Рубрика: Մայրենի

Տնային աշխատանք 24.05.2021

1.Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛սոր իմաստը փոխվի։

  • Նա թագավորին նամակ էր գրել իր որդու Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել իր որդու՝ Եգորի մասին:

  • Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը՝ Վահագնին:

  • Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:

  • Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային 

արկածի մասին:

2.Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։
Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նա գողին հարցրեց, թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ողբ ու՝ կոծ չի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ

Ագրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,

Գողը խելացի էր, իսկ պահակը հիմար: Միշտ խելացին՝ ով էլ ուզում է լինի, հիմարին կարող է հաղթել:

Բհերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորսհինգ գործող անձ թող լինի),

Գողը-խելացի և խորամանկ

պահակ- հիմար, վստահող և միամիտ

մեծատուն-միամիտ, անուշադիր

տան կինը- միամիտ, անուշադիր

Գգործողության վայրը նկրագրի՛ր

հարուստի տուն , գիշերային փողոց

Դբացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»      

ա/ գողը-հումորով է ասում՝ զգալով պահակի միամտությունը,     

 բ/  պահակը-հասկանում է բառացի, ուղիղ ձևով

Ետեքստը սցենարի վերածի՛ր

Գիշեր է, հարուստի տուն , բոլորը քնած են, բացի այնտեղ ներթափանցած գողը:

Գողը հավաքելով ավարը, դուրս է գալիս մութ, գիշերային փողոց: Զգուշորեն քայլում է դեպի իր տուն :

Դեմ-դիմաց դուրս է գալիս գիշերային պահակը:

-Կանգնի՛ր, պարկում ի՞նչ կա , էս ու՞ր ես  տանում, -հարցրեց նա գողին:

-Տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ ինձ պատվիրել է որոշ իրեր տանել իր եղբոր տուն։

— Ինչպե՞ս, ինչու՞ այդ դեպքում տնից ողբ ու կոծ չի լսվում, -հարցրեց նա գողին:

-Դու հանգիստ սպասի՛ մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես տնեցիների ողբի ու լացի ձայնը,- ասաց գողը։

Պահակը բաց է թողնում գողին՝ հավատալով նրան:

Գողը հեռանում է մթության մեջ:

Փողոց: Լույսը բացվել է: Հարուստի տան մոտ գիշերային պահակն է կանգնած:

Հարուստի տանից լսվում է ողբի ու անեծքի ձայներ:

Պահակը հասկանում է եղելությունը:

Զ) սցենարդ վերնագրի՛ր

Խորամանկ գողը և միամիտ գիշերային պահակը:

Տնային աշխատանք -21.05.2021

  1. Առանձնացրո՛ւ անհասականալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

գորշ – մոխրագույն,

ռունգ — Քթի անցք, քթանցք,

ճապաղվել –աղոտանալ, նվաղել, որձաքար –կվարցի հանքաքար, շատ կարծր քար

  • Դուրս գրի՛ր ձիուն, հովտին, կաղնուն , գայլին, կայծակին, ժայռ ամենից դիպուկ նկարագրող հատվածները:

պառավ կարմիր ձի,  ուներ մեղմ ձայն
կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր,  հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, կանաչ հովիտ,

հովտի միակ կաղնին, փարթամ կաղնին,   

 գայլի զզվելի հոտը, գայլը շուռ էր գալիս փշաքաղվում ու ժանիքները բացում, և շները կանգ էին առնում, և գայլը դարձյալ մի երկու ցատկ հեռանում էր

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, կայծակի հուրն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր,  առվից կայծակի հոտ էր գալիս,

Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր:  ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:

ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու․ վախենում էր կայծակից և մոխրագույն էր, կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու: 

3.  Ձիգայլ  հակադրության մեջ ո՞ւմ կողմն է հեղինակի համակրանքը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Հեղինակի համակրանքը ձիու կողմն էր, որովհետև ձին պաշտպանում էր իր քուռակին, գայլը ուզում էր գողանալ  քուռակին,  բայց պառավ կարմիր ձին կյանքի գնով փրկեց իր քառուկին:

Տնային աշխատանք 13.05. 2021

Ծիծաղ /Վ. Սարոյան/ 2-րդ մաս

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր վերնագիրը:

Քանի որ իրադարձությունները զարգանում են Բենի անպատեհ ծիծաղի շուրջ, այդ պատճառով Վ, Սարոյանը պատմվածքը անվանել է ,,Ծիծաղ,,:


2. Բնութագրի՛ր Բենին:

Բենը ազնիվ տղա էր , երբեք չէր ուզում նեղացնել իր երիտասարդ ուսուցչուհուն, նա տեսնում էր շրջապատի կեղծիքը, և դրա վրա էր ծիծաղում:


3. Ի՞նչը կարող էր ծիծաղեցնել Բենին:

Բենին ծիծաղեցնում էր եկեղեցու քահանայի կեղծ աղոթքը, որին ներկա մարդկանցից շատերը չէին հավատում, քաղաքում քայլող մարդիկ, որոնք փորձում էին տպավորիչ և պատկառազդու լինել, որոնց մեծ բաների մասին կարծես խոսում էին կեղծ ու սնափառ, ծիծաղում էր բոլոր տխմարների և նրանց արած ապուշությունների վրա, այդ կեղծիքի վրա: Նա շարունակում էր ծիծաղել իր  հոգու մեջ փոթորկվող զայրույթից, անձկությունից ու հիասթափությունից:

,
4. Ի՞նչ ես մտածում պատմվածքում ներկայացված իրադարձության մասին:

Մտածում եմ, որ որ թեկուզ ակամա, չի կարելի անտեղի ցավ պատճառել որևէ մեկին:


5.
Բենն ինչո՞ւ լաց եղավ:

Բենը լաց եղավ, մտածելով, որ աշխարհում ինչքան վատ բաներ կան, որ ամենուր թյուրիմացությունները, հավերժական պայքարն ու անգթությունը  մարդուն չարասիրտ են դարձնում, եւ զայրույթից  իր ծիծաղը վերածվեց արցունքի:

Տնային աշխատանք 19.05.2021

Կարդա՛ ,,Գանձանակ,, պատմվածքը: 

Գրի՛ր քո կարծիքը ստեղծագործության վերաբերյալ:  

Իմ կարծիքով այս ստեղծագործությունը դաստիարակչական բնույթ է կրում, որ մարդիկ սովորեն իրենց իրերը գնահատել և պահպանել,   որ միշտ պետք է ուրախանալ ամենափոքր իրից, քանի որ դու կարող էիր դա էլ չունենալ: Նաև այն մասին է, որ այն , ինչոր դառնում է հարազատ, թեկուզ դա լինի իր, դժվար է կորցնել:

Տնային աշխատանք 12.05. 2021

Ծիծաղ /Վ. Սարոյան/

Առաջադրանքներ

1.Գրի՛ր բառերի բացատրությունը:

Խոնջացած- հոգնած

տկարանալ-հիվանդանալ

 որոգայթ- ծուղակ

2.Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝                          

խստապիրկ-խիստ-ա-պիրկ

ահուդող-ահ-ու-դող

 համառությունը-համառ-ություն

դերասանություն-դեր-ասան-ություն

3.Գրավորբացատրի՛ր այս միտքը՝

 Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրենոր իր մեջ քանդեր մի անմեղ բան:

Նա միտումնավոր չէր ծիծաղել, բայց  ստիպում էին, որ ինքը իրեն մեղավոր զգար:

4.Մեկնաբանի՛ր միտքը, համաձա՞յն ես արդյոք ասվածի հետ

Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում ենինչոր բան են ուզում տալ եւ 
ուրիշ բան են տալիս

Այո, համաձայն եմ,  քանի որ մարդը կարող է ուզել մի բան , բայց արդյունքում ուրիշ բան է ստանում, ինչոր մեկին քո կարծիքով լավ բան ես անում, բայց արդյունքում պարզվում է, որ վատություն ես արել:

5.Համառոտ ներկայացրո՛ւ ի՞նչ էր տեղի ունեցել դասարանում

Պատմի՛ր ուսուցչուհու մասին

Դասարանում մի տղա կար , ով ծիծաղել էր ուսուցչուհու վրա, բայց ոչ միտումնավոր: Նա չէր  ուզել վիրավորել ուսուցչուհուն, սակայն հակառակն էր ստացվել:  Ուսուցչուհին նրան պատժելու համար պահել էր դասերից հետո դասարանում, և որպես պատիժ ստիպում էր, որ առանց  որևէ պատճառի ծիծաղի:

Ուսուչուհու շարժուձեւը, նայելու կերպը, ուշիմությունը, նրբությունը, հայացքի սրությունը իրենց մեջ տարօրինակ և սահմռկեցնող բան ունեին: Նա դեռատի աղջիկ էր, փոխանորդ ուսուցչուհի, և նրա մեջ կար այդ տխրությունը, այնքան հեռալուր ու անըմբռնելի: Այն տխրությունն ամեն առավոտ իր հետ դպրոց էր գալիս, և տղան դրա վրա էր ծիծաղել, ծիծաղաշարժ էր օրիորդի որևէ բան բացատրելու կերպը, ասելու ձեւը, յուրաքանչյուրին նայելու նրա եղանակը:

Տնային աշխատանք 11.05. 2021

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամպրոպից հետո երկինքն ավելի կապույտ է թվում, խոտերն ավելի կանաչ են լինում, Ճերմակ շուշանը ավելի է ճերմակում, կակաչն ավելի է կարմրում, մեղրածաղիկն՝ ավելի է դեղնում։ Ամպրոպից հետո սարերն ավելի բարձր են երևում, ձորերն ավելի խոր են երևում, տափաստաններն՝ ավելի լայնարձակ են երևում։ Ամպրոպից հետոծ ծառերն ավելի խոնարհ են լինում, հավքերը երկնքում իրար ավելի սրտով են կանչում, արևն ավելի բարի է լինում, ու մարդիկ իրար ավելի ջերմորեն ու սիրով են բարի լույս ասում: Ամենակարևորը, ամպրոպից հետո մարդիկ իրար ավելի լավ են հասկանում, աշխարհը դառնում է ավելի հասկանալի:

2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք

կապույտ երկինք, կանաչ խոտ, Ճերմակ շուշան, կարմիր կակաչ , դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր,  սրտով  կանչ , բարի արև, բարի լույս , հասկանալի աշխարհը:

3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո, լինում է, ավելի, որոնց կրկնությունը բանաստեղծությունը ավելի հանգավորված ու երաժշտական է դարձնում:

4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Բանաստեղծը ուզում է ասել, որ  ուժեղ ցնցումից հետո գալիս է  խաղաղություն, հանգստություն, մարդիկ իրար ավելի լավ են հասկանում…

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :

հավք-թռչուն,

խոնարհ — գոռոզությունից՝ մեծամտությունից զուրկ, իր անձի՝ ուժերի համեստության գիտակցությամբ լցված, համեստ: Խոնարհ աշխատող՝ մարդ,

 տափաստան –Անապատ, անտառազուրկ՝ խոտով ծածկված, սովորաբար՝ անծայրածիր հարթ տարածություն, որ ընկած է կլիմայական չոր գոտում:

7.Բացատրի՛ր տրված դարձվածքները՝ գլխին նստել, գայլի գլխին ավետարան կարդալերկաթը տաքտաք ծեծել, կրակի վրա յուղ ավելացնել, գլուխը յուղել:

գլխին նստել-շահագործել,

գայլի գլխին ավետարան կարդալ- անուղղելի կամ իրասածի մարդուն խրատներ տալ, ապարդյուն կերպով մեկին մի բանում համոզ

երկաթը տաք-տաք ծեծել- ձեռնարկած գործն անմիջապես՝ առանց հապաղելու կատարելկրակի վրա յուղ ավելացնել,

գլուխը յուղել- համոզել, քաղցր խոսքերով՝ խոստումներով խաբել:

Տնային աշխատանք 04.05. 2021

ԱՄՊԸ (Սահյան)

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:


1. Բացատրի՛ր բառերը՝

սարսռալ-դողդողալ, մրսել , 

մաճ-արորի կոթը, որից բռնելով մաճկալը վար է անում:, 

ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը, 

զանազան- տարբեր, 

շիկացած- շատ տաքացած, 

ճաշթող- Ճաշամիջոց, Ճաշի ժամանակը, կեսօր , 

մացառ — Փշոտ թփեր,

ճախրել – Սրընթաց թռչել, պտույտներ գործելով սավառնել, թռչել,


2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:

Հառաչում էր, դողում, սարսռում էր, գալիս, փաթաթվում էր, թավալվում էր, վեր էր կենում, շտկում, փոխում, Բարձրանում էր, շփում էր, դառնում էր, դնում էր, նայում էր, թվում էր, չէր մռռում, վեր էր կենում, նայում էր, գնում էր, չէր լսում, ճախրում էր, չէր նայում

3. 
Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

 Ես պատկերացնում եմ, թե ինչպես են ամպերը իջել ներքև՝ երկրի վրա, տարածվել հողի վրայով, մացառուտներով, մառախուղ է …


4. 
Պատմիր ամպի մասին:

Ամպը հավաքված էր լեռան լանջին, հետո կամաց իջնում է ներքև ու տարածվում դաշտերի և մացառուտների  վրա: Երբ օրը ճաշ է դառնում, ամպերը համեմատվում են շան հետ, որ նայում է տաք ճաշին, հետո վեր է բարձրանում սարերն ի վեր, որ վաղը վերածվի ամպրոպի, կայծակի և անձրև բերի:


5. 
Յուրաքանչյուր  չորս  տողի  համար  համապատասխան  վերնագիր  մտածիր:

Չարաճճի ամպը

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Ամպոտ եզը

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Ամպ շունը

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Ամպը մացառուտներում

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Ճախրող ամպը

Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:


6. 
Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջմանրամասն նկարագրի՛ր:

 Ամպրոպից առաջ: Անձրևից առաջ ամպերը կուտակվում են, կարծես իջնում են երկրի վրա, պատում շուրջ բոլորը: Հետո հետ է քաշվում, ու սկսվում է կայծակ, ամպրոպ, որին հետևում է անձրև:

Տնային աշխատանք 03.05.2021

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հարցարան

1.Կա՞ միտք, որի հետ համաձայն չես: Եթե կա, հիմնավորիր առարկությունդ:

Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։  Ընդունես և չփորձես դրանք փոխել։

 Հարազատ մարդը տեսնում է քո բոլոր բացասական գծերը, և եթե չի աշխատում դրանք ուղղելու  վրա, ուրեմն քո լավը չի ցանկանում:


2. Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:

Ցանկանում եմ, որ լռեմ ես, բայց չկարծես, թե անխելք եմ։

Ցանկանում եմ, որ ինձ ընդունես այնպիսին, ինչպիսին ես կամ՝ իմ թերություններով հանդերձ:

Ցանկանում եմ, որ ժպտաս, բայց առանց կեղծիքի:

Տնային աշխատանք 30.04.2021թ.

1.Բացատրի՛ր տրված դարձվածքները.

կրակ կտրել-ակտիվանալ, շատ գործունյա դառնալ

օր ու արև չտալ-տանջել, ամեն օրը փչացնել, ամեն օրը դարձնել դժբախտ

ձեռք մեկնել-օգնել, սատար կանգնել

նոր էջ բացել-նոր սկիզբ դնել, ամենինչ սկսել զրոյից

հին երգը երգել-անընդհատ նույն բանը ասել, նույն պատճառաբանությունը բերել:

ջրի երես դուրս գալ-բացահայտվել, դիմակը պատռվել, ճշմարտության ի հայտ գալը:

2.   Գրի՛ր ծով, քար, թև, ոտք  բառերի ուղիղ և փոխաբերական իմաստները:

ծով-կապույտ ծով, ծով աչքեր

քար-մեծ քար, քարսիրտ

թև-թրչնի թև, թև տալ

ոտք-գեզեցիկ ոտքեր, ոտք մեկնել

3.Տրված են ռուսերեն ասացվածքներգտիր այդ ասացվածքների հայերեն համարժեքները:

Ա. Мал клоп, да вонюч.

Մուկը մի բան չի, բայց որ ընկնում է կարասը հարամում է:

Բ. Что летом родится, то зимой пригодится.

Ամառվա փուշը ձմեռվա նուշն է:

Գ. Придет осень, за все спросит.

Ճտերն աշնանն են հաշվում:

Դ. Научиться хорошему мало и тысячи дней, научиться дурному — достаточно и часа.

Վատ բանը շուտ են սովորում:

Ե. Любовь зла — полюбишь и козла.             

Սերը աթարին էլ է կպչում:

4.Տրված պարզ բառերով կազմիր բարդ բառեր այնպեսոր մի դեպքում լինեն բառի 

վերջին բաղադրիչըմյուս դեպքում՝ առաջին:

Ծաղիկ-ծաղկազարդ, ձնծաղիկ

գլուխ-գլուխկոտրուկ, հաստագլուխ 

գիր-գրադարան, պատմագիր 

շղթա-շղթայապատ,կախաշղթա

ջուր-ջրցան, մածնաջուր

տուն-տունայց, գրատուն

երգ-երգառատ, սիրերգ

Տնային աշխատանք 29.04.2021

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում: 

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ- ձորը եզերող լեռան լանջ

անփույթ- փնթի, անկարգ, անկանոն

կածան-փոքր նեղ ճանապարհ անտառում, արահետ

 որոճալ- կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ,  երբ անասունը  խոտ է ծամում

 հորովել- հողը վարելիս երգվող երգ

2.Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:

Նա կարծես քանդակված մի տերև լիներ՝ մոր լեզվի հետքը ճակատին, պոչին մասրենու տերև էր կպել, նա որոճում է, ու կանաչ փրփուր է կաթում շրթունքից, իսկ աչքից արցունք էր հոսում, որի վրա ճանճ էր նստել:

3.Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը

Արդեն մայրամուտ  է, թեք ձորալանջն ի վար մեղմիկ քամի է խաղում,

ծաղկած մասրենիների թփերի արանքով նեղ կածան է անցնում, հողը խանավությամբ է բուրում, սարերի վրա գառներ են մայում, դաշտերի վրա տարածվել է հորովել երգող և վար անող գյուղացու ձայնը:

4.Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝

ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար-ձորի լանջն ի վար մեղմ ու թեթև քամին է փչում   

բ. Հորովելներ են ոլորվում դաշտին- վար անող գյուղացու երգը տարածվում է դաշտով մեկ:

Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես

Մանկության կարոտ