Рубрика: Uncategorized

Մայիսի 24- 28

Հարցեր .

Անսեռ բազմացում.

  1. Ի՞նչ է բազմացումը։

Բազմացումը  կամ վերարտադրումը կենսաբանական գործընթաց է, որի ընթացքում ծնողներից գոյանում են նոր առանձնյակներ՝ սերունդ։ Վերարտադրողականությունը կյանքի հայտնի բոլոր ձևերի հիմնարար հատկանիշն է, բոլոր կենդանի օրգանիզմները գոյություն ունեն բազմացման հետևանքով։ Գոյություն ունի բազմացման երկու եղանակ՝ անսեռ և սեռական բազմացում։

  • Ո՞րն է անսեռ բազմացման նշանակությունը:

Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը կարող է բազմանալ առանց այլ օրգանիզմի հետ փոխհարաբերության մեջ մտնելու։ Անսեռ բազմացումը հատուկ չէ միայն միաբջիջ օրգանիզմներին։ Օրգանիզմների բողբոջումը նույնպես անսեռ բազմացման եղանակ է։ Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը ստեղծում է սեփական գենետիկորեն նույնական կրկնօրինակը։

3.Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաները բաժանվում են ուղղակի բաժանման միջոցով, վիրուսները բազմանում են տեր բջջի հաշվին, հիդրաները և խմորասնկերը՝ բողբոջմամբ։ Այս օրգանիզմները սովորաբար տարբեր սեռեր չունեն և կարող են սեփական օրգանիզմը բաժանել երկու կամ ավելի կրկնօրինակների։ Բույսերի մեծ մասը ընդունակ է բազմանալ անսեռ եղանակով՝ վեգետատիվ ճանապարհով՝ բազմացում առանց սերմերի և սպորների, մրջյունների Mycocepurus smithii տեսակը ենթադրաբար բազմանում է միայն անսեռ ձևով։ Օրգանիզմների բողբոջումը նույնպես անսեռ բազմացման եղանակ է։Անսեռ բազմացման այլ եղանակներ են կուսածնությունը կամ պարթենոգենեզը, հատվածավորումը և սպորառաջացումը:

4.Ի՞նչ է սպորը:

Սպորը անսեռ բազմացման միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություն է։ Ծառայում են բազմացման և (բակտերիաների սպորներով միայն) արտաքին անբարենպաստ պայմաններում պահպանվելու համար։ Որպես կանոն պատված են ամուր, արտաքին ազդեցությունների նկատմամբ կայուն թաղանթով։ Զարգանում են ստորակարգ (սնկեր, ջրիմուռներ, քարաքոսեր) և բարձրակարգ բույսերի (մամռանմաններ, պտերներ են) բազմացման օրգաններում, ինչպես նաե բակտերիաներից (բացիլներ) և նախակենդանիներից (սպորակենդանիներ)։ Բույսերի սպորներ սովորաբար գնդաձև կամ էլիպսոիդաձև են, ավելի հազվադեպ՝ գլանաձև։ Հաճախ ունենում են բարդ կազմություն, ամուր թաղանթ և երկար ժամանակ պահպանում ծլունակությունը։

5.Բողբոջմամբ բազմացող ի՞նչ օրգանիզմներ գիտեք:

 Հիդրաները և խմորասնկերը բազմանում են բողբոջմամբ։ Այս օրգանիզմները սովորաբար տարբեր սեռեր չունեն և կարող են սեփական օրգանիզմը բաժանել երկու կամ ավելի կրկնօրինակների։ Բույսերի մեծ մասը ընդունակ է բազմանալ անսեռ եղանակով:

Ամփոփիչ հարցեր

1* Ո՞ր երեւույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ :Ո՞ր երեւույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Օրինակ, ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն: 

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում: Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:

Օրինակ, լուցկու այրվելը, մոմի այրվելը, կաթի թթվելը, ջրի քայքայումը՝ ջրածնի և թթվածնի, և այլն:

2 * Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:

Քիմիական երևույթներին` ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

3 * Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Թթվածնի մատակարարման դադարեցում,  ջերմաստիճանի իջեցում,

վառելանյութի հեռացում:

4 *Ի՞նչ է մեխանիկական շարժումը։ Բանաձևը:

Մեխանիկական շարժումը մարմնի դիրքի փոփոխությունն է տարածության մեջ ժամանակի ընթացքում։ S= V*T

5 * Մարմինների ձեւափոխության ի՞նչ տեսակներ կան:

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:

6 * Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը։

A=F×S

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա ազդող ուժից և  նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհից:

7 *Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Ջերմային հավասարակշռության վիճակում ջերմադինամիկական համակարգը գալիս է մի վիճակի, որտեղ մակրոսկոպական երևույթները՝ լուծվելը և հալումը, այլևս դադարել են։ Այս վիճակն ընդունված է անվանել ջերմադինամիկական կամ ջերմային հավասարակշռության վիճակ։ Ջերմային հավասարակշռության վիճակում համակարգի մակրոսկոպական պարամետրերը մնում են անփոփոխ, եթե արտաքին գործոնները բացակայում են։

8 * Ի՞նչ է շանթարգելը, եւ ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից։

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

9 *Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին։ Ինչո՞ւ։

Հողի միջոցով կենդանիների ոտքերի ձայնը ուժեղ է լսվում:

10 * Ի՞նչ է բջիջը : Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բջիջը բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։

11* Ի՞նչ է ֆոտոսիթեզը :Սահմանե՛ք ավտոտրոֆ եւ հետերոտրոֆ օրգանիզմներ հասկացությունները :

ֆոտոսինթեզը  ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է: Ֆոտոսինթեզի պրոցեսում կարևոր նշանակություն ունեն ֆոտոսինթեզող գունակի՝ քլորոֆիլի դերը։ Քլորոֆիլը  կանաչ գունանյութ է, որի կողմից կլանվում է Արեգակի լույսի էներգիան, փոխակերպվում է և կուտակվում  օրգանական նյութերում:

Ավտոտրոֆներն ընդունակ են անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզել։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։

Հետերոտրոֆ օրգանիզմներն ընդունակ չեն անօրգանական միացություններից սինթեզելու օրգանական միացություններ։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը՝ օրինակ՝ ածխաջրերը լիպիդները, սպիտակուցները, նուկլեինաթթուները, սինթեզում են օգտագործելով արտաքին միջավայրից ստացված օրգանական նյութերը։

Տնային աշխատանք 12.05.2021

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 1177-բ,դ,զ,ը; 1178-բ,դ; 1188-բ;1189

1177. Կատարե՛ք բաժանում.

ա) 1000 ։ 0,25=100000/25=4000

բ) 169 ։ 1,3=1690/13=130

դ) 1295 ։ 0,37=3500  

ը) 302 : 0,2 =3020/2=1510

զ) 10572 ։ 8,81=1057200/881=1200

1178. Լուծե՛ք հավասարումը.

բ) 8,13x = 24,6339

x = 24,6339/8,13=2463,39/813=3,03

x=3.03

 դ) 7,25x = 9,425

x = 9,425/7,25=1,3

x=1,3

1188. Կատարե՛ք գործողությունները.

ա) (283 ⋅ 63 + 26650 ։ 13) ⋅ 4 – 182=(17829 + 2050) ⋅ 4 – 182=19879*4-182=79516-182=79334

բ) (20808 ։ 18 – 89112 ։ 1128) ⋅ 5=(1156 – 79) ⋅ 5=1077*5=5385

1189. Քանի՞ օր է 3 միլիոն ժամը։

Լուծում.

1օր-24 ժամ

3000000/24=12000 օր

Պատ.՝ 12000 օր:

Տնային աշխատանք 08.04.2021

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 988-բ,դ,զ; 989-ա,գ,ե; 990-ա,գ,ե; 995-բ,դ; 1004-բ,դ; 1007

988. Արտահայտությունը գրե՛ք տասնորդական կոտորակի տեսքով.

բ) 8*1/10+7*1/100=8/10+7/100=8*10/100+7*1 / 100= 87/100

դ) 5*100+4*10+2*1/10=5*10*100/10+4*10*10/10+2/10=

=5*1000+4*100+2 / 10=5402/10,

զ) 6*1/10+9*1/100+7*1/1000=6*100/1000+9*10/1000+7*1/1000=600+90+7 / 1000=697/1000

989. Տասնորդական կոտորակից անջատե՛ք նրա ամբողջ մասը.

ա) 27/10=2 7/10, գ) 639/10=63 9/10,

ե) 17384/100=173 84/100,

990. Առանձնացրե՛ք տասնորդական կոտորակի կոտորակային մասը.

ա) 53/10=5  3/10

գ)121/10=12  1/10

 ե) 6557/100=65 57/100

995. Արտահայտե՛ք մետրերով և գրի՛ առեք տասնորդական կոտորակի

տեսքով.

բ) 1 մ 5 դմ

1մ =10 դմ

1 դմ=1/10 մ

1 մ 5 դմ=1  5*1/10=15*1/10=15/10 մ,

դ) 18 մ 1 դմ 6 սմ 2 մմ,

1մ =10 դմ

1 դմ=1/10 մ

1մ =100 սմ

1 սմ=1/100 մ

1մ =1000 մմ

1 մմ=1/1000մ

18 մ 1 դմ 6 սմ 2 մմ= 18*1000+1*100+6*10+2*1/ 1000=18162/1000 մ

1004. Գտե՛ք քանորդը.

բ) -4  7/9: (-3  5/6)=-43/9: (-23/6)=43*6/9*23=

=43*2/3*23=86/69=1  17/69,

դ) -5 6/7:2 ¾=-41/7:11/4=-41*4/7*11=-164/77=

=-2 10/77

1007. Գիտնականները տեղանքի բարձրության չափումներն սկսեցին ծովի մակերևույթից +200 մ նշագծից։ Աշխատանքի ընթացքում նրանք սարքերը տեղադրում էին տարբեր տեղերում։ Ընդ որում բարձրության փոփոխություններն էին՝ +5 մ, –3 մ, +20 մ, +50 մ, –6 մ, –10 մ։ Ծովի մակերևույթից ի՞նչ բարձրության վրա էին գտնվում գիտնականներն աշխատանքի վերջում։

Լուծում.

200+5-3+20+50-6-10=(200+5+20+50) +(-3-6-10)=275-18=257մ

Պատ.՝ 257 մ :

Մարտի 9-12

Տնային աշխատանք

Հարց.

1.Ինչպե՞ս է տարածվում լույսը համասեռ միջավայրում:

Լույսը համասեռ միջավայրում տարածվում է ուղղագիծ, մինչև որևէ խոչնդոտի հանդիպելը: Եթե այդ մարմինը որևէ հայելի  է, ապա լույսը ամբողջությամբ անդրադառնում է , և մեզ թվում է, թե հայելու այն կողմում ենք տեսնում պատկերը, իրականում դա պատկերի ամբողջական անդրադարձն է, որոշչափով դրան նման է ջրի մակերևույթը, եթե դա ապակիէ, ապա լույսի մի մասը անդրադառնում է, մյուս մասը անցնում ապակու մյուս կողմը:

2.Ինչի՞ շնորհիվ ենք տեսնում սեփական լույս չունեցող մարմինները:

Լույսի անդրադարձման հատկության շնորհիվ :

3.Ո՞րն է լույսի անդրադարձման օրենքը:

Լույսի անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը։

4.Ի՞նչ գիտես անդրադարձման անկյան և անկման անկյունների մասին:

Ընկնող ճառագայթը, անդրադարձած ճառագայթը և անկման կետում երկու միջավայրերի բաժանման սահմանին տարված ուղղահայացը նույն հարթության մեջ են:

Հայելուց լույսը անդրադառնում է ուղիղ, և առարկայի պատկերը միշտ ուղիղ է երևում, ունի նույն հեռավորությունը, ինչ առարկան հայելուց , չափերը նույնն են :

5.Նկարագրե՛ք շրջադիտակի կառուցվածքը եւ աշխատանքի սկզբունքը:Շրջադիտակի աշխատանքը հիմնված է լույսի անդրադարձման երևույթի վրա, և քանի որ հայելիները լույսը ամբողջությամբ ուղիղ անդրադարձնում են, շրջադիտակի անկյուններում տեղադրված են հայելիներ, որոնց շնորհիվ մարդը տեսնում է վերևի տարածությունը:

Փետրվար 7-11

Տնային աշխատանք

  1. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:

Ե թե շփե լիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա նշանակում է, որ մարմինն էլեկտրականացել կամ լիցքավորվել է: Լիցքավորված մարմինների փոխազդեցությունն անվանում են էլեկտրական փոխազ դեցութ յուն:

  • Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, եւ որո՞նք՝ բացասական։

Բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր: Միևնույն  նշանի լիցք ունեցող մարմիններն իրար վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցող մարմինները` ձգում: Մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանում են դրական (+), իսկ բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը՝ բացասական (–): Նյութերի ատոմները կազմված են պրոտոններից և նեյտրոններից բաղկացած միջուկից, որի շուրջը պտտվում են էլեկտրոնները: Էլեկտրոնին և պրոտոնին հատուկ է էլեկտրական փոխազդեցությունը: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական:

  • Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը։  

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա այդ մարմինը էլեկտրականացված է:

Եթե մետաքսով շփենք 2 ապակե ձողեր, դրանք լիցքավորվում են դրական լիցքերով  և իրար մոտեցնելիս իրար վանում են, իսկ եթե 2 էբոնիտե ձող շփենք բրդով, ապա  դրանք լիցքավորվում են բացասական լիցքերով  և իրար մոտեցնելիս նույնպես իրար վանում են:

Description: https://emma89ayvazyangmail.files.wordpress.com/2021/02/fcf12bdc-2349-4bfe-bbde-d1a85de2196b.jpeg?w=295

Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և նրան փակցված մետաղե թերթիկներից։ Էլեկտրացույցի  թերթիկները լիցքավորվելիս  իրար վանում են, որովհետև ունեն միևնույն  նշանի լիցք:

Էլեկտրական հոսանք.

1 .Կարո՞ղ են արդյոք շարժվել էլեկտրական լիցքերը։

Այո

2.Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։

Երբ հոսանքի աղբյուրի բևեռները հաղորդալարերով միացնում ենք որևէ էլեկտրական սարքի, ապա հոսանքի աղբյուրի բացասական բևեռում գտնվող ավելցուկ էլեկտրոնները հաղորդալարերով սկսում են շարժվել դեպի դրական բևեռը: Լիցքավորված մասնիկների այդպիսի ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

3.Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչներ:

Մետաղը, մարդու մարմինը: Անցնելով մարդու մարմնով` էլեկտրական հոսանքն առաջացնում է մկանների կտրուկ կծկումներ և վնասում օրգանները, կարող է հանգեցնել մահվան։

4.Այլ կերպ ինչպե՞ս են անվանում էլեկտրականության ոչ հաղորդիչները։

Այն նյութերը, որոնք հոսանք չեն հաղորդում անվանում են մեկուսիչներ: Հոսանքի վատ հաղորդիչներ են չոր փայտը, ռետինը, պլաստմասան: 

5.Ի՞նչ օրինակներով կարող եք ցույց տալ հոսանքի ջերմային, մագնիսական եւ քիմիական ազդեցությունները։

 Էլեկտրական հոսանքը կարող է ունենալ ջերմային, մագնիսական եւ քիմիական ազդեցություններ:

Օրինակ. Երբ հաղորդիչով հոսանք է անցնում այն տաքանում է, երբ անջատում են՝ սառչում է:

Երբ միացնում ենք էլեկտրական սալիկը, նրա գալարները տաքանում են և կարմրում: Դա հոսանքի ջերմային ազդեցության արդյունքն է: Բոլոր ջեռուցիչ սարքերի աշխատանքը հիմնված է հոսանքի ջերմային ազդեցության վրա:

Հաղորդիչի միջով հոսանք անցնելիս նրա մոտ տեղադրված մագնիսական սլաքը շրջվում է։ Երբ մեխի վրա փաթաթված լարով հոսանք է անցնում, մեխը մագնիսանում և ձգում է երկաթյա փոքրիկ մարմինները։ Դա հոսանքի մագնիսական ազդեցությունն է:

Եթե լուծույթի միջով հոսանք է անցնում, ապա փոխվում է նրա քիմիական բաղադրությունը՝ առաջանում է նստվածք: Օրինակ, պղնձարջասպի լուծույթով հոսանք անցնելիս անջատվում է պղնձի գորշ կարմրավուն նստվածք։ Դա հոսանքի քիմիական ազդեցությունն է:

6.Ի՞նչ կանոններ պետք է պահպանել էլեկտրական հոսանքից օգտվելիս։

  • չի՛ կարելի վերանորոգել էլեկտրական սարքերը առանց հոսանքի աղբյուրից անջատելու
  • չի՛ կարելի մերկ ձեռքերով դիպչել հոսանքի կտրված կամ բաց լարերի
  • զգույշ պետք է լինել կենցաղային սարքերից օգտվելիս․ փչացած սարքերը կարող են վտանգավոր լինել կյանքի համար
  • չի՛ կարելի մոտենալ կտրված, գետնին ընկած հաղորդալարին
  • թաց ձեռքերով չի՛ կարելի դիպչել էլեկտրական սարքերին
  • չի՛ կարելի էլեկտրական լարերը մեխով ամրացնել:

Կայծակ

1.Ի՞նչ է էլեկտրական պարպումը:

Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:

2.Ի՞նչ է կայծակը:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով: Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև: Կայծակն օժտված է ահռելի էներգիայով և կարող է շատ վտանգավոր լինել: Խփելով տարբեր մարմինների՝ կայծակը կարող է մեծ վնասներ պատճառել. հալել մետաղե իրերը, այրել ծառերը, սպանել մարդկանց և կենդանիներին:

3.Ինչի՞ շնորհիվ են էլեկտրականանում ամպերը:

Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, արդյունքում լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։ 

4.Ինչո՞ւ է կայծակին  միշտ ուղեկցում  որոտ:

Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը:

5.Ի՞նչ կառուցվածք  ունի շանթարգելը:

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։

6.Ինչպե՞ս է շանթարգելը շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

 Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

7.Թվարկե՛ք կայծակից պաշտպանվելու կանոնները:

1.  Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:

2.  Չի կարելի  պառկել գետնին:

3.  Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:

4.  Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:

5.  Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:

6.  Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:

7.  Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:

8.  Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

Փետրվար 1-5

Տնային աշխատանք

  1. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:

Ե թե շփե լիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, դա նշանակում է, որ մարմինն էլեկտրականացել կամ լիցքավորվել է: Լիցքավորված մարմինների փոխազդեցությունն անվանում են էլեկտրական փո խազ դեցութ յուն:

  • Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, եւ որո՞նք՝ բացասական։

Բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր: Միևնույն  նշանի լիցք ունեցող մարմիններն իրար վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցող մարմինները` ձգում: Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), իսկ բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը՝ բացասական (–): Նյութերի ատոմները կազմված են պրոտոններից և նեյտրոններից բաղկացած միջուկից, որի շուրջը պտտվում են էլեկտրոնները: Էլեկտրոնին և պրոտոնին հատուկ է էլեկտրական փոխազդեցությունը: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական:

  • Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը։  

Ե թե շփե լիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա այդ մարմինը էլեկտրականացված է:

  • Էլեկտրացույցի  թերթիկները լիցքավորվելիս ինչո՞ւ են վանում միմյանց:

Էլեկտրացույցի  թերթիկները լիցքավորվելիս  իրար վանում են, որովհետև ունեն միևնույն  նշանի լիցք:

Ինքնաստուգում-29.03.2021

1-ին տարբերակ

1.Կոորդինատային հարթության ո՞ր քառորդներում են գտնվում հետևյալ կետերը՝(2 միավոր)

A(5; 6) — 1-ին քառորդ

B(-5; -8) — 3-րդ քառորդ

C(9; -8) — 4-րդ քառորդ

D(-6; 4) — 2-րդ քառորդ

2.Թվերից  ո՞րն  է   x — 2 = x + 4  հավասարման  արմատ: (1 միավոր)

ա)3,                               բ)6,                                   գ)9,                                   դ)12

Լուծում.

x — 2 = x + 4  

x- x=4+2=6

3x-x / 3=6

2x/ 3=6

2x=18

x=18/2=9

Պատ.՝ գ)9:

3.Լուծել  հավասարումը:  /1 միավոր/     

8 — x = 5

x = 8 — 5 = —  = = =4

4.Լուծել  հավասարումը: /2 միավոր/     

         4*(x+7)-12x=8*(6-2x)

4x+28-12x=48-16x

4x-12x+16x=48-28=20

8x=20

x=20/8=5/2=2

5.Եթե  մտապահված  թվին  գումարենք  3  , ստացվածը  բազմապատկենք  2-ով  և  արտադրյալից  հանենք  46 , ապա  կստանանք  մտապահված  թիվը: Ի՞նչ  թիվ  է  մտապահված:  /2 միավոր/

Լուծում.

մտապահված  թիվը-x

(x+3)*2-46=x

2x+6-46=x

2x-x=40

x=40

Պատ.՝ 40:

6. Մի  պարտեզում  4  անգամ  ավելի  շատ  թուփ  կա, քան  մյուսում: Երբ  առաջին  պարտեզից   27   թուփ  տեղափոխեցին  երկրորդ  պարտեզ, թփերի  քանակը  հավասարվեց:

Քանի՞  թուփ  կար  յուրաքանչյուր  պարտեզում:     /2 միավոր/

Լուծում.

Թուփերի քանակը 2-րդ պարտեզում-x

Թուփերի քանակը 1-ին պարտեզում-4x

4x-27=x+27

4x-x=27+27=54

3x=54

x=54/3=18

4x=72

Պատ.՝ 1-ին պարտեզում՝ 72 թուփ, 2-րդ պարտեզում-18 թուփ:

Տնային աշխատանք- 04.03.2021 թ.

1. Յուրաքանչյուր շարքից մեկ բառ ընտրի՛ր և կազմի՛ր բառակապակցություններ: Ստացված կապակցությունների մեջ ո՞ր բառերն են փոփոխվում: 

Ա. Ծով, կյանք, ընկեր, լեռ, տարի, գիշեր:

Բ. Մինչև, մասին, առանց, մեջ, բացի, հանուն, փոխարեն:

Ծովի մեջ-փոփոխվում է <ծով> գոյականը, հանուն կյանքի -փոփոխվեց <կյանք> գոյականը, առանց ընկերոջ-փոփոխվեց <ընկեր> գոյականը, լեռան մասին-փոփոխվեց <լեռ> գոյականը, տարվա փոխարեն — փոփոխվեց <տարի> գոյականը, մինչև գիշեր -փոփոխվեց <գիշեր> գոյականը:

2. Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը: Գտի՛ր ո՞ր բառն է       թելադրում գոյականների ձևը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնություն):

  • Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության:

Մարզիկը հանդիսատեսների (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:

  • Մարզիկը հանդիսատեսների համակրանքից բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառ) մեջ:

  • Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի մեջ:

Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) հետ:

  • Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների հետ :

Ըստ (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:

  • Ըստ օրինակի՝ տասը նախադասություն գրեցի:

Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:

  • Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցն են հրապուրում զանազան ձայներով:

3. Նախադասություններն ավարտի՛ր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, չնայած սոված էինք:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, իսկ մենք սոված էիք:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, բայց մենք ուտել էինք ուզում:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, որովհետև փայտ չունեինք:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, և մենք մնացինք սոված:

4.  Համացանից գտի՛ր տեղեկություններ Չարենցի մասին, կարդա՛ և բլոգումդ ներկայացրո՛ւ հինգ հետաքրքիր փաստ Չարենցի մասին:  

  • 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»:
  • 1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ։ Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին։
  • 1926 թվականի սեպտեմբերի 5-ին Չարենցը ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը։
  • 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք՝ իր խնդրանքով քանդակագործ Արա Սարգսյանը հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը փակվել իր սենյակում և գրել «De profundis» վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրամադրություններ է ունեցել։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում՝ ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանաստեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Նրան է ձոնել նաև «Տաղարան» ժողովածուն։
  • «Եղիշե Չարենց, հայտնի և անհայտ էջեր» — Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լևոն Մկրտչյան, ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը։ Ֆիլմում նկարահանվել են՝ Արփենիկ Չարենցը, Գևորգ Էմինը, նկարիչ Ռեգինա Ղազարյանը, երգիչ-բանահավաք Հայրիկ Մուրադյանը և իր բանտի ընկեր Մուրադ Ջուլֆիգարովը։ «Հայկ» վավերագրական Ֆիլմերի կինոստուդիա — 1987։
  • Եղիշե Չարենցի մասին պատմող «Մահվան տեսիլ» գեղարվեստական դրաման նկարահանվել է 2012 թվականին՝ «Ազատություն» ռադիոկայանի կողմից՝ մեծ բանաստեղծի կնոջ՝ Իզաբելլա Չարենցի հուշերի մոտիվներով։ Ֆիլմը ցուցադրվել է Մոսկվա կինոթատրոնում, դեկտեմբերի 14-ին։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականի նոյեմբերի 27-ին` Չարենցի մահվան 75-ամյակի օրը, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում։ Ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերն է Հրայր Թամրազյանը, սցենարի հեղինակը՝ Գայանե Դանիելյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Արա Հարությունյանը (Եղիշե Չարենց), Նարինե Գրիգորյանը (Իզաբելլա Չարենց) և Տիգրան Մացակյանը (ՆԿՎԴ-ի քննիչ)։ Ֆիլմը թարգմանվել է նաև ռուսերեն՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանների կատարմամբ։
  • 1976 թվականին Ֆրունզե Դովլաթյանի նկարահանած «Երկունք» կինոնկարում Եղիշե Չարենցի դերը կատարել է Ազատ Գասպարյանը։ Ֆիլմը 1920-ական թվականների հետպատերազմյան ծանր տարիների մասին է։

Հայտնություն

04.02.2021թ.

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

1. Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը, ի՞նչ է նշանակում հայտնություն բառը, ինչքանով է այն համապատասխանում բանաստեղծությանը:

1.Բանաստեղծության վերնագիրը իր մեջ բացահայտում է գարնանամուտի առեղծվածային գալուստը:

Հայտնություն նշանակում է տեսիլք, բացահայտություն, հայտնվել:

Այն համապատասխանում է բանաստեղծությանը, քանի որ նկարագրվում է գարնան առեղծվածային լինելը:

2. Բացատրի՛ր. Սիրտըս անուշ խոցեցիր Արևավառ քո սրով:

Տարվել իրական սիրով:

3. Ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Տկար- թույլ

4. Ո՞ր տողերն են տխուր տրամադրություն արտահայտում: 

Սև օրերըս այրեցիր,

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրներ:

Անուշ, խելագար արևավառ, սև, մութ:

Տնային աշխատանք-02.12.2020

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 532-բ,դ,զ; 533-բ,դ,զ; 535; 548-բ,դ; 551

532. Կատարե՛ք գումարում.

բ) (–18) + (–3)= -(18+3) =-21,

դ) (–21) + (–4)= -(21+4) = -25,

զ) (–29) + (–41)= -(29+41) =-70։

533. Գումարե՛ք հետևյալ թվերը.

բ) –1, –20 և –8

(–1) + (–20)+ (–8) = -29,

դ) –6, –9 և –10

(–6) + (–9)+ (–10) = -25,

զ) –4, –15 և –25

(–4) + (–15)+ (–25) = -44:

535. Կրպակատերը շաբաթվա առաջին օրն ունեցավ 1000 դրամի կորուստ։ Երկրորդ օրը նրա համար նույնպես անշահավետ եղավ։ Այդ օրվա կորուստը եղավ 1500 դրամ։ Ընդամենը ինչքա՞ն կորուստ ունեցավ կրպակատերն այդ երկու օրում։

1000+1500=2500

Պատ.՝ 2500 դրամ:

548. Հաշվե՛ք.

բ) |–28| + |–6| – 25=|–34|-25=34-25=9,

դ) 18 · |–8|+ 3 · |+4| – 100=|–144|+  |+12|-100=144+12-100=56

551. Կազմե՛ք շրջանաձև դիագրամ երկրագնդի ցամաքի համար` հետևյալ տվյալներով. մշակվող հողը զբաղեցնում է 15 մլն քառ. կիլոմետր, անտառները` 57 մլն քառ. կիլոմետր, տափաստանները` 24 մլն քառ. կիլոմետր, տունդրան, անապատներն ու ճահիճները`54 մլն քառ. կիլոմետր։