Рубрика: Ուսումնական նյութեր

ՆԱԽԱԳԻԾ

«Իմ հերոսը», և հերոսի մասին պատմական  ֆիլմը

ՍԱՀՄԱՆՈՒՄ՝ հերոսը դա եզակի մեկն է, ով ի տարբերություն այլոց, իր արտակարգ ունակությունների շնորհիվ դիմում է ոչ ստանդարտ քայլերի և հասնում է հանրության համար դրական, բեկումնային արդյունքի:

Ողջույն, ես Մարին եմ Սարգսյան, և ուզում եմ ներկայացնել իմ ամենասիրելի և օրինակելի ֆիլմերից մեկը և  նաև ուզում եմ խորհուրդ տալ, որպեսզի դիտեն մյուսները, քանի որ այն մեր հայոց պատմության, հայրենիքի, և իրական հերոսի ՝ Գարեգին Նժդեհի մասին է. առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից,  պատերազմի սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, իսկ հետո հայ-եզդիական առանձին մի զորամասի հրամանատար:Իր մահից տասնամյակներ անց՝ 1992 թ-ի մարտի 30-ին, Նժդեհը անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվեց, որի կարիքը երբեք չէր զգացել:Ֆիլմում կա մի քիչ չափազանցություն և ներկայացված է ավելի գեղարվեստորեն:

Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:

Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը — վերադաստիարակությունն է:

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:

Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:

Մի ժողովուրդ` մի ընտանիք:

Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան:

Չմնաց, աշխարհում գրեթէ չմնաց ցեղ, որ մեր բազկի ոյժը չզգար:

Սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն: Այս երկուսի ճակատագիրը նոյնացած է:[

Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է:

Իմ հոգին զոյգ յենարաններ ունի` Աստված եւ հայրենիք:

Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ:

«Հետաքրքիր բացահայտումներ զիվորական մեկ ատրիբուտի մասին»

 Շքանշանները, մեդալները, շքանշանների ժապավենները և շերտաձողիկների վրա ամրացված մեդալների ժապավենները, մյուս տարբերանշանները դասավորվում են համազգեստի վրա, պահպանելով հետևյալ առանձնահատկությունները`

1) Պետական պարգևները տեղադրվում են պետական պարգևների և պարգևանշանների կրման կարգի համաձայն, հետևյալ հերթականությամբ` Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պետական պարգևներ, գերատեսչական նշանակության մեդալներ և օտարերկրյա պարգևներ: Գերատեսչական մեդալների և կրծքանշանների կրման առանձնահատկությունները նշվում է նրանց նկարագրում:

2) Տոնական տարազաբաճկոնի վրա շքանշանները և մեդալները կրծքավանդակի ձախ կողմում տեղաբաշխվում են հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս, կրծքավանդակի ուղղահայաց առանցքին համաչափ դարձածալի անկյունից 70 մմ ներքև, դարձածալի եզրից 10 մմ հեռավորության վրա: Եթե շքանշանները և մեդալները չեն տեղավորվում մեկ շարքի վրա, ապա տեղափոխվում են երկրորդ և հաջորդ շարքերը, առաջին շարքից ներքև:

3) Շքանշանները և մեդալները կրծքավանդակի աջ կողմում տեղադրվում են հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս: Առաջին շարքում չտեղավորվող շքանշանները և մեդալները տեղափոխվում են երկրորդ շարք, շարքով դասավորված շքանշանների պայմանական առանցքները պետք է լինեն միևնույն մակարդակի վրա:

4) Հեռավորությունը շքանշանների (մեդալների) շարքերի միջև` 10 մմ, շքանշանների (մեդալների) միջև` 5-10 մմ:

5) Վահանակով ամրացվող շքանշանները, մեդալները և պարգևանշանները տեղադրվում են աջ կողմում:

6) Շքանշանների ժապավենները և մեդալների ժապավենները շերտաձողի վրա տեղադրվում են ձախ կողմում հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս, գրպանի ուղղահայաց առանցքին համաչափ: Շարքում տեղադրվում են 4 ժապավեններից ոչ ավելին: Մեկ շարքում չտեղավորվող ժապավենները տեղափոխվում են երկրորդ, երրորդ և չորրորդ շարքերը: Ընդ որում՝ վերջին շարքի շերտաձողի ներքևի ծայրը պետք է լինի գրպանի կափույրի վերին ծայրի մակարդակին: Ավելի քան 16 շքանշանների և մեդալների դեպքում կրում են միայն առավել բարձր կարգավիճակի շքանշանների և մեդալների ժապավենները: Շքանշանների և մեդալների ժապավենների հետ միասին շերտաձողի բարձրությունը պետք է կազմի 8 մմ:

7) Հայաստանի Հանրապետության «Պատվավոր կոչումների» կրծքանշանները տեղադրվում են դարձածալից 10 մմ աջ այնպես, որ նշանի շերտաձողի ներքևի ծայրը լինի օձիքի անկյան մակարդակին, իսկ շքանշանների (մեդալների) առկայության դեպքում` նրանցից վերև:

8) «Ոստիկանության պատվավոր ծառայող» և «Գերազանց ծառայության համար» կրծքանշանները տեղադրվում են դարձածալից աջ` ուսումնական հաստատության ավարտական կրծքանշանից առաջ:

9) Համազգեստի վրա կրելու թույլատրված կրծքանշանները տեղադրվում են կրծքավանդակի աջ կողմում հորիզոնական մեկ շարքով` կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս գրպանի ուղղահայաց առանցքին համաչափ: Մյուս կրծքանշանները տեղադրվում են գրպանի կափույրի ներքևի եզրից, հավասար հեռավորության վրա, ընդ որում` դրանց թիվը պետք է լինի 3 նշանից ոչ ավելին: Մեկ նշանի դեպքում այն տեղադրվում է գրպանի կենտրոնում, երկուսի դեպքում` ծայրերին, երեքի դեպքում` հորիզոնական շարքով:

 Իմ մայրիկի պապկը՝ իմ պապիկը, եղել է ՍՍՀՄ  աշխատանքային հերոս, ստացել է ՍՍՀՄ  աշխատանքային  հերոսի շքանշան:Նա աշխատել է Կանազի ալյումինի գործարանում շատտտտ երկար տարիներ:

Ֆրանսիայի զինված ուժերի մեջ է մտնում Ֆրանսիական բանակը , Ֆրանսիական ռազմածովային ուժերը ու Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը և օժանդակ զինված ուժերը, Ազգային ժանդարմեան իր անձնակազմով տասներեքերորդն է աշխարհում: Առանձնապես ռազմածովային ուժերում հաշվվում են 42,550 մշտական զինվոր և 15,000 ոչ մշտական զինվոր, որը Ֆրասնիայի ռազմածովային ուժերը դարձնում է 6-րդ ամենամեծը աշխարհում։ Բանակը ունի 123,100 մշտական և 118,350 պահեստային կազմլ ինելով 4-րդ ամենամեծը ՆԱՏՕ-ի կազմում։ Ռազմաօդային ուժերը ամենահին և առաջին մասնագիտացմած ռազմաօդային ուժերն են աշխարհում և իր 57,400 հիմնական կազմով նույնպես չորրորդն է ՆԱՏՕ-ի կազմում։ Չնայած Ֆրանսիական զինված ուժերի վարչական մասը գտնվում է պաշտպանության նախարարության ենթակայության տակ, այդուհանդերձ Ժանդարմեան գտնվում է ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո։ Ժանդարմեան հանդիսանում է ռազմական ոստիկանություն և ծառայում է որպես ընդհանուր նշանակության ոստիկանական ուժեր։ Ֆրանսիայի նախագահը հանդիսանում է Ֆրանսիական զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Ֆրանսիան հանդիսանում է ՄԱԿ-ի մշտական անդամ, պաշտոնապես ճանաչված միջուկային տերություն 1960-ից։ Ֆրանսիայի ռազմական ծախսերը 2010-ին կազմել են $61.3 միլիարդ ԱՄՆ դոլար, կամ ՀՆԱ-ի 2.5 %-ը, դառնալով երրորդ ամենաշատ ծախսող պետությունը Չինաստանից և ԱՄՆ-ից հետո[։

Ֆրանսիան ունի լուրջ ռազմական արդյունաբերություն, որտեղ արտադրվում են չորրորդ սերնդի Դասո Ռաֆել կործանիչները, Շառլ դտ Գոլ ինքնաթիռները, Էկզոսետ հռթիռները և Լեկրեկ տանկերը։ Շատ սպառազինություն գնվում է Միացյալ նահանգներից։ Չնայած Եվրոֆայթեր թայֆունից դուրս գալուն Ֆրանսիան շարունակում է Եվրոպական համատեղ ծրագրերի իրագործումը, ինչպիսիք են Եվրոկոպտեր թայգրը և այլն։ Ֆրանսիան ունի ամենամեծ օդանավային արդյունաբերությունը Եվրոպայում։ Ֆրանսիան զինամթերքի ամենամեծ վաճառողն է, բոլոր սպառազինությունների գծով բացի միջուկային զենքից։

Մեծ Բրիտանիայի զինված ուժեր, կազմված են ցամաքային զորքերից՝  ինչպես նաև տերիտորիալ և պահեստային զորամասերից։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Մեծ Բրիտանիայի սահմանադրական միապետն է՝ թագուհին կամ թագավորը։ Նրա ղեկավարությունը ձևական է։ Փաստորեն զինված ուժերի համար պատասպանատու են վարչապետը և նախարարությունները։ Բարձրագույն ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության կոմիտեն՝ վարչապետի գլխավորությամբ։ Պաշտպանության նախարարությունը զինված ուժերի անմիջական ղեկավարությունն իրականացնում է բանակի, ՌՕՈՒ-ի և ՌԾՈՒ-ի գծով տեղակալների և պաշտպանության շտաբի միջոցով։ Մեծ Բրիտանիայի զինված ուժեր, կազմված են ցամաքային զորքերից , ինչպես նաև տերիտորիալ և պահեստային զորամասերից։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Մեծ Բրիտանիայի սահմանադրական միապետն է՝ թագուհին կամ թագավորը։ Նրա ղեկավարությունը ձևական է։ Փաստորեն զինված ուժերի համար պատասպանատու են վարչապետը և նախարարությունները։ Բարձրագույն ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության կոմիտեն՝ վարչապետի գլխավորությամբ։ Պաշտպանության նախարարությունը զինված ուժերի անմիջական ղեկավարությունն իրականացնում է բանակի, ՌՕՈՒ-ի և ՌԾՈՒ-ի գծով տեղակալների և պաշտպանության շտաբի միջոցով։ Ռազմաօդային ուժերը կազմված են կանոնավոր ՌՕՈՒ-ից և պահեստից։ ՌՕՈՒ-ի գլխավոր հարվածող ուժն են կազմում ռմբակոծիչ, կործանիչ, հետախուզական ավիացիայի միավորներ ու զորամասերը, պարեկային ինքնաթիռներն ու ուղղաթիռներն։ Ռազմածովային ուժերը կազմված են ռազմածովային նավատորմից (շուրջ 200 նավ), ՌԾՈՒ-ի ավիացիայից և ծովային հետևակից։ Իր մարտական հնարավորություններով անգլիական նավատորմը 2-րդ տեղն է գրավում կապիտալիստական աշխարհում։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի և ՌԾՈՒ-ի հիմնական միջուկային հարկածող ուժը ատոմային հրթիռակիր սուզանավերն են, որոնցից յուրաքանչյուրը զինված է Պոլորիս Ա-3 տիպի 16 բալիստիկ հրթիռներով։

Լ. Ֆրենք Բաում ՙՙՕզի կախարդը» 20.06.2020թ.

օզի կախարդըԵվս  մեկ հեքիաթ այսօր կարդացի: Շատ հետաքրքիր հեքիաթ աղջկա՝ Դորթիի, մասին, ով ապրում է իր մորաքրոջ և նրա ամուսնու հետ և մեկ օր շատ ուժեղ քամու արդյունքում հայտնվում է կախարդական աշխարհում և ետ վերադառնալու համար պետք է հանդիպեր Օզի կախարդին, որ կարողանար վերադառնար տուն: Ես այս հեքիաթը կարդացել եմ նաև դպրոցում դասերի ընթացքում, բայց ևս մեկ անգամ մեծ հետաքրքրությամբ կարդացի: 

Չեմ պատմի հեքիաթն ամբողջությամբ, որպեսզի հետաքրքիր լինի կարդալը: 

Վարդանանց ապստամբություն

    1.Քանի որ զրադաշտականությունը հակաքրիստոնեական դավանանք էր, իսկ հայերի             համար հավատքը առաջնային էր:

    2.Վարդան Մամիկոնյանի շուրջը համախմբված հայրենասերները ՝ Վարդանանք,                      երդում տվեցին մնալ հավատարիմ իրենց հավատքին և պայքարեն մինչև վերջ:

   3.Որոովհետեև Աղվանքը նույնպես անց ել էր այդ ճանապարհով, նրանց նույնպես                   պարսիկները փորձել էին ծնկի բերել հավատքի հարցում:

   4.Մի կողմից վտանգի տակ էին իր տղաները, և դրա համար ամեն գնով չէր ուզում, որ               ապստամբություն լինի, այդ մասով չեմ մեղադրում, բայց մյուս կողմից հայերին դրեց           վատ իրավիճակի մեջ և վտանգի մեջ՝ այդ մասով համարում եմ սխալ:

    5.Ավարայրի Ճակատամարտը վճռական եղավ հայերի և հայի հավատքի հարցում,                 վերջնականապես վերջ դրվեց ապստամբությանը , ջախջակվեցին պարսկական                 զորքերը, պարզապես վաատն այն էր, որ արիաբար ընկավ Վարդան Մամիկոնյանը ՙ              Battle_of_Avarayr<<Չգիտակցված մահը՝ մահ է , գիտակցված մահը՝ անմահություն>>: