Рубрика: Հայրենագիտություն

18.03.2021 Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր Մակեդոնացի

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն ործիչներից է:

Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել  է հուլիսի 20, մ. թ. ա. 356, Պելայում, Հին Մակեդոնիա, և մահացել  հունիսի 10, մ. թ. ա. 323, Բաբելոնում, Միջագետք, հինաշխարհյան արքա Արգեադոսների հունամակեդոնական հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 336-323 թվականներին։ Ստեղծել է նոր տեսակի աշխարհակալ տերություն, որի տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հնդուստան թերակղզի և Հիմալայան լեռներ։

Հնուց ի վեր Ալեքսանդրը համարվում էր աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը, որն առանց բացառությունների հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած այն հանգամանքին, որ, որպես կանոն, գրեթե միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամիների հետ։ Մթա 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։ Գավգամելայի ճակատամարտի հաղթական ավարտից հետո մակեդոնական բանակին հաջողվում է գրավել պարսից թագավորանիստ Պերսեպոլիսը և գահընկեց անել «արքայից արքա» տիտղոսով հռչակված Դարեհ Կոդոմանոսին։ Արյաց երկրի բռնազավթումից հետո Ալեքսանդրն իրեն հռչակում է «Ասիայի տիրակալ»։ Եգիպտոսի նվաճումից հետո տեղի քրմերի կողմից վերջինս մկրտվում է փարավոն և Նեղոսի դելտայում հիմնում իր անունը կրող առաջին քաղաքը՝ Ալեքսանդրիան։ Համակվելով ամբողջ աշխարհին և «Համաշխարհային օվկիանոսին»  տիրելու ձգտումով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թվականին արշավում է դեպի Հնդկաստան և գրավում Փանջաբն ու Ռաջաստանը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով արքան ստիպված է լինում դադարեցնել հետագա առաջխաղացումն ու վերադառնալ Միջագետք։

Ներկայացրու Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերության տրոհման պատճառները:

Ալեքսանդրն իր մահկանացուն կնքում է  մ․թ․ա․ 323 թվականին Բաբելոնում՝ անավարտ թողնելով ծրագրված արևմտյան ու հարավային ռազմարշավները։ Ալեքսանդրի մահվանը հետևում են պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում կայսրությունը տրոհվում է երեք խոշոր հելլենիստական պետությունների։ Նորաստեղծ պետությունները գլխավորել են նրա կենդանի մնացած զորականները՝ դիադոքոսները՝ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո մակեդոնական ժառանգության համար պայքարող զորավարները։

Տալ «Հելլենիստական մշակույթ» հասկացության բացատրությունը: Պատմել հելլենիստական մշակույթի կենտրոնների , նրանց նվաճումների մասին:

Հելլենիստական մշակույթ հասկացությունն օգտագործվում է երկու իմաստով. ժամանակագրական՝ հելլենիզմի ժամանակաշրջանի մշակույթը, և տիպաբանական մշակույթ, որն առաջացել է հունական (հելլենական) և տեղական տարրերի փոխազդեցության հետևանքով։ Տիպաբանական իմաստն ընդգրկում է ժամանակագրական և աշխարհագրական ավելի լայն շրջանակներ՝ այդ հասկացության մեջ մտցնելով ամբողջ անտիկ աշխարհի մշակույթը՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից (մ. թ. ա.IV դար) մինչև Հռոմեական կայսրության անկումը (մ. թ. V դար)։ Հելլենիստական աշխարհում ձևավորված մշակույթը միակերպ չէր։ Յուրաքանչյուր վայրում այն ձևավորվում էր մշակույթի տեղական, առավել հաստատուն, ավանդական տարրերի և նվաճողների ու վերաբնակների (հույների և ոչ հույների) մշակույթի փոխազդեցությունից։ Այնուամենայնիվ, Հելլենիստական մշակույթի տեղական տարբերակներին հատուկ են որոշ ընդհանուր գծեր, որոնք պայմանավորված են մի կողմից՝ ամբողջ հելլենիստական աշխարհում հասարակության սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացման միանման միտումներով և, մյուս կողմից, այդ համադրության մեջ հունական մշակույթի տարրերի պարտադիր մասնակցությամբ։ Ուժեղացել է կրոնական և խորհրդապաշտական մտածելակերպի ու աշխարհայացքի մասը: Այդ ամենի ազդեցության տակ զարգացել են կիրառական գիտությունները (բժշկություն, մեխանիկա, մաթեմատիկա), և  փաստորեն տեղի է ունեցել բնական գիտությունների նախնական բաժանումը փիլիսոփայությունից։

Ներկայացնել Ալ. Մակեդոնացու օրոք տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

  • Գահակալության սկիզբ

Ալեքսանդրն իր գահակալության առաջին տարիներին զբաղվում է հոր դեմ դավադրության ենթադրյալ կազմակերպիչների և ըստ հնարավոր վարկածի՝ մակեդոնական գահին հավակնող իր հնարավոր մրցակիցների նկատմամբ հաշվեհարդար տեսնելով։ Կասկածյալները մեղադրվում էին դավադրությանը մասնակցելու և պարսից արքունիքի կողմից կաշառված լինելու մեջ, ապա՝ շուտափույթ կերպով ենթարկվում մահապատժի։ Փիլիպոսի մահվանից հետո Մակեդոնիայի շատ թշնամիներ փորձում են օգտվել երկրում ստեղծված քաոսային իրավիճակից։ Հակամակեդոնական ալիքը տարածվում է հունական քաղաք-պետություններում և պոլիսների առաջնորդները որոշում են իրենց հողից վտարել մակեդոնական կայազորներն ու թուլացնել մակեդոնական ազդեցությունը։ Սակայն Ալեքսանդրը նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը․ որպես Փիլիպոսի օրինական իրավահաջորդ՝ նա Կորինթոսում կազմակերպում է համագումար, ինչի ընթացքում վերահաստատվում են Մակեդոնիայի և հունական մյուս պոլիսների միջև ավելի վաղ կնքված պայմանագրերը, որոնք լիակատար իշխանություն էին տալիս հունական քաղաք-պետություններին, իսկ որևէ այլ անձի կողմից վերջիններիս ներքին գործերի միջամտությունը՝ համարում անընդունելի։ Չնայած այս ամենին, Պելոպոնեսի պոլիսների հետ ժողովում Ալեքսանդրը ներկաներից խնդրում է Աքեմենյան Պարսկաստանի դեմ արշավանքը գլխավորելու իրավունքը։ Հունական պոլիսների բոլոր ներկայացուցիչներն ընդառաջում են Ալեքսանդրի խնդրանքին, բացառությամբ Սպարտայի։

  • Հյուսիսային արշավանք և Թեբեի հպատակեցում

Մթա 335 թվականի գարնանն Ալեքսանդր Մակեդոնացին ձեռնամուխ է լինում նոր արշավանքի կազմակերպման։ Այն ուղղված էր Մակեդոնիայի թագավորությունից հյուսիս ընկած խռովարար ցեղերի՝ իլիրիացիների և թրակիացիների դեմ։ Մակեդոնացիները հրի ու սրի են մատնում թրակիացիների ճամբարները, մի մասին սպանում, իսկ մյուսներին՝ գերեվարում: Շատերն էլ խուճապահար փախչում են դեպի լեռնալանջերը։ Ըստ Արիանոսի՝ այս ճակատամարտում թրակիացիները տալիս են 500 զոհ։

  • Արևելյան Միջերկրականի նվաճում և Իսոսի ճակատամարտ

Գրանիկոս գետի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 334 թ. մայիսին, Փոքր Ասիայի Գրանիկոս գետի ափին, (այժմ՝ ք. Բիգա, Թուրքիա), ոչ հեռու առասպելական Տրոյայի փլատակներից։ Այն ճանաչված է որպես Ալեքսանդր Մակեդոնացու Արևելյան արշավում տարած առաջին հաղթանակը։ Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների (ընդամենը մոտ 100 զինվորի) մասին, իսկ պարսիկներինը՝ հազարների։ Այդ ճակատամարտում վախճանվեցին Դարեհ III-ի ավագ որդին, մի շարք անվանի զորավարներ ու կուսակալներ, ինչպես նաև հեծելազորի հիմնական կորիզը։ Բոլոր զոհերը, և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները Ալեքսանդրի կողմից արժանացան պատվավոր հուղարկավորությանը։ Ալեքսանդրը այցելեց վիրավորներին և քաջալերեց նրանց։ Գերի ընկած հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց «բարբարոսների» կողմից կռվելու համար։ Գրանիկոսի հաղթական ճակատամարտից հետո Ալեքսանդրը, պաշարելով Փոքր Ասիայի մերձափնյա քաղաքները, շարժվում է դեպի հյուսիս-արևելք և կտրելով Կիլիկիայի դարպասները համարվող Տավրոսի ու Կապադովկիայի լեռնաշղթաների միջև անցնող գլխավոր ճանապարհը` մուտք է գործում Կիլիկիա։ Հակառակորդներն իրար ընդառաջ են շարժվում Իսոս ծովածոցի ափին Իսոսի ճակատամարտը կողմերի համար չի դառնում բեկումնային, սակայն ուղղակիորեն ազդարարում է Աքեմենյան Պարսկաստանի կոլապսի սկիզբը։ Մ.թ.ա. 332-ին Ալեքսանդրը Դամասկոսում ստանում է առաջին նամակը Դարեհից, որում «արքայից արքան» Ալեքսանդրին խնդրում էր վերադարձնել գերված կանանոցը և սկսել բարեկամության դաշինքի կնքման վերաբերյալ բանակցություններ։ Սակայն Ալեքսանդրը մերժում է նրա բոլոր առաջարկությունները՝ Դամասկոսում տիրանալով վերջինիս տոհմական գանձարանին ևս։ Այդ քաղաքում Ալեքսանդրին են ներկայացնում հափշտակված Բարսինային, որը պարտված Մեմնոնի այրին էր։ Վերջինս էլ դառնում է Ալեքսանդրի կյանքի միակ ուղեկիցը՝ մինչ Ռոքսանայի հետ նրա պսակադրությունը։ Ալեքսանդրի հաջորդ թիրախը Փյունիկիան էր (ներկայումս՝ Լիբանան) և նրա հիմնական քաղաք Տյուրոս նավահանգիստը։

  • Ալեքսանդրի հաղթարշավը Եգիպտոսում

Իսոսի ճակատամարտը կարևոր նշանակություն ունեցավ տարածաշրջանում ուժերի հետագա դասավորության համար։ Անուղղակիորեն այն կարելի է համարել Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի հաջող սկիզբը, որի հետևանքներն են դառնում պարսից ռոյալիզմի բարոյալքումը, ինչպես նաև տարիների ընթացքում իրանական առաջնորդների կողմից նվաճված արևմտյան տիրույթների կորուստը։ Այսպիսով, հայտնվելով Միջագետքում, մակեդոնական բանակը ճանապարհ է բռնում դեպի հարավ՝ Արադի, Բիբլոսի և Սիդենի Աքեմենյան ռազմածովային հենակետերը վերացնելու նպատակով։ Առանց մեծ ջանքեր գործադրելու Արևելյան Միջերկրականի այս նշանավոր կենտրոններն անձնատուր են լինում, իսկ Տյուրոսը, մինչև վերջ չեզոքություն պահելով, յոթամսյա պաշարումից հետո շրջափակվում և նվաճվում է։ Տեսնելով ռազմավարական նման կարևորության օբյեկտների նվաճումը՝ Դարեհը ստիպված է լինում բանագնացների խումբ ուղարկել Ալեքսանդրի մոտ՝ խաղաղության պայմանագրի կնքման ակնկալիքով։ Եգիպտոսում գտնվելու տարիներին մթա 332 թվականին Միջերկրական ծովի ափին նա հիմնադրում է Ալեքսանդրիա քաղաքը և դրա կառավարումը հանձնում Պտղոմեոս Լագոսին։ Ալեքսանդր Մակեդոնացին առանձնահատուկ հարգանք էր վայելում Եգիպտոսում և առհասարակ՝ արևելյան հասարակայնության շրջանում։ Դա պայմանավորված էր նրանով, որ տարիներ շարունակ Եգիպտոսը թալանվում էր պարսից նվաճողների կողմից, իսկ Մակեդոնացին այս երկրում ընկալվեց որպես «ազատարար»։ Ալեքսանդրը հեշտությամբ կարողանում է նվաճել Եգիպտոսը՝ ունենալով տեղացիների անմիջական օժանդակությունը։ Եգիպտոսում նա իրեն հռչակում է «աստծո որդի» և եգիպտական փարավոնների իրավահաջորդ։ Այսպիսով՝ մթա 290-ականներին Եգիպտոսում տարածվում է Ալեքսանդրի պաշտամունքը։ 

  • Արևելյան արշավանք և Աքեմենյան տերության ջախջախում

Մթա 331 թվականի ամռանը Ալեքսանդրի բանակն անցնում է Եփրատ և Տիգրիս գետերը և ճանապարհ բռնում դեպի Մարաստան։ Պարսկական բանակը Դարեհ III Աքեմենյան արքայի գլխավորությամբ, արյաց երկրի մեծ հարթավայրում (այժմյան Իրաքյան Քուրդիստանի տարածքում) սպասում էր մակեդոնական բանակի հարձակմանը։ Մթա 331 թվականի հոկտեմբերի 1-ին Գավգամելա բնակավայրի շրջակայքում տեղի է ունենում Ալեքսանդրի և Դարեհի բանակների վճռական ճակատամարտը։ Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար։ Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40 հազար հետևակ և 7 հազար հեծյալ։ Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տերության հպատակ ժողովուրդները՝ հայերը, եգիպտացիները, բաբելոնացիները, մարերը, պարթևները, ասորիները, բակտրիացիները, սկյութները, հնդիկները, հույն վարձկանները, կապադովկիացիները և այլն։ Պարսկական աջ թևում էին նաև Մեծ ու Փոքր Հայքի զորաջոկատները՝ կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ։ Ճակատամարտի սկզբնահատվածում աքեմենյան բանակը փորձում է հելլեններին գցել շրջափակման մեջ, սակայն Ալեքսանդրը փչացնում է պարսիկների գծած ծրագիրը։ Շատ չանցած նախաձեռնությունն անցնում է մակեդոնացիների ձեռքը, որի պատճառով էլ Դարեհը փախուստի է դիմում մարտի դաշտից: Գավգամելան այն վճռորոշ հարվածն էր, որից հետո աքեմենյանների տիրապետությունը այլևս երբեք ոտքի չկարողացավ կանգնել։ Հակառակորդի հետապնդումից փախչելու ժամանակ Դարեհը դառնում է իր մերձավորների դավադրության զոհ՝ սպանվելով Բակտրիայի սատրապ Բեսոսի հրամանով։ Շուտով Բեսոսն Արտաքսերքսես անվան տակ իրեն հռչակում է Աքեմենյանների թագավոր, սակայն կարճ ժամանակ անց սպանվում է Մակեդոնացու կողմից։ Ալեքսանդր Մակեդոնացին Դարեհի դին պատվով և արքայավայել թաղում է Պերսեպոլիսի գերեզմանատանը՝ իրեն հռչակելով Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի տիրակալ։ Ասիայի տիրակալ հռչակվելուց հետո Ալեքսանդրը դադարում է պարսիկներին վերաբերվել որպես հպատակի, պարտված ժողովրդի և փորձում է հավասարեցնել հաղթողների ու պարտվողների իրավունքները՝ մերձեցնելով վերջիններիս սովորույթները։

  • Հնդկական արշավանք (մթա 326-325 թվականներ)

Մթա 326 թվականի գարնանը Ալեքսանդրը ներխուժում է Ամուդարյա գետի միջին և վերին հոսանքներում գտնվող Բակտրիայից մինչև Խայբերի լեռնանցքն ընկած հնդկական հողեր։ Հուլիս ամսվա կեսերին Մակեդոնացու բանակն անցնում է Ինդոսը և Հյուդասպի դաշտում մարտի բռնվում արդեն իսկ կազմ ու պատրաստ հնդկական ուժերի դեմ։ Այս ճակատամարտում ջախջախվում է հնդկական բանակի մեծ մասը, Պորոսի բոլոր զորավարները զոհվում են, իսկ ինքը՝ վիրավոր վիճակում գերի է ընկնում։ Ամռան վերջերին Ալեքսանդրը ներթափանցում է արևելք, սակայն մակեդոնական բանակը հրաժարվում է շրջանցել Բիաս գետն ու շարունակել հետևել թագավորին, քանզի վերջիններս հոգնել էին շարունակական, հյուծիչ մարտերից, ինչպես նաև տեղի արևադարձային անձրևներից, թունավոր սողունների խայթոցներից և անսովոր սննդից։ Բացի այդ, մակեդոնացիների մոտ շրջանառվում էին մարտական փղերով զինված տեղաբնիկների հսկայական բանակների մասին խոսակցությունները։ Այլընտրանք չունենալով՝ Ալեքսանդրը ստիպված է լինում վերադարձի ուղի բռնել և շարժվել դեպի հարավ: Այնուամենայնիվ, նա դեռ նոր տարածքներ նվաճելու և իր կայսրությանը միացնելու բազում ծրագրեր ուներ։ Տուն վերադարձի ճանապարհին՝ մթա 326 թվականի նոյեմբերին, մակեդոնական բանակը շրջափակվում է տեղի հնդկական ցեղերի կողմից։ Մալլերի դեմ կռիվներից մեկի ժամանակ Ալեքսանդրը կրծքավանդակի շրջանում լուրջ վնասվածք է ստանում, իսկ նրա ձին՝ Բուկեփալոսը, մարտի դաշտում զոհվում է։ Վնասվածքի պատճառով Մակեդոնացին ստիպված է լինում իր զորքի մի մասի հետ միասին վերադառնալ Պարսկաստան։ Գեդրոսիայի կիզիչ անապատի միջով անցնելիս մակեդոնական զորքի մի մասը զոհվում է՝ չդիմանալով անապատի աննախադեպ տապին ու ծարավին։ Այդ անապատն անցնելիս Մակեդոնացու զինվորները տալիս են քանակապես ավելի շատ կորուստ, քան մարտի դաշտում:

  • Ալեքսանդրի վերջին տարիներ

Մթա 324 թվականի մարտին Ալեքսանդրը հանգրվանում է Պարսից երկրի հնագույն թագավորանիստ Շոշում (հայկական աղբյուրներում նաև Շուշան), որտեղ Ալեքսանդրն ու իր բանակը վերջապես հանգստանում են տասնամյա շարունակական և հյուծիչ պատերազմներից։ Մերձավոր Արևելքի անապատային շրջաններում բնակվող արաբների դեմ նախատեսվող արշավանքի սկսվելուց հինգ օր առաջ Ալեքսանդր Մակեդոնացին ծանր հիվանդանում է։ Հիվանդությունն արագորեն տարածվում է և արդեն հունիսի 7-ին աշխարհակալ արքան չէր կարողանում ոչ մի բառ արտաբերել: Տասն օրվա ընթացքում համաճարակը Մակեդոնիայի արքային զրկում է կյանքից։ Անժառանգ Ալեքսանդրը մահանում է մթա 323 թվականի հունիսի 10-ին կամ 11-ին իր ընդարձակ երկրի նոր քաղաքամայր Բաբելոնում՝ ընդամենը 32 տարեկան հասակում: Հայտնի է, որ իր մահվանից մեկ ամիս հետո Ալեքսանդրը կդառնար 33 տարեկան։ Ժամանակակից պատմագիտության մեջ առավել տարածված է արքայի բնական մահվան տարբերակը: Այնուամենայնիվ, մինչ օրս նրա մահվան իրական պատճառը հայտնի չէ:

Վարդանանց ապստամբություն

    1.Քանի որ զրադաշտականությունը հակաքրիստոնեական դավանանք էր, իսկ հայերի             համար հավատքը առաջնային էր:

    2.Վարդան Մամիկոնյանի շուրջը համախմբված հայրենասերները ՝ Վարդանանք,                      երդում տվեցին մնալ հավատարիմ իրենց հավատքին և պայքարեն մինչև վերջ:

   3.Որոովհետեև Աղվանքը նույնպես անց ել էր այդ ճանապարհով, նրանց նույնպես                   պարսիկները փորձել էին ծնկի բերել հավատքի հարցում:

   4.Մի կողմից վտանգի տակ էին իր տղաները, և դրա համար ամեն գնով չէր ուզում, որ               ապստամբություն լինի, այդ մասով չեմ մեղադրում, բայց մյուս կողմից հայերին դրեց           վատ իրավիճակի մեջ և վտանգի մեջ՝ այդ մասով համարում եմ սխալ:

    5.Ավարայրի Ճակատամարտը վճռական եղավ հայերի և հայի հավատքի հարցում,                 վերջնականապես վերջ դրվեց ապստամբությանը , ջախջակվեցին պարսկական                 զորքերը, պարզապես վաատն այն էր, որ արիաբար ընկավ Վարդան Մամիկոնյանը ՙ              Battle_of_Avarayr<<Չգիտակցված մահը՝ մահ է , գիտակցված մահը՝ անմահություն>>:

Մայիսի11-15-ի առցանց-հեռավար-ընտանեկան դպրոցի նախագիծ

  1. Ինչո՞ւ է մայիսի 28-ը մեզ համար տոնական օր։ Ի՞նչ կարևոր
    պատմական իրադարձություն է տեղի ունեցել այդ օրը։

Հայաստանի առաջին հանրապետությունը

 

  1. Ինչպե՞ս էր կոչվում Հայաստանի առաջին հանրապետության
    օրենսդիր մարմինը։ Ե՞րբ սկսեց իր աշխատանքը։

 

Բարձրագույն օրենսդիր մարմինը` Հայաստանի խորհուրդը։

 

  1. Ի՞նչ հայտարարություն արեց Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը անկախության առաջին տարեդարձի օրը։ Ձեր կարծիքով` ինչո՞վ էր այն կարևոր։

 

Անկախ և միացյալ Հայաստանի հռչակման մասին, հայտարարություն արեց և այնքանով էր կարևոր, որ այսօր մենք կանք, որպես ՀՀ քաղաքացի։

 

  1. Մինչև ե՞րբ գոյություն ունեցավ Հայաստանի առաջին հանրապետությունը։ Ո՞ւմ և ի՞նչ ձևով փոխանցվեց իշխանությունը:

1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունը իշխանությունը կամովին հանձնեց Հայաստանի
հեղափոխական կոմիտեին։


5. Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում ընդգրկված 15
հանրապետություններից մեկն էր։ Իսկ որոնք էին մյուս պետությունները:

 Հայաստանի ԽՍՀ, Վրաստան, Ադրբեջան ԽՍՀ, Էատոնիա ԽՍՀ, Լատվիա ԽՍՀ, Լիտվիա ԽՍՀ, Ռուսաստանի ՌՍՍՖՀ, Ղազախստան ԽՍՀ, Տաջիկստան ԽՍՀ, Ուզբեկստան ԽՍՀ, Ուկրաինա ԽՍՀ, Բելոռուսիա ԽՍՀ, Մոլդովիա ԽՍՀ, Աբխազիա ԽՍՀ, Թուրքմենիա ԽՍՀ

 

  1. 1991թ. տեղի ունեցած ո՞ր իրադարձությամբ կրկին հաստատվեց Հայաստանի անկախությունը։ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան դրանից հետո երկրի կառավարման բնագավառում։

 1991թ. սահմանվեց նախագահական կառավարում։ Պատմության մեջ առաջին անգամ մենք ընտրեցինք հանրապետության նախագահ: Փոխվեց նաև երկրի տարածքային կառավարումը. հանրապետությունը բաժանվեց
մարզերի և համայնքների:

7.Մայիս ամսին ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել                           հայերի                    կյանքում:

Աշխատավորության տոն – մայիսի 1

Շուշիի ազատագրման օրը — մայիսի 8

Հայրենական Մեծ Պատերազմի հազթանակի օր- մայիսի 9

      Հայաստանի առաջին պետության հռչակում-մայիսի 28

 

 

 

Հայրենագիտության հաշվետություն

Մայիսի 28 (հաղթանակի տոն) Մարի Ս. և Մոնիկա Մ.

Վարդանանց ապստամբություն

Մայիսի11-15-ի առցանց-հեռավար-ընտանեկան դպրոցի նախագիծ

Սասունցի Դավիթ՝ Փոքր Մհեր (3-4 ճյուղ) կոլաժ

Սասունցի Դավիթ՝Մհերի ամուսնությունն ու վերջաբանը

Փոքր Մհեր մաս Ա (կարդում ենք ես ու մայրիկս)

‘Սասունցի Դավիթ Էպոս ‘ Կոլաժ Վիգեն Ավետիս

«Սասունցի Դավիթ» կոլաժ

Ապրիլի 24 Եղեռն

Գուշակեք խնդրեմ

Քրիստոնեության ընդհունումը, Տրդատ Մեծ

Իջևան՝ անվանման ծագումը

Անվանումների առաջացումը

Հայրենագիտություն՝ ծագմանս մասին

Պետևանի հուշահամալիր-մահարձան

Ավատատիրական կարգերի ձևավորումը:

Ժողովրդական արվեստի նմուշներ իմ տատիկի հետ՝ մետաղադրամների, թղթադրամների և հինավուրց պղնձե թասի մասինՀին հայկական մշակույթ, ավանդույթներՀոգևոր մշակույթԻմ նախահայրերը (հարցազրույց տատիկիս հետ)Ազգային Պատկերասրահ և Էրեբունի թանգարանՄադամ Տյուսոյի թանգարանը, մոմե արձաններըՄադամ ՏՅՈՒՍՈՀայրենագիտություն առաջադրանքԱնգիր

Արտաշես և Արտավազդ, Արտաշես և ՍաթենիկՏավուշի մարզՏավուշի մարզ Աղստև գետերևանԶԱՏԿԻ ՏՈՆԻ ՄԱՍԻՆԱնի մայրաքաղաքի մասինՄատենադարան

 

Քրիստոնեության ընդհունումը, Տրդատ Մեծ

1.Քրիստոնեությունը ծագել է 1-ին դարում՝ Պաղեստինում:

2.Քրիստոնեությունը ընդհունվել է 301 թվականին: Եվ այս տարի նշվեց 1700 ամյակը, որպես պետական կրոն:

3.Եկեղեցին ազգապահպան, հայեցիության պահպանման հոգևոր օջախ է:

4.Հասկանում եմ այսպես,որ պատերազմ է տեղի ունենում Հեթանոսության և Քրիստոնեության միջև և հաղթում է Քրիստոնեությունը

5.Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալներնի շնորհիվ քրիստոնեությունը մտնում է Հայաստան:Եկեղեցիներն էլ կոչվում են առաքելական: