանիր, սխտոր, խնձոր, կաղամբ, լոբի, սունկ, սալորաչիր և համեմունքներ:Իսպանիայում ամանորյա սեղանը շատ համեղ և ախորժելի է: Սուրբ ծննդյան երեկոյին պատրաստում են խորոված, հնդկահավ, կաթնային խոզ և ծովամթերքներով ուտեստներ: Որպես աղանդեր մատուցում են նուգա՝ սերուցքով և ընկույզով, մարցիպան՝ մեղրով, ինչպես նաև շաքարով նուշ:Բրազիլիան նույնպես ունի հետաքրքիր ամանորյա խոհանոց: Բրազիլիան համատեղում է շատ ժողովուրդների ամանորյա ավանդույթները: Տոնական սեղանի հիմնական ճաշատեսակներից են ձկան կամ խոզի միսը, բազմազան գարնիրը՝ գունավոր բրինձը, մրգային աղցանը և ընկուզեղենը:Իտալիայում ընդունված է մատուցել խաղող, պնդուկ, ոսպ՝ որպես երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշ:Որպես ամանորյա ավանդական ուտեստ իրանցիները պատրաստում են յոթ բաղադրիչներից կազմված ուտեստ, քանի որ յոթ թիվը համարվում էր աստվածային: Եթե ուտեստի մեջ կան բոլոր 7 բաղադրիչները, ուրեմն նոր տարում Ձեր բոլոր ցանկությունները կիրականան: Այդ յոթ բաղադրիչներն են ոլոռ, նուշ, պնդուկ, չամիչ, ծիրանի չիր, պիստակ և բրինձ:

«Ամանորյա մի երգի պատմություն»-Jingle Bells

Jingle Bells — ը ամբողջ աշխարհում հայտնի է, որպես սուրբ ծննդյան երգ։ Հայտնի նաև որպես «One Horse Open Sleigh»։ Երգը գրվել է Ջեյմս Լորդ Պիերպոնտի (1822—1893) կողմից։ Նաև 1858 թվականի սեպտեմբերի 16-ին գրանցվել է «One Horse Open Sleigh» վերնագրով։ Օրիգինալ երաժշտությունը շատ է տարբերվում հայտնիից։ Շատ է երգվել տարբեր կատարողների կողմից։ Հայտնի է դարձել 1940-ական թվականներին՝ Բինգ Կրոսբիի կատարմամբ։ Jingle Bells անունը սկզբնապես վերնագրված էր, որպես One Horse Open Sleigh վերնագրով: One Horse Open Sleigh երգը նախատեսված էր շնորհակալության ծրագրի համար, որը գտնվում էր Վրաստանի եկեղեցում, որտեղ Պիփոնտը օրգանիզմ էր: Երգը այնքան լավ ընդունվեց, որ այն կրկին հնչում էր Սուրբ Ծննդյան օրվա ընթացքում: ԵՎ նա այնքան հայտնի է, որ մինչև հիմա նա Սուրբ ծնդդյա երգ է համարվում։

«Նոր տարին տոնելու պատմությունը հին աշխարհում, միջնադարում,նոր դարերում, ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ» 

Ամանորը առաջինը նշել են նոր դարերում և նոր տարին նշելու ավանդույթը փոխանցվել է մեզ ,սակայն տվյալ ժամանակահատվածում փոփոխվել են մի շարք ավանդույթներ։Օրինակ առաջ ,երբ հայերը նշել են նոր տարին նրանց ձմեռ պապն է եղել Կաղանդ պապը ու երեխաներին միշտ բերել է քաղցրավենիք կամ մրգեր, իսկ ահա այժմ մենք ունենք ձմեռ պապիկ՝ նա մեզ բերում է այն նվերը ,որը մենք ուզում ենք ձմեռ պապուն ուղղված ամանորյա նամակում։

«Սուրբ Ծննդյան ֆիլմերը, պատմությունը, ժամանակաշրջանը»

<<Մենակ տանը>> իմ ամենասիրելի ֆիլմն է:Այն 1990-ական թթ. ամերիկյան ամանորյա կատակերգական ֆիլմ է, որը նկարահանվել է Քրիս Կոլամբուսի կողմից, հիմնվելով Ջոն Հյուզի կողմից սցենարին: Մաքաուլայ Կուլկինը հանդես է եկել Քևին Մաքքալիսթերի դերում, ով մոռացված էր մնացել տանը, երբ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ նրա ընտանիքը թռչում է Փարիզ:Ֆիլմը նկարահանել է <<20-րդ դար ՖՈՔՍ>> ստուդիան: Գլխավոր դերակատար  Մաքաուլայ Կուլկինը առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ում՝ «Լավագույն արական դեր» անվանակարգում:Ֆիլմի սաունդրեկը գրվել է Ջոն ՈՒիլեմսի կողմից:Ֆիլմը դարձավ բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող Սուրբ ծննդյան կատակերգական ֆիլմը ԱՄՆ-ի կինոի ողջ պատմության մեջ:

«Նոր տարին խորհրդային ժամանակաշրջանում»

Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, Հարևան ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով։ Երբ 1918 թվականին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշմամբ օրացուցային բարեփոխում կատարվեց, և չեղյալ հայտարարվեցին փետրվարի 1-13-ն ընկած օրերը, Ռուս ուղղափառ եկեղեցին չընդունեց այդ բարեփոխումը, որից էլ՝ նախկին խորհրդային ժողովուրդների մեջ նաև «Հին նոր տարին» նշելու սովորությունը։ Ռուսաստանում Նոր տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ)։ Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և առատաձեռն պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի չէր, ավելին՝ Դեդ Մորոզի նախատիպը հանդիսացող Տրեսկուն և Ստուդենեց «պապերը» ռուս բանահյուսության մեջ չարը մարմնավորող կերպարներ են, ռուսական անծայրածիր տափաստաններում թափառելով՝ սառեցնում են անցորդներին։ Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է:

«Նոր տարի, Ամանոր, թե Սուրբ Ծնունդ»

 «Ավանդական Նոր տարի, Ամանոր և Սուրբ Ծնունդ» ,ամանորյա նախապատրաստական աշխատանքներում հայ տանը ամենակարևոր դերը պատկանում էր մեծ մորը՝ նանիին: Նա էր կազմակերպում և համակարգում տան տոնական անցուդարձը և խորհուրդը: Նոր տարվա առավոտյան բոլորը լռությամբ պիտի սպասեին, թե երբ էր նանը մեղրով հյուրասիրելով բացելու բոլորի բերանը, որ քաղցր խոսք ու զրույց լսվեր տանը: Նա այդ օրը անպայման թել էր մանում և աշխատում, որ չկտրվի մանվող թելը, քանի որ դրանից էր կախված կյանքի թելի ամբողջությունը: Պատահական չէ, որ տարբեր մշակույթներում թել մանող կինը ներկայացվում է որպես կյանքի տևողության տնօրինող և խորհրդանիշ: Նման օրինակներ կան և՛ հունական դիցաբանության, և՛ հնդկացիների որմնանկարներում, և՛ եգիպտական ստելլաներում, և՛ նույնիսկ որոշ սրբապատկերներում, ուր Մարիամ Աստվածածինը թել է մանելիս էր պատկերված:

ՊԱՏՈՒՄ-ամփոփում

Ողջույն ես Մարին եմ, սովորում եմ միջին դպրոցի 6-6 դասարանում, այնտեղ եմ տեղափոխվել իմ շա՜տ սիրելի հարավային դպրոցից, որտեղ սովորել եմ 5 տարի և սովորել էի այնտեղի ուսուցիչներիս, դասարանիս, դպրոցի պատերը դարձել էին տան նման հարազատ, ու շատ դժվար էր պատկերացնել, տեղափոխումս՝ հարավայինից միջին դպրոց:

ԻՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ


ԱՅՍ ՆԿԱՐՈՎ ԱՄՓՈՓԵՑԻ ԻՄ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՎԱՐՏԸ՝ ստեղծեցի նախագիծ, որտեղ իմ նկարած նկարների միջոցով շնորհակալություն հայտնեցի իմ ուսուցիչներին:

Ահա եկավ սպասված սեպտեմբերը, սակայն թույլ չտվեց գնալ միջին դպրոց՝ Կովիդ 19-ի՝ մեր կյանքում ներկայությունը, որը այդպես էլ չի ուզում մեզ լքել և այդպես էլ չհաճախեցի դպրոց մինչ այսօր և չկարողացա հանդիպել իմ նոր ուսուցիչներին և չկարողացա ծանոթանալ իմ նոր դասընկերների ու դպրոցի հետ, սակայն դա չխանգարեց ստեղծել մտերմիկ և ջերմ հարաբերություններ իմ ուսուցիչների հետ՝ հեռավար:

Ձեռքբերում համարում եմ այն, որ ճանաչեցի իմ ուսուցիչներին, մասնակցեցի նախագծերին, փորձեցի պարտաճանաչ կերպով անել դասերես, որպեսզի իմ ուսուցիչները ինձ ճանաչեն լավ կողմից, քանի որ շատ կարևոր էր, որ հեռավար ուսուցման ժամանակ ճիշտ տպավորություն թողնեմ, որովհետև նրանք ինձ ֆիզիկապես չեն տեսնում և, եթե, պարտաճանաչ չլինեի, ապա իմ մասին կկազմեին չգիտեմ, թե ինչ կարծիք, իսկ բացի դա, նաև ես սովորում էի, որովհետև ուզում էի նոր բաներ բացահայտել, նոր աշխարհ ճանաչեի, նոր գիտելիքներ ձեռքբերեի:

6-րդ դասարանում անցանք նոր առարկա՝ բնագիտություն-քիմիա, որը շա՜տ-շա՜տ հետաքրքիր էր և ամեն փորձարկում ամեն անգամ անում եմ մեծ հետաքրքրությամբ:Միշտ մտածում էի, թե ոնց է ընկեր Էմման այսքան հետաքրքիր նախագծեր հանձնարարում:


Օտար լեզուներ՝ անգլերեն , ռուսերեն, իսպաներեն

Ռուսերեն, անգլերեն, որպես օտար լեզուներ շարունակեցինք անցնել շատ հետաքրքիր ձևով, հետաքրքիր նախագծերով ու շարադրություններով, որոնց թեմաները մեկը մյուսից հետաքրքիր էր, ավաղ, միայն մի բանում թերացա, որ ընտրությունից ընտրեցի Իսպաներեն, քանի որ երզանքս է լինել Իսպանիայում, բայց այդպես էլ չստացվեց, ուշացա ու այդեպ էլ չսկսեցի, սակայն մտածում եմ կլրացնեմ հետագայում:

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Մայրենի՝ իմ մայր լեզուն, որը չսիրելը հավասար է անգրագիտության, չնայած նրան,որ կարծում եմ ամեն առարկայի հանդեպ սերը առաջանում է ուսուցչի ճիշտ մատուցման ձևից, և քո հանդեպ վերաբերմունքից, իսկ ես շատ շնորհակալ եմ ընկեր Տաթև Աբրահամյանից, որ այդքան ուշադիր էր իմ և վստահ եմ, որ ոչ միայն իմ նկատմամբ, որ հետաքրքիր նախագծեր և թարգմանություններ էր մեզ առաջադրում, իսկ հետո գովում, որն ավելի էր ոգևորում:

Մաթմատիկա՝ մտածելու և կողմնորոշվելու արվեստ: Ճիշտ է տատիկս մաթեմատիկոս է և իմ համար ամենա-ամենա խելացին, բայց ես շատ սիրում եմ լեզուներ, սակայն կա մի բայց, որ ես շատ սիրում եմ ընկեր Արշակ Մարտիրոսյանին, իսկ դա ենթադրում է, որ սիրում եմ նաև մաթմատիկան:

Իմ ՈՒՍՈՒՑԻՉԸ՝ ԱՐՇԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Իմ սրելի ընկեր Գոհար, շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք այդքան բարի, նվիրված եք աշխատանքին: Մենք դեռ չենք հադիպել, բայց ես արդեն զգում եմ հեռավար Ձեր բարիությունը:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայոց պատմություն անցել եմ միջին դպրոցում, և ունեի որոշակի գիտելիքներ հայոց պատմության վերաբերյալ, սակայն 6-րդ դասարանում այն ավելի հարստացրեցի իմ ընկեր Ստելլա Մնացականյանի շնորհիվ: Նա շատ դյուրին կերպով էր մատուցում նոր նյութը, առաջադրում նախագծեր, որոնց շնորհիվ ավելի էր ամրապնդվում սովորածը: Ասեմ, որ պատմություն առարկան իմ Ֆավորիտ առարկան էր հենց սկզբից, և չդադարեց լինել ընկեր Ստելլայի շնորհիվ:Շնորհակալություն ընկեր Ստելլա:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻ 6-6 ԴԱՍԱՐԱՆԻ ԻՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻՆ՝ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ ԶԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Եվ ունեմ մեկ երազանք, որ շուտ նահանջի Քովիդը, ավարտվի պատերազմը և տոներից հետո կարողանամ գալ դպրոց և ուսումս շարունակեմ առկա,ծանոթանամ ուսուցիչներիս հետ՝ անձամբ:

Մաթեմատիկայի հաշվետվություն

սեպտ.-դեկտ. 2020թ.

Մաթեմատիկա և երևակայություն

Մաթեմատիկա և երևակայություն- Նախագիծ՝ նվեր կրթահամալիրին՝ իմ խնդրագիրքը

Մաթեմատիկա և երևակայություն- առաջադրանք և խնդիր

Մաթեմատիկա և երևակայություն՝Նախագիծ Սեբաստացի 30

Մաթեմատիկա

Մաթեմ սեպտ.տնային աշխատանք

Մաթեմ- տնային

Մաթեմ- տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ — տնային

Մաթեմ հոկտ.տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ- ինքնաստուգում

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ- տնային

Մաթեմ- տնային

Մաթեմ նոյ.- տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային՝առաջադրանք և խնդիրներ

Մաթեմ-տնային

Մաթեմ դեկտ.տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային

Մաթեմ-տնային և դասարանական

Մայրենի հաշվետվություն

սեպտ.- դեկտ. 2020թ.

Պատում

Մայրենի սեպտեմբերտնային աշխատանք

Մայրենի-տնային աշխատանք

Մայրենի- ավարտել նախադասությունը

Մայրենի- Կոմիտաս Գյուղերգ (Հունձ)

Մայրենի- Մ. Գալշոյան ՙՙՍպասում՚՚

Մայրենի- տնային աշխատանք

Մայրենի- Կոմիտաս (Ճերմակ սեր)

Մայրենի-տնային աշխատանք

Մայրենի հոկտեմբերտնային և դասարանական

Մայրենի- տնային աշխատանք

Մայրենի- տնային աշխատանք

Մայրենի- տնային աշխատանք

Մայրենի- Ինչպես նորոգել աշխարհը

Մայրենի- (Քիթը)

Մայրենի-Անհատական նախագիծ

Մայրենի- տնային և դասարանական

Մայրենի —դասարանական

Մայրենի- Շարադրություն

Մայրենի-դասարանական

Մայրենի- դասարանական և տնային (Ավ. Իսահակյան)

Մայրենի- Նախագիծ- ՀԻԱՍՔԱՆՉ ՀԱՅԱՍՏԱՆ (ԱՂՍՏԵՎ)

Մայրենի- տնային աշխատանք

Մայրենի-Իտալո Կավինո (Խիղճը)

Մայրենի- Ավ. Իսահակյան (Ահմեդի ուղտը)

Մայրենի- տնային աշխատանք

Մայրենի նոյեմբերնախագիծ (ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԸՙ ՊԱՏԵՐԱԶՄ ՕՐ 35-ՐԴ)

Մայրենի- ԳՐԻԳ (ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ)

Մայրենի- շարադրություն (Չարի վերջը)

Մայրենի-Սոկրատեսը շուկայում

Մայրենի-Առյուծի մահը

Մայրենի- Առյուծի մահը 2

Մայրենի- տնային աշխատանք

Մայրենի-սովորականն ամենաանսովոր

Մայրենի- Ավ. Իսահակյան (Եղնիկը)

Մայրենի- Միամիտ գողերը

Մայրենի-շարադրություն (Թռիչք)

Մայրենի- Դեղձենի

Մայրենի- Ածելին

Մայրենի- Քարն ու ճանապարհը

Մայրենի- Ոստրեն ու մուկը

Մայրենի- տնային աշխատանք

Մայրենի- նախագիծ (Երկրագործի ընթերցարան)

Մայրենի դեկտեմբերՄի գիշեր անտառում

Մայրենի- տնային աշխատանք՝ Ջաննի Ռոդարի

Մայրենի-տնային աշխատանք

Մայրենի- շարադրություն(Փոքրիկ սիրտս ում նվիրեմ)

Մայրենի- Խոսեի սանդալները, շարադրություն (Նոր տարին նոր սկիզբն է)

Մայրենի- Նվեր պատրաստելու, նվիրելու կարևորության, նվերը մատուցելու առանձնահատկությունների մասին:

Մայրենի- տնային աշխատանք

Մայրենի- Ստ. Զորյան (Եղևնին)

Մայրենի- Վրթանես Փափազյան (Ըմբոստի մահը)

Մայրենի- Նախագիծ՝Մխիթար Սեբաստացի

Մայրենի- Ստ. Զորյան (Զրույց գեղեցիկի մասին)

Մայրենի- Նախագիծ՝ Вардан Григорян (Վարդան Գրիգորյան) Наступила осень (Աշուն եկավ ) թարգմանություն ռուս.- հայ.

Մայրենի- Նախագիծ (Ուսումնական աշուն)

Մայրենի- Օ Հենրի (Մոգերի ընծաները)

Մայրենի- տնային աշխատանք

Մայրենի- շարադրություն (Հրաշքի սպասելիս)

Մայրենի- Պաուլո Կոելիո ՙՙՍուրբ Ծննդյան հեքիաթ՚՚ մտքեր:

Մաթեմատիկա հաշվետվություն2020/սեպտ.-դեկտ.

Պատմության հաշվետվություն2020/սեպտ.-դեկտ.

Բնագիտության հաշվետվություն2020/սեպտ.-դեկտ.

Ռուսերենի հաշվետվություն2020/սեպտ.-դեկտ.

Անգլերեն հաշվետվությունEnglish report

about myself

Քանդակ — փառատոն

Ողջույն՜, ես Մարի Սարգսյանն եմ՝ 10 տարեկան : Սովորում եմ Մ. Սեբաստացի կրթահամալիրի, Հարավային դպրոցի 5-րդ դասարանում:

Մեծ հաճույքով մասնակցեցի ՙՙՄհերի դուռ կամ Սասնալանջ՚՚ 2020 քանդակագործության փառատոնին, որտեղ ներկայացրեցի ՙՙՍասունցի Դավիթ՚՚ էպոսի 4-րդ ճյուղի՝ ՙՙ Փոքր Մհեր՚՚-ի հերոսների քանդակները՝ Փոքր Մհեր, Գոհար՝ Մհերի կին, Քուրկիկ Ջալալի՝ ձի, Ագռավաքար՝ Մհերն այնտեղ էր մեկուսացել:Ասեմ, որ առաջին անգամ քանդակեցի, քանի որ երբեք չէի փորձել, և ասեմ, որ ինձ շատ դուր եկավ այդ աշխատանքային ընթացքը: Ասեմ, թե ինչու ընտրեցի հենց այդ ճյուղը, քանի որ արդեն առիթ ընձեռնվել էր պատրաստել թղթե կոլաժ, նկարել  գուաշով, մնացել էր միայն քանդակըել այդ ճյուղի հերոսնրին:  Աշխատել եմ ծեփամածիկով,որը նախատեսված էր քանդակի համար:Փայտի վրա մեխել եմ մեխեր և կամաց — կամաց վրան հավաքել Գոհարի և Մհերի մարմիննրը, իսկ ձին և Ագռավաքարը ձեռքրով եմ ծեփել: Եվ ևս մեկ անգամ համոզվեցի, որ ես ավելի լավ եմ աշխատում ձեռքերով, քան վրձինով կամ այլ օգնող պարագաներով. այդպես զգում եմ կատարածս աշխատանքը և կամ գույները:

thumbnail_IMG_20200623_210433thumbnail_IMG_20200623_210138thumbnail_IMG_20200623_210200thumbnail_IMG_20200623_210101thumbnail_IMG_20200623_210010thumbnail_IMG_20200623_210031

Լ. Ֆրենք Բաում ՙՙՕզի կախարդը» 20.06.2020թ.

օզի կախարդըԵվս  մեկ հեքիաթ այսօր կարդացի: Շատ հետաքրքիր հեքիաթ աղջկա՝ Դորթիի, մասին, ով ապրում է իր մորաքրոջ և նրա ամուսնու հետ և մեկ օր շատ ուժեղ քամու արդյունքում հայտնվում է կախարդական աշխարհում և ետ վերադառնալու համար պետք է հանդիպեր Օզի կախարդին, որ կարողանար վերադառնար տուն: Ես այս հեքիաթը կարդացել եմ նաև դպրոցում դասերի ընթացքում, բայց ևս մեկ անգամ մեծ հետաքրքրությամբ կարդացի: 

Չեմ պատմի հեքիաթն ամբողջությամբ, որպեսզի հետաքրքիր լինի կարդալը: 

Գաբրիել Գարսիա Մարկես «Երկնգույն շան աչքեր» 19.06.2020

images

Գաբրիել Գարսիա Մարկես, ով  1950 թվականին գրել է շատ գեղեցիկ մի պատմվածք , որը կոչվում է    «Երկնագույն շան աչքեր»:

Մի մարդու մասին է, ով իրական կյանքում փնտրում է մի կնոջ, ով ամեն անգամ երազում կրկնում է <<Երկնագույն շան աչքեր>> արտահայտությունը, որը դարձել է կարծես գաղտնաբառ և ամեն տեղ, թե դեղատանը, թե ռեստորանում և այլ վայրերում, կրկնվում է նույն բառերը: Մինչև որևէ կին կարձագանքի այդ բառերին: Խորհուրդ կտամ կարդալ բոլորին: