Рубрика: Ճամփորդություններ

Աղջկա կամ Կոշի ամրոց

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

Խամաճիկների թատրոն

Image-61.jpgՄենք մեր դասընկերների հետ այցելեցինք Խամաճիկների թատրոն։ Խամաճիկների թատրոնում նեկայացումները ցույց են տալիս թելից պատրաստված տիկնիկներով։  Խամաճիկը թելից պատրաստված տիկնիկ է։ Այնտեղ ցույց տվեցին «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթը։ Մեզ դուր եկավ ներկայացումը , բեմադրությունը մոտ 45 րոպե տևեց։ Այն շատ ծիծաղելի էր։ Մեզ հետ հինգերորդ դասարանցիներն էլ էին։ Մենք բակում խաղացինք և ես և Մարին տերևներ հավքեցինք։ Ես նաև  ընկեր Հասմիկին մեկ տերև տվեցի և ընկեր Արևին։ Ինձ շատ դուր եկավ մեր անցկացրած օրը։

Օհանավանում

 

Մենք՝  մարտի 22- ին,  Օհանավան գնացինք: Այնտեղ մենք      այցելեցինք Օհանավանի դպրոց,   ծանոթացանք երեխաների հետ,   ուսումնասիրեցինք  այդ դպրոցը, միասին երգեցինք, պարեցինք: Հետո մենք միասին գնացինք եկեղեցի, երգեցինք Հայր մերը,  Քրիստոս ի մեջ երգերը:   Մենք ձվակռիվ խաղացինք, հաց կերանք, գլորվեցինք  խոտերի վրա, նրանց հետ ֆիզկուլտուրա արեցրնք, զբոսնեցինք: Մեր օրը շատ ուրախ անցավ , մեզ նրանք շատ ուրախացրեցին,   մենք մեր պարերն ու երգերը նրանց սովորեցրեցինք,   նրանք էլ մեզ համար երգեցին: