Рубрика: Բնագիտություն

Մայիսի 24- 28

Հարցեր .

Անսեռ բազմացում.

  1. Ի՞նչ է բազմացումը։

Բազմացումը  կամ վերարտադրումը կենսաբանական գործընթաց է, որի ընթացքում ծնողներից գոյանում են նոր առանձնյակներ՝ սերունդ։ Վերարտադրողականությունը կյանքի հայտնի բոլոր ձևերի հիմնարար հատկանիշն է, բոլոր կենդանի օրգանիզմները գոյություն ունեն բազմացման հետևանքով։ Գոյություն ունի բազմացման երկու եղանակ՝ անսեռ և սեռական բազմացում։

  • Ո՞րն է անսեռ բազմացման նշանակությունը:

Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը կարող է բազմանալ առանց այլ օրգանիզմի հետ փոխհարաբերության մեջ մտնելու։ Անսեռ բազմացումը հատուկ չէ միայն միաբջիջ օրգանիզմներին։ Օրգանիզմների բողբոջումը նույնպես անսեռ բազմացման եղանակ է։ Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը ստեղծում է սեփական գենետիկորեն նույնական կրկնօրինակը։

3.Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաները բաժանվում են ուղղակի բաժանման միջոցով, վիրուսները բազմանում են տեր բջջի հաշվին, հիդրաները և խմորասնկերը՝ բողբոջմամբ։ Այս օրգանիզմները սովորաբար տարբեր սեռեր չունեն և կարող են սեփական օրգանիզմը բաժանել երկու կամ ավելի կրկնօրինակների։ Բույսերի մեծ մասը ընդունակ է բազմանալ անսեռ եղանակով՝ վեգետատիվ ճանապարհով՝ բազմացում առանց սերմերի և սպորների, մրջյունների Mycocepurus smithii տեսակը ենթադրաբար բազմանում է միայն անսեռ ձևով։ Օրգանիզմների բողբոջումը նույնպես անսեռ բազմացման եղանակ է։Անսեռ բազմացման այլ եղանակներ են կուսածնությունը կամ պարթենոգենեզը, հատվածավորումը և սպորառաջացումը:

4.Ի՞նչ է սպորը:

Սպորը անսեռ բազմացման միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություն է։ Ծառայում են բազմացման և (բակտերիաների սպորներով միայն) արտաքին անբարենպաստ պայմաններում պահպանվելու համար։ Որպես կանոն պատված են ամուր, արտաքին ազդեցությունների նկատմամբ կայուն թաղանթով։ Զարգանում են ստորակարգ (սնկեր, ջրիմուռներ, քարաքոսեր) և բարձրակարգ բույսերի (մամռանմաններ, պտերներ են) բազմացման օրգաններում, ինչպես նաե բակտերիաներից (բացիլներ) և նախակենդանիներից (սպորակենդանիներ)։ Բույսերի սպորներ սովորաբար գնդաձև կամ էլիպսոիդաձև են, ավելի հազվադեպ՝ գլանաձև։ Հաճախ ունենում են բարդ կազմություն, ամուր թաղանթ և երկար ժամանակ պահպանում ծլունակությունը։

5.Բողբոջմամբ բազմացող ի՞նչ օրգանիզմներ գիտեք:

 Հիդրաները և խմորասնկերը բազմանում են բողբոջմամբ։ Այս օրգանիզմները սովորաբար տարբեր սեռեր չունեն և կարող են սեփական օրգանիզմը բաժանել երկու կամ ավելի կրկնօրինակների։ Բույսերի մեծ մասը ընդունակ է բազմանալ անսեռ եղանակով:

Ամփոփիչ հարցեր

1* Ո՞ր երեւույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ :Ո՞ր երեւույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Օրինակ, ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն: 

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում: Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:

Օրինակ, լուցկու այրվելը, մոմի այրվելը, կաթի թթվելը, ջրի քայքայումը՝ ջրածնի և թթվածնի, և այլն:

2 * Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:

Քիմիական երևույթներին` ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

3 * Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Թթվածնի մատակարարման դադարեցում,  ջերմաստիճանի իջեցում,

վառելանյութի հեռացում:

4 *Ի՞նչ է մեխանիկական շարժումը։ Բանաձևը:

Մեխանիկական շարժումը մարմնի դիրքի փոփոխությունն է տարածության մեջ ժամանակի ընթացքում։ S= V*T

5 * Մարմինների ձեւափոխության ի՞նչ տեսակներ կան:

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:

6 * Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը։

A=F×S

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա ազդող ուժից և  նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհից:

7 *Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Ջերմային հավասարակշռության վիճակում ջերմադինամիկական համակարգը գալիս է մի վիճակի, որտեղ մակրոսկոպական երևույթները՝ լուծվելը և հալումը, այլևս դադարել են։ Այս վիճակն ընդունված է անվանել ջերմադինամիկական կամ ջերմային հավասարակշռության վիճակ։ Ջերմային հավասարակշռության վիճակում համակարգի մակրոսկոպական պարամետրերը մնում են անփոփոխ, եթե արտաքին գործոնները բացակայում են։

8 * Ի՞նչ է շանթարգելը, եւ ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից։

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

9 *Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին։ Ինչո՞ւ։

Հողի միջոցով կենդանիների ոտքերի ձայնը ուժեղ է լսվում:

10 * Ի՞նչ է բջիջը : Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բջիջը բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։

11* Ի՞նչ է ֆոտոսիթեզը :Սահմանե՛ք ավտոտրոֆ եւ հետերոտրոֆ օրգանիզմներ հասկացությունները :

ֆոտոսինթեզը  ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է: Ֆոտոսինթեզի պրոցեսում կարևոր նշանակություն ունեն ֆոտոսինթեզող գունակի՝ քլորոֆիլի դերը։ Քլորոֆիլը  կանաչ գունանյութ է, որի կողմից կլանվում է Արեգակի լույսի էներգիան, փոխակերպվում է և կուտակվում  օրգանական նյութերում:

Ավտոտրոֆներն ընդունակ են անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզել։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։

Հետերոտրոֆ օրգանիզմներն ընդունակ չեն անօրգանական միացություններից սինթեզելու օրգանական միացություններ։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը՝ օրինակ՝ ածխաջրերը լիպիդները, սպիտակուցները, նուկլեինաթթուները, սինթեզում են օգտագործելով արտաքին միջավայրից ստացված օրգանական նյութերը։

Մայիս 17-21

Նախագիծ

Պատասխանի՛ր հարցերին և փորձի՛ր վերհիշել

  1. Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:

Անշարժ  կանգնելու դեպքում, եթե մեքենան փողոցում դիրքը փոխում է քո նկատմամբ, ուրեմն մեքենան շարժվում է: կամ, օրինակ, թռչունը օդում ծառի նկատմամբ իր դիրքը փոխում է, ուրեմն շարժվում է՝ թռչում է:

  • Ի՞նչն են անվանումւ մեխանիկական շարժում:

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

  • Ներկայացրե՛ք ձեր շրջապատում հանդիպող հալման և պնդացման երեւույթների օրինակներ:

Ջուրը ձմռանը սառույց է դառնում՝ պնդանում է, իսկ գարնանը սառույցը հալչում է՝ դառնալով ջուր:

  • Ո՞ր երեւույթն է կոչվում եռում: Ինչո՞վ է եռումը տարբերվում գոլորշացումից:

Հեղուկի արագ գոլորշիացման պրոցես։ Եռումը հնարավոր է միայն միանգամայն որոշակի ջերմաստիճանի` եռման ջերմաստիճանի դեպքում։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց` մեծանում է ջրի գոլորշիացման ինտենսիվությունը պղպջակների ներսում։ Ուստի ավելանում է ջրային գոլորշու քանակությունը:

  • Բնութագրե՛ք «նյութափոխանակություն» հասկացությունը։

Նյութափոխանակությունը կամ մետաբոլիզմը օրգանիզմների կենսապահովման քիմիական ռեակցիաների ամբողջությունն է։ Մետաբոլիզմի 3 հիմնական ուղղություններն են՝ սննդանյութերի փոխակերպումն էներգիայի՝ բջջային գործընթացների իրականացման համար, սննդանյութերի փոխարկումը սպիտակուցների, լիպիդների, նուկլեինաթթուների և որոշ ածխաջրերի կառուցվածքային միավորների և ազոտային արգասիքների հեռացումը։

Մետաբոլիզմ բառը կարող է վերաբերվել նաև կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող բոլոր քիմիական ռեակցիաներին, այդ թվում՝ մարսողությանը և դեպի բջիջներ, ինչպես նաև տարբեր բջիջների միջև նյութերի փոխադրմանը, որոնց դեպքում բջջում տեղի ունեցող ռեակցիաների ամբողջությունն անվանում են միջանկյալ կամ միջնորդավորված մետաբոլիզմ։

  • Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:

Նյութերի և Էներգիայի փախանակություն:

  • Թվե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:

 Կանաչ բույսերն արտաքին միջավայրից կլանում են ածխաթթու գազ, ջուր,հանքային նյութեր, իսկ արտաքին միջավայր են արտազատում ֆոտոսինթեզի արդյունքում առաջացած թթվածինը։ Միևնույն ժամանակ ամբողջ օրվա ընթացքում շնչառության համար կլանում են թթվածին և արտազատում՝ ածխաթթու գազ։

  • Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:

Բոլոր անողնաշարավորները, ողնաշարավորներից՝ ձկները, երկկենցաղները, սողունները,  շատ փոքր կենդանիները, որդերը և միջատները:

Մայիսի 10-14 Հարցեր եւ առաջադրանքներ

ԴԱՍ             ԱՐՏԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

1.Ի՞նչ է արտազատությունը:

Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: Դրանցից շատերը թունավոր են և մահացու: Այդ պատճառով օրգանիզմները դրանք իրենց օրգանիզմից հեռացնում են արտաքին միջավայր:Նյութափոխանակության հետևանքով գոյացած անպիտան և թունավոր արգասիքների ելքը օրգանիզմից դեպի շրջակա միջավայր կոչվում է արտազատություն:

2.Ո՞ր նյութերն են արտազատվում:

Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջացած անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: 

Արտազատվում են նաև ավելորդ ջուրը` H2O, մնացորդային աղերը, ազոտ (N) պարունակող թունավոր նյութերը և այլն:

3.Ի՞նչ նշանակություն ունի արտազատությունն օրգանիզմում:

Արտազատության շնորհիվ կայուն մակարդակի վրա է պահպանվում կենդանի օրգանիզմի ներքին միջավայրն ու քիմիական բաղադրությունը:

4.Ինչո՞վ է տարբերվում արտազատությունը  բույսերի և կենդանիների մեջ:

Բույսերի մոտ արտազատությունը կատարվում է երկու ձևով.

1. Ամբողջ մակերեսով: Ջրում չլուծված, չոր մնացորդները կուտակվում են ծածկող հյուսվածքի` կեղևի, վերնամաշկի տակ և հեռացվում դրանց պոկվելու հետ: Օրինակ` կաուչուկային խեժը: Որոշ արգասիքներ հեռացվում են տերևաթափի ժամանակ` տերևներում կուտակված:

2. Տերևի հերձանցքային բջիջներով: Ինչպես արդեն գիտեք հերձանցքներով կատարվում է ջրի գոլորշիացում: Ավելորդ ջուրն ու նրանում լուծված արգասիքները/ավելցուկային աղերը, լուծելի մնացորդները/ հեռացվում են ջրի գոլորշիացմամբ:

Կենդանիների մոտ արտազատությունը կատարվում է հետևյալ կերպ.

1. Պարզագույն կենդանիները արտազատում են մարմնի ողջ մակերեսով:

2. Բարձրակարգ կենդանիների արտազատությունը կատարվում է մասնագիտացված արտազատության օրգան համակարգերի միջոցով:

5.Ի՞նչ գործառույթ է կատարում  երիկամը:

Արտազատական համակարգի օրգաններն են երիկամները Երիկամները զույգ են՝ տեղակայված են որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակում։ Աջ երիկամը կես ողի չափով ցածր է ձախից։ Երիկամները լոբաձև են, նրանց երկարությունը 10-12 սմ է, իսկ լայնությունը՝ 5-6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ։ Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ մեջ։

6.Ձեր շրջապատի ո՞ր բույսերի տերեւաթափն է ավելի երկար ընթանում:

Բալենի, խնձորենի:

Մայիսի 3-7

Շնչառություն

Հարցեր

1.Ի ՞նչ է շնչառությունը։

Շնչառությունն՝ արտաքին շնչառությունը  օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է:

Ներքին շնչառություն  գազափոխանակություն արյան և հյուսվածքների միջև, որի հետևանքով բջիջները արյունից թթվածին են կլանում, փոխարենը տալով նյութափոխանակության հետևանքով առաջացած ածխաթթու գազը: Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

2.Ի՞նչ դեր ունի շնչառությունը բույսերի և կենդանիների կյանքում։

Թթվածնի մասնակցությամբ կենդանի օրգանիզմներում տարբեր օրգանական նյութերը քայքայվում են և առաջացնում ավելի պարզ նյութեր,այդ թվում՝ ածխաթթու գազ: Օրգանական նյութերի այդպիսի քայքայման հետևանքով անջատվում է էներգիա:նԸստ որում՝ էներգիան անջատվում է մաս-մաս: Այդ էներգիան անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության, աճի և զարգացման, շարժումների, բազմացման և վերարտադրման և այլի համար:

3. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք։

Արտաքին շնչառությունը տարբերվում է բույսերի և կենդանիների դեպքում:

Շնչառության ամենապարզ տիպը բջջային շնչառությունն է: Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները կամ թոքապարկերը: Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը: Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները: Ծաղկավոր բույսերի շնչառությունն իրականացվում է հերձանցքերի և ոսպիկների միջ ոցով: Երկկենցաղները` մաշկով և թոքերով, կաթնասունների շնչառական համակարգը կազմված է շնչուղիներից և թոքերից:

Ապրիլի 26-28

Տնային աշխատանք

Հարցեր

1.Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով: Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործնթացը կոչվում է սննդառություն:

Այո, բոլոր կենդանի օրգանիզմներն են սնվում։

2. Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք  օգտագործվում:

Բոլոր կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար  անհրաժեշտ նյութերը՝ սննդանյութերը:   Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունը էներգիայով ապահովելու համար։

3. Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:

Կլանումը, վերափոխումը և էներգիայի կուտակումը:

4. Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի շնորհիվ: Ինչո՞ւմ  է քլորոֆիլի դերը:

ֆոտոսինթեզը  ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է: Ֆոտոսինթեզի պրոցեսում կարևոր նշանակություն ունեն ֆոտոսինթեզող գունակի՝ քլորոֆիլի դերը։ Քլորոֆիլը  կանաչ գունանյութ է, որի կողմից կլանվում է Արեգակի լույսի էներգիան, փոխակերպվում է և կուտակվում  օրգանական նյութերում:

5.Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր  ունեն դրանք:

Օսլա, Գլյուկոզա , ֆրուկտոզը, բուսական ճարպերը, մրգերում և բույսերում պարունակվող թթուները:

6. Սննդառությանղ ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:

Ավտոտրոֆ սննդառության ձևը, երբ կենդա նի օրգանիզմներն անօրգանական նյութերից իրենք են առաջացնում օրգանական նյութեր: Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին: Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:

Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:

7.Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր կան: Ներկայացրե՛ք օրինակներ:

Ոչ բոլոր բույսերն են ավտոտրոֆ։ Օրինակ, Բոլոր սնկերը,  Միջատակեր բույսեր՝ Ճանճասպան,  ցողիկ, և  վեներայի մաշիկ։

8. Ո՞րն է կենդանիների սննդառության  առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ կան:

Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան։

Կենդանի օրգանիզմների միջև գործում է համակեցության փոխհարաբերություն։

9. Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:

Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան։

Կենդանի օրգանիզմների միջև գործում է համակեցության փոխհարաբերություն։

10.Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:

իհարկ

8. Ո՞րն է կենդանիների սննդառության  առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ կան:

Կենդանիները հետերոտրոֆ են, ուստի չեն կատարում ֆոտոսինթեզ: Հետևաբար բույսերին բնորոշ քլորոֆիլի կանաչ գույնը բացակայում է կենդանիների մոտ: Կենդանիների մոտ առաջնային դրսևորում են ստանում սննդառության ձևերի դրսևորումները. ըստ սննդառության՝

1.գիշատիչներ

2.սապրոֆիտներ

3.մակաբույծներ

կամ ըստ սննդի տեսակի՝

1.բուսակերներ

2.կենդանակերներ

3.ամենակերներ

9. Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:

Ավտոտրոֆներն ընդունակ են անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզել։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։ Կախված այն բանից, թե էներգիայի ինչ աղբյուր են օգտագործում այդ գործընթացում, ավտոտրոֆները բաժանվում են երկու խմբի՝ ֆոտոտրոֆներ և քեմոտրոֆներ։ Ֆոտոտրոֆների համար էներգիայի աղբյուր է ծառայում լույսը, քեմոտրոֆների համար՝ քիմիական ռեակցիաները։

Հետերոտրոֆները ընդունակ չեն անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզելու։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը ստիպված են դրսից ստանալու։ Մանրէների զգալի մասը, սնկերը, որոշ մակաբույծ բույսեր, գրեթե բոլոր կենդանիները, ինչպես նաև մարդը հետերոտրոֆներ են։ Կան կենդանի օրգանիզմներ, օրինակ՝ գիշատիչ բույսերը, որոնք ավտոտրոֆ նյութափոխանակության հետ միասին օժտված են նաև հետերոտրոֆով։

10.Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:

Իհարկե, քանի որ գիշատիչներն նույնպես իրենց գործառույթներն են կատարում բնության մեջ, նրանք բնությունը մաքրում են կենդանական մնացորդներից:

11.Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք, թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագումն:

Բնական վիճակում կամ մշակելուց հետո մարդու սննդում օգտագործվող բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքներն են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն կենսագործունեության, ծախսված էներգիայի լրացման, ինչպես նաև բջիջների ու հյուսվածքների կառուցման ու վերականգնման համար։

Միս, ձուկ, ձու, կաթ և այլն  ունեն կենդանական ծագում, բանջարեղենները ունեն բուսական ծագում։ Բուսական ծագում ունեցող սննդամթերքներից են բանջարեղենը, պտուղներն ու հատապտուղները և այլն:

ե, քանի որ գիշատիչներն նույնպես իրենց գործառույթներն են կատարում բնության մեջ, նրանք բնությունը մաքրում են կենդանական մնացորդներից:

Ապրիլի 19-23

Տնային աշխատանք

1.Առանձնացրուպարզ և բարդ տերևները: Մի քանի պարզ և բարդ տերևի օրինակ էլ գտի՛ր քո այգուց, նկարի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

պարզ տերևները՝ 1, 3, 5,8, 9, 11, 13, 14, 15, 16, 18

բարդ տերևները՝ 2, 4, 6, 7, 10, 12, 17

2.Պատասխանել հարցերին

  • Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը։

Բույսում մի օրգանն անմիջականորեն ներգործում է մյուսի վրա, կապված է դրա հետ, պայմանավորում և լրացնում է դրա ենսագործունեությունը Դա նշանակում է, որ բույսն ամբողջական օրգանիզմ է:

  • Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ։

եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ , ապա օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է օրգանիզմի ակտիվությունը։ Եվ, վերջապես, կենդանի օրգանիզմը մեռնում է:

  • Ցողունի վնասվածքն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ բույսի կյանքում։

Բույսը կչորանա, քանի որ կխախտվի նրա ամբողջականությունը:

  • Ի՞նչ տեղի կունենա բույսի հետ, եթե վնասակար միջատները ոչնչացնեն բոլոր տերևները:

Բույսը կչորանա, քանի որ կխախտվի նրա ամբողջականությունը:

3.Լրացրե՛ք բաց թողնված բառերը հետեւյալ նախադասություններում.

1. Բույսերում ավելի արագ են կիսվում գոյացնող հյուսվածքի բջիջները:

2 .Բույսերում փոխադրող հյուսվածքը ներկայացված է անոթներից և մաղանման խողովակներից։

3 .Նշե՛ք, թե ո՞ր հաջորդականությունն է տրամաբանական. բջիջ————օրգանմարմի՞ն, թե՞ բջիջօրգան — …………………………………..-մարմին:

բջիջ — հյուսվածք-օրգան-մարմին:

Ապրիլի 12-16

Տնային աշխատանք

Հարցեր

  1. Ի՞նչ են ծաղիկը, պտուղը, սերմը:

Ծաղիկը բույսի օրգան է, որը կարճացած և ձևափոխված ընձյուղն է: Տարբեր բույսերի վրա ծաղիկները դասավորված են ցողունի վրա բույլերով: Պտուղները և սերմերը ծաղկից առաջացող օրգաններ են:

  • Ինչի՞ց են առաջանում պտուղները եւ սերմերը:

Պտուղները և սերմերը առաջանում են Ծաղկից:

  • Ի՞նչ դեր ունեն այդ օրգանները բույսի կյանքում:

Օրգանները ապահովում են բույսի աճը, սնուցումը, ջրի պատարածումը, պտուղ տալուն, սերմերի ստացմանը , որի շնորհիվ բույսերը բազմանում են:

  • Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ սերմերի ծլման համար:

Բարենպաստ պայմաններում՝ տարվա տաք եղանակին, խոնավ միջավայրում, հողի ջերմության նպաստավոր աստիճանում սերմը ցանելով այն կծլի

  • Ինչո՞ւ սերմերը կարող են պահպանվել երկար ժամանակ:

Պահպանման և հետագայում ծլման նպատակով սերմերը իրենց մեջ կուտակում են տարբեր պաշարանյութեր, որոնց շնորհիվ բազմանում են:

  • Ինչպե՞ս են պտուղները եւ սերմերն օգտագործվում մարդու կողմից:

Պտուղները եւ սերմերը մարդու կողմից օգտագործվում են տարբեր ձևերով՝ պահածոյացվում են, աղ են դրվում, շաքարում են , չորացնում են և այլն:

  • Նկարագրե՛ք շրջապատի ծաղիկները, նշե՛ք դրանց  առանձնահատկությունները: Փորձե՛ք հասկանալ ծաղկի կառուցվածքը եւ դերը:

Մեր տան դիմացի այգում ծաղկել են ծիրանենին, բալենին, կեռասենին: Շատ գեղեցիկ են:

Ապրիլի 5-9

Տնային աշխատանք

Հարցեր եւ առաջադրանքներ

  1. Ո՞ր բույսեր են կոչվում ծաղկավոր: Ի՞նչ օրինակներ գիտեք:

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր:  Օրինակ, խատուտիկ, եզան լեզու, մանուշակ , ծիրանենի և այլն:

  • Ի՞նչ են օրգանները: Բույսերի ի՞նչ օրգաններ կարող եք թվարկել:

Բույսերի օրգաններն են նրա արմատը, տերևը, ցողունը, ծա ղիկը, պտուղը, սերմը:  Նրանցից յուրաքանչյուրը ունի որոշակի կառուցվածք և կատարում է  մեկ կամ միքանի գործառույթ:

  • Ի՞նչ է արմատը, ի՞նչ գործառույթ է կատարում բույսի օրգանիզմում:

Բույսի օրգաններից է արմատը, որի շնորհիվ բույսը սնուցվում է ջրով, տարբեր նյութերով, նրա միջոցով բազմանում է:

  • Ինչո՞վ են միմյանցից  տարբերվում  բույսերի  արմատները:

Արմատներն իրարից տարբերվում են չափերով , տեսքով:

5. Ինչպիսի՞ արմատային համակարգեր կան բույսերում: Ինչո՞վ են դրանք միմյանցից տարբերվում:

Առանցքային և փնջաձև արմատային համակարգեր: Առանցքայինն ունի լավ զարգացած գլխավոր արմատ:

6. Փորձե՛ք որոշել, թե ինչպիսի՞ արմատային համակարգ ունեն ձեր

շրջապատի ծանոթ բույսերը:

 Ալոեն ունի փնջաձև արմատ, իսկ ժենշենի արմատը առանցքային է:

ԸՆՁՅՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ՑՈՂՈՒՆ, ՏԵՐԵՎ

1.Ի՞նչ է ընձյուղը:

Բույսի զարգացող ցողունը իր բողբոջով և տերևներով կոչվում է բույսի ընձյուղ:

2.Ի՞նչ է գտնվում ընձյուղի գագաթում:

Ընձյուղի գագաթում գտնվում է գագաթնային բողբոջը:

3.Ի՞նչ նշանակություն ունի ընձյուղը բույսի համար:

Ընձյուղի միջոցով բույսը աճում, զարգանում է, ընձյուղի որոշ բողբոջներից բացվում են  են ծաղիկները, բույսը նաև բազմանում է:

4.Ի՞նչ է ցողունը: Ինչպիսի՞ ցողուններ գիտեք:

Ցողունը բույսի  առանձցքային օրգանն է: Լինում են յանաչ նուրբ ցողուններ, օրինակ խոտաբույսերի, ծաղիկների ցողունները, լինում են պինդ , փայտային ցողուններ, օրինակ ծառի, թփի ցողունները, լինում են փաթաթվող, սողացող, մագլցող ցողուններ:

5.Ինչո՞ւմ է ցողունի դերը բույսի կյանքում:

Ցողունը հենարան է բույսի վերգետնյա մասերի համար՝ տերևների , ծաղիկների: Ցողունը կարող է ինչպես հաստանալ, այնպես էլ երկարել:

6.Ի՞նչ է տերևը: Ինչի՞ց է կազմված:

Բույսի տերևը ընձյուղի մաս է, այն առանձին օրգան է: Այն կազմված ՝ տերևաթիթեղից և տերևակոթունից: Մեկ տերևաթիթեղից բաղկացած տերևը՝ պարզ տերև,   եթե տեևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ՝ բարդ տերև:

7.Ինչպիսի՞ տերևներ գիտեք: Ներկայացրե՛ք օրինակներ:

Մեկ տերևաթիթեղից բաղկացած տերևը՝ պարզ տերև, օրնակ, թթենու, տանձենու, կաղնի, ընկուզենի և այլն:   Եթե տեևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ՝ բարդ տերև, օրինակ, մասրենի, մթշի թուփ, ելակի թուփ և այլն:

8.Ջրի մեջ դրե՛ք որեւէ բույսի բողբոջներով ընձյուղ, հետեւե՛ք բողբոջների բացվելուն և նշե՛ք, թե ընձյուղի վրա ո՞ր բողբոջն է ավելի շուտ բացվում:

Կփորձեմ:

Մարտի 29-ապրիլի 4

Տնային աշխատանք

Պատասխանիր  հարցերին

1.Ի՞նչ են կենդանի օրգանիզմների հյուսվածքները:

Հյուսվածքները բազմաբջիջ օրգանիզմներում իրար նման բջիջները միավորումն է միմյանց հետ որոշակի ձևով` կազմելով առանձին խմբեր, խմբավորումներ, որոնք կատարում են որոշակի գործառույթներ:

2.Ինչպե՞ս  կարելի  է դիտել  հյուսվածքները:

Հյուսվածքները կարելի է դիտել մանրադիտակի միջոցով:

3.Հյուսվածքներում միջբջջային կառուցվածքի ի՞նչ ձեւեր գիտեք:

 Բջիջները կարող են լինել խիտ, և հպվել իրար: Կարող են նաև բջիջների միջև առաջանալ միջբջջային թելիկներ կամ կամրջակներ: կարող են բջիջները լինել իրարից բավականի հեռու, և նրանց միջև լինի հեղուկ միջավայր: Բջիջների միջև տեղի ունեցող փոխազդեցութունների և միջբջիջային կառուցվածքի շնորհիվ պահպանվում է հյուսվածքի ամբողջականությունը:

4. Ո՞ր կենդանի օրգանիզմներում կան հյուսվածքներ:

 Բույսերում, կենդանիներում, մարդու, այլ կենդանի օրգանիզմներում կան հյուսվածքներ:

5.Բուսական ի՞նչ հյուսվածքներ կան:

Ծածկող, փոխադրող, գոյացնող և այլ հյուսվածքներ:

6.Որո՞նք են ծածկող, փոխադրող, գոյացնող հյուսվածքների առանձ-

նահատկությունները: Ի՞նչ գործառույթ են դրանք կատարում:

Ծածկող  հյուսվածքը պաշտպանում է բույսը արտաքին աշխարհի անբարենպաստ ազդեցությունից՝ քամուց, արևահարումից, տարբեր առարկաների վնասումից րայլն:

Փոխադրող  հյուսվածքը բույսի մի մասից մյուսն է փոխադրում ջուրը, տարբեր հեղուկներ, բազմաթիվ նյութեր: Այդ նպատակով բույսում առկա են տարբեր երկարավուն անոթներ և խողովակներ, որոնք ունեն բջջային կառուցվածք:

Գոյացնող  հյուսվածքի շնորհիվ ապահովվում է բույսերի աճը:

Հարցեր եւ առաջադրանքներ

  1. Ո՞ր բույսեր են կոչվում ծաղկավոր: Ի՞նչ օրինակներ գիտեք:

Ծա ղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր:  Օրինակ, խատուտիկ, եզան լեզու, մանուշակ , ծիրանենի և այլն:

  • Ի՞նչ են օրգանները: Բույսերի ի՞նչ օրգաններ կարող եք թվարկել:

Բույսերի օրգաններն են նրա արմատը, տերևը, ցողունը, ծա ղիկը, պտուղը, սերմը:  Նրանցից յուրաքանչյուրը ունի որոշակի կառուցվածք և կատարում է  մեկ կամ միքանի գործառույթ:

  • Ի՞նչ է արմատը, ի՞նչ գործառույթ է կատարում բույսի օրգանիզմում:

Բույսի օրգաններից է արմատը, որի շնորհիվ բույսը սնուցվում է ջրով, տարբեր նյութերով, նրա միջոցով բազմանում է:

  • Ինչո՞վ են միմյանցից  տարբերվում  բույսերի  արմատները:

Արմատներն իրարից տարբերվում են չափերով , տեսքով:

5. Ինչպիսի՞ արմատային համակարգեր կան բույսերում: Ինչո՞վ են

դրանք միմյանցից տարբերվում:

Առանցքային և փնջաձև արմատային համակարգեր: Առանցքայինն ունի գլխավոր արմատ:

6. Փորձե՛ք որոշել, թե ինչպիսի՞ արմատային համակարգ ունեն ձեր

շրջապատի ծանոթ բույսերը:

 Ալոեն ունի փնջաձև արմատ, իսկ ժենշենի արմատը առանցքային է:

Մարտի 15-19

Տնային աշխատանք

Պատասխանի՛ր հարցերին.

  1. Ի՞նչ է բջիջը:

Բոլոր կենդանի օրգանիզմները իրարից տարբերվում են թե արտաքինով, թե ներքին կառուցվածքով, բայց նրանք բոլորը կազմված են որոշակի տարրական միավորներից, որը կոչվում է բջիջ: Բջիջները իրարից տարբեր են, որոշները պատասխանատու են արտաքին տեսքի համար, որոշները սննդառության համար, որոշները բազմանալու համար և այլն, դրանք մասնագիտացված բջիջներն են: Կենդանական բջիջներից  տարբերվում են բույսերի բջիջները նրանով, որ նրանք ունեն արտաքին ամուր կառույց՝ բջջապատ: Բջիջները ունեն նաև ընդհանրություններ.մեկուսացված են թաղանթով, ներքին պարունակություն, որում առկա են միևնույն քիմիական տարրերը: Լինում են միաբջիջ, և բազմաբջիջ կենդանի օրգանիզմներ:

  • Ո՞ր նյութերն են բջջում էներգիայի հիմնական աղբյուրը։

 Ճարպերը օրգանիզմի էներգիայի հիմնակն աղբյուր են: Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են։ Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից՝ գլիցերիդներից։ Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ։

  • Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բոլոր կենդանի օրգանիզմների հիմնական մասը կազմում են հետևյալ քիմականը տարրերը՝ ածխածինը (c), ջրածինը (H2), ազոտը (N), թթվածին (O2): Նրանք կազմում են բջջի 98%-ը:

Հարցեր

1.Տարբեր չափերի ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք: Ներկայացրե՛ք ձեզ ծանոթ օրինակներ:

Կենդանի օրգանիզմները շատ բազմազան են, տարբերվում են իրենց արտաքին տեսքով, չափերով, տեսանելի, անտեսանելի և այլն: Օրինակ, մարդ, շուն, կատու, ծաղիկ, թիթեռ, որդ, մեդուզա, ծառ, բակտերիաներ, մանէներ և այլն:

2. Ո՞րն է կենդանի օրգանիզմների տարրական միավորը:

Բջիջը:

Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1012 բջիջներից:

3.Ո՞վ է առաջին անգամ տեսել բջիջը, ի՞նչ սարքի օգնությամբ:

 Ռոբերտ Հուկը 1665 թվականին, որը ստեղծել է մանրադիտակը և նրա օգնությամբ տեսել բջիջը: Խցանի կտրվածքի մեկ քառակուսի սանտիմետրի վրա  նա հաշվեց մի քա նի միլիոն բջիջ: Նա բջիջը նմանեցրել է վանքի սենյակներում քրիստոնյա հոգևորականների դասավորությանը:

  • Շրջապատի որեւէ բույսի կամ կենդանու օրինակով ներկայացրե՛ք նրանց հիմնական հատկությունները:

Օրինակ, իմ Լունա շնիկը փոքրիկ ձագուկ էր, ուտելու, խմելու շնորհիվ մեծացավ, շնչում է, արտաշնչում է, շարժվում է

  • Արդյոք կենդանի բջիջներն ունե՞ն ընդհանրություններ: Որո՞նք են բջիջների բաղադրամասերը:

Բոլոր բջիջները մեկուսացված են թաղանթով, որը կոչվում է բջջաթաղանթ, ունեն ներքին պարունակություն՝ ցիտոպլազմայ, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները, և սերնդեսերուն փախանցվող ժառանգականության նյութ, որոնք բջջի բաղադրամասերն են:

6.Քանի՞ բջջից են կազմված տարբեր կենդանի օրգանիզմներ: Ներկայացրե՛ք օրինակներ:

Տարբեր կենդանի օրգանիզմներ ունեն տարբեր քանակի բջիջներ: Կան միաբջիջ բուսական և կենդանական օրգանիզմներ, օրինակ, բակտերիաներ, կապտականաչ ջրիմուռների մի մասը, շատ փոքր նախակենդա նինե րը՝  ամիոբաները, հողաթափիկ ինֆուզորիան, մտրակավորները և այն:

 Մյուս կենդանի օրգանիզմները բազմաբջիջ են, օրինակ, շատ բույսեր ու կենդանինե ր:

Հարցեր եւ առաջադրանքներ

1.Ի՞նչ են կենդանի օրգանիզմների հյուսվածքները:

Հյուսվածքները բազմաբջիջ օրգանիզմներում իրար նման բջիջները միավորումն է միմյանց հետ որոշակի ձևով` կազմելով առանձին խմբեր, խմբավորումներ, որոնք կատարում են որոշակի գործառույթներ:

2.Ինչպե՞ս  կարելի  է դիտել  հյուսվածքները:

Հյուսվածքները կարելի է դիտել մանրադիտակի միջոցով:

3.Հյուսվածքներում միջբջջային կառուցվածքի ի՞նչ ձեւեր գիտեք:

 Բջիջները կարող են լինել խիտ, և հպվել իրար: Կարող են նաև բջիջների միջև առաջանալ միջբջջային թելիկներ կամ կամրջակներ: կարող են բջիջները լինել իրարից բավականի հեռու, և նրանց միջև լինի հեղուկ միջավայր: Բջիջների միջև տեղի ունեցող փոխազդեցութունների և միջբջիջային կառուցվածքի շնորհիվ պահպանվում է հյուսվածքի ամբողջականությունը:

4. Ո՞ր կենդանի օրգանիզմներում կան հյուսվածքներ:

 Բույսերում, կենդանիներում, մարդու, այլ կենդանի օրգանիզմներում կան հյուսվածքներ:

5.Բուսական ի՞նչ հյուսվածքներ կան:

Ծածկող, փոխադրող, գոյացնող և այլ հյուսվածքներ:

6.Որո՞նք են ծածկող, փոխադրող, գոյացնող հյուսվածքների առանձ-

նահատկությունները: Ի՞նչ գործառույթ են դրանք կատարում:

Ծածկող հյուսվածքը պաշտպանում է բույսը արտաքին աշխարհի անբարենպաստ ազդեցությունից՝ քամուց, արևահարումից, տարբեր առարկաների վնասումից րայլն:

Փոխադրող հյուսվածքը բույսի մի մասից մյուսն է փոխադրում ջուրը, տարբեր հեղուկներ, բազմաթիվ նյութեր: Այդ նպատակով բույսում առկա են տարբեր երկարավուն անոթներ և խողովակներ, որոնք ունեն բջջային կառուցվածք:

Գոյացնող հյուսվածքի շնորհիվ ապահովվում է բույսերի աճը: