Рубрика: Պատմություն հաշվետվություն 2020թ.

6-րդ դասարանի ամփոփում

30.03.2021թ.-04.04.2021թ.

1.Գրավոր պատմելով  պատասխանել Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան/դասագիրք/, էջ 90-91, էջ104 հարցերին: 

1.Կրետեի թագավորությունն ի՞նչ դեր է խաղացել Հունաստանի պատմության մեջ: Բնութագրե՛ք Հոմերոսյան դարաշրջանը, որքա՞ն է այն տևել:

Կրետե կղզին Էգեյան ծովի հարավում է: Այստեղ բնակվող ցեղերը զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հետագայում զարգացան արհեստները՝ մետաղաձուլություն, կավագործություն,կաշեգործություն, փայտամշակություն և այլն: Կրետեի թագավորությունը գոյություն է ունեցել ք.ա. 3000–1100–ական թթ.: Կրետեի մայրաքաղաքը Կնոսոսն էր: Կրետեի թագավորությունը անվանել են նաև ծովապետություն: Սակայն էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը ավերեց Կրետեի թագավորությունը, որից հետո հունական արքայական ցեղերը ժառանգեցին նրանց մշակույթը, կրոնը պետական կառավարման համակարգ, բայց այլ հունական ցեղերի աշխավանքի պատաճառով վերջնականապես ք.ա. 12-րդ  դարի II կեսին այն անցավ պատմության գիրկը, բայց նրանց մշակույթը մարդկությանը ժառանգություն մնաց: Հոմերոսյան ժամանակաշրջանի Հունաստանը, որը ուսումնասիրվել է Հոմերոսի ՙՙ՚՚՚ՙ,,Ոդիսականի,, և ՙՙԻլիականի ՙՙ հիման վրա, համարվում է Ք.ա. XII–IX դարերը: Այս դարաշրջանի Հունաստանում տիրապետում էր տոհմացեղային հասարակությունը, հիմնական խավը ազատ գյուղացիներն էին, որոնք անձնապես ազատ էին, ունեին սեփական հող , վարում էին իրենց սեփական տնտեսությունը, միաժամանակ զինվոր էին:  Ցեղերի և ցեղախմբերի գլխին կանգնած էր արքայիկը (բասիլևս), որը նաև զորքի հրամանատարն էր:  Բասիլևսը չուներ բացարձակ իշխանություն, այն սահմանափակված էր ավագանու (էվպատրիդներ) խորհրդով, որը հրավիրում էր աշխատաժողովներ, որին մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Այդ համաժողովը կոչվում էր ագորա: Հոմերոսյան ժամանակաշրջանի Հունաստանի գոյության վերջին տարիներին սկսվեց քայքայվել տոհմացեղային կարգերը:

  • Թվարկե՛ք հունական մի քանի հայտնի պոլիսներ և ցո՛ւյց տվեք քարտեզի վրա: Պոլիսներում կառա վար ման ի՞նչ համա կարգ հաստատվեց: Ի՞նչ է օլիգարխիան: Ինչո՞ւ հույները գաղութներ հիմնեցին ծովափնյա տարբեր վայրերում:

Ք.ա. viii–vi դարերում Հունաստանում տիրում էր պոլիսային կառավարում, այսինքն ստեղծվել էին ինքնիշխանքաղաք- պետություններ: Սա արխաիկ՝ վաղնջական դարաշրջանի Հունաստանն էր: Նույն երկրամասի ցեղերը մինալով՝ ստեղծեցին Քաղաք- պետություն, որպեսզի միասին կառավարեն և պաշտպանվեն օտար աշխավանքներից, նրանք ունեին ընդհանուր բարբառ, սովորույթներ, միևնույն աստվածներին էին պաշտում:

Խոշոր պոլիսներն էին Մեգարան, Կորնթոսը, Աթենքը: Պոլիսներում ավագանու վերնախավի ձեռքում էր իշխանությունը, բոլոր կարևոր որոշումներն ընդունում էր նրանց խորհուրդը: Նրանց էր պատկանում կառավարությունը և դատարա նը: Կառավարման այս եղանակը կոչվում էր խմբիշխանություն՝ օլիգարխիա: Սրանց  նկատմամբ ընդդիմադիր ուժը կոչվում էր դեմոս: Սրանց առաջնորդները կոչվում են տիրաններ, իսկ կառավարման ձևը տիրանիա:

Ք.ա. VII դարի սկզբից  հունական զարգացած պոլիսներում սկսվեց պայքարը օլիգարխների և դեմոսի միջև, որի արդյունքում հաղթեց դեմոսը: Ուղի հարթվեց դեպի կառավարման  նոր  համակարգ՝ ժողովրդավարություն (դեմոկրատիա):

Ք.ա. VIII–VI դարե րում սկսվեց հունական մեծ գաղութացումը, որի հիմնական պատճառները  տնտեսկան էին՝ հացահատիկի պակասը, օգտակար  հանածոների ու հումքի  կարիքը: Բացի այդ, պոլիսների ներսում պայքարում էին էվպատրիդների, իսկ հետո տիրանների դեմ: Մարդիկ լքում էին իրենց հայրենիքը և օտար ափերում նոր բնակավայրեր՝ գաղութներ հիմնում:  Հիմնականում պոլիսները հիմնվեցին Սև ծովի ափին, որպեսզի ծովով ճանապարհներ ունենան և տնտեսությունը զարգացնեն:

  • Գծապատկերով ներկայացրե՛ք Սպարտայի դասային կառուցվածքը և կառավարման համակարգը: Դաստիարակության ի՞նչ համակարգ էր գործում Սպարտայում: Բնութագրե՛ք և փորձե՛ք պատկերել մի սպարտացու:

Սպարտայի դասային կառուցվածքը

սպարտիատներ՝ դորիացիներ, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց: Նրանք զինվորներ էին:
հելոտներ՝ նվաճված և ստրկացված աքայացիներ: Նրանք սպարտիատների համայնքի  սեփականությունն  էին,  ոչ ոք իրավունք  չուներ նրանց վաճառելու: Ունեին իրենց ընտա նիքը և փոքրիկ տնտեսությունը: Հելոտները զուրկ էին տարրական իրավունքներից:

Սպարտայի կառավարման համակարգը

ԳԵՐԱԳՈՒՅ ՄԱՐՄԻՆ
1.արքա  
 2.արքա  
3. ծերակույտ՝ 28 անդամ
Աշխարհաժողով (էկլե սիա)` բոլոր չափահաս սպարտիատները

Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքա, որոնք սերում էին հերոս Հերակեսից, Արքաների իշխանոթյունը ժառանգական էր: Կարավարման համակարգում կար նաև ծերակույտը որը կազմված էր 28 անդամից որոնք ընտրվում էին ամենա հռչակավոր տոհմերից: Արքաների հետ նրանք կազմում էին գերագույն մարմինը: Կառավարման մարմիններից էր Աշխարհաժողովը, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները: Ամիսը մեկ անգամ հրավիրվում էր ժողով, որի իրավասությունները սահմանապակ էին: Պետական կարևոր հարցեր քնարկվում էին նաև համատեղ ճաշկերույթներում, որին մասնակցում էին 15-20 տղամարդ:

Սպարտայի հզորության հիմքը բանակն էր: Բանակի շնորհիվ Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում  (Պելոպոնես), նրա տիրապետության կողմն անցան Կորնթոսը և Մեգարան: Ք.ա. VI դարում ստեղծվեց  պելոպոնեսյան միությունը՝ Սպարտայի գլխավորությամբ:  Բանակի գշխավոր ուժը ծանրազեն հետևակն էր,: Նրանք կռվում էին խիտ շարքերով՝ փաղանգներով: Նրանք ունեին երկաթյա կարգապահություն: Բանակն առաջնորդում էր արքաներից մեկը՝ շրջապատված 300 հեծյալով, որոնք հայտնի տոհմերի զավակներ էին:

Սպարտացի զինվորը կռվի դաշտում կամ պետք է ապրեր, կամ մեռներ: Զոհված սպարտացուն բերում էին վահանի վրա:

Սպարտիատն ապրում էր չափավոր կյանքով, սակավախոս էր, իր մտքերն արտահայտում էր կարճ և դիպուկ:

  • Ո՞ւմ բարեփոխումների շնորհիվ Աթենքում հաստատվեց ժողովրդավարություն: Գծապատկերով ներկայացրե՛ք Աթենքի կառավարման համակարգը:

Աթենքի կառավարիչ Սոլոնը` հունական յոթ իմաստուններից մեկը,  ք.ա. 594 թ. իրականացրեց բարեփոխումներ՝ վերացնելով պարտային ստրությունը: Ըստ ունեցվածքի՝ Սոլոնը աթենացիներին բաժանեց չորս խավի՝ ըստ իրենց ունեցած տարեկան եկամտի: Ծագումն այլևս էական դեր չէր խաղում: Նա ամեն ինչ արեց, որ Աթենքը խուսափի տիրանիայից և բռնություններից: Սոլոնը սկսեց պարբերաբար հրավիրել Աշխատաժողովի և ժողովրդական դատարանի նիստեր, գործում էին նաև Պետական խորհուրդը և Կառավարությունը, որում կարող էին ընտրվել միայն ունևոր քաղաքացիները: Սոլոնից հետո Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և որպես տիրան կառավարեց 30 տարի: Նրա օրոք Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը: Ստեղծվեց ոստիկանությունը և շրջիկ դատարանները, որոնք օրենքը հասցնում էին հեռավոր գյուղեր: Այնուհետև եկավ Կլիսթենեսը , որը ժողովրդավարությունը հասցրեց ամենաբարձր մակարդակի. Կլիսթենեսը Ք.ա. 506 թ. Ատտիկայի տարածքը բաժանեց վարչական 10 շրջանների, որոնք իրենց հերթին բաժանված էին գյուղերի, որոնք կառավարում էին պետական պաշտոնյաները:  Նրա ժամանակ Պետական խորհրդի կազմում ընտրվում էին քաղաքացիները արդեն առանց հաշվի առնելու նրանց ունեցվածքը: Նույն սկզբունքով ստեղծվեց կառավարման նոր մարմին՝ Ստրատեգոսների Խորհուրդը, որը բաղկացած էր 10 ստրատեգոսներից: Կլիսթենեսը մտցրեց նաև  օստրակիզմի իրավունքը, որով Աշխարհաժողովի մասնակիցներից յուրաքանչյուրը  կավե սալիկի՝  օստրակոնի վրա գրում էր, թե ով է Աթենքի համար ամենավտանգավոր մարդը , և ով ամենից շատ ձայն էր ունենում, նա 10 տարով հեռանում էր Աթենքից: Սա ևս մի կարևոր քայլ էր ժողովրդավարության կայացման ճանապարհին:

5. Որո՞նք էին հույնպարս կա կան պատե րազմ նե րի պատ ճառ նե րը,

ինչո՞վ ավարտ վե ցին դրանք: Ինչ պե՞ս են կոչ վում և ի՞նչ նշա նա կու

թյուն ունեցան Պերիկ լե սի կառա վար ման տարի նե րը: Ասում են՝

Աթեն քը դար ձավ Հու նաս տա նի հոգև որ կենտ րո նը. հիմ նա վո րե՛ք այդ

տեսա կետը:

Հույն-պարսկական պատերազմը ՝ Ք.ա. 500–449 թթ.: Պարսկաստանը ձգտում էր զավթել Հունաստանը, ձեռք բերել նոր տիրույթներ և դրանով ամրապնդել իր իշխանությունը դեռևս Կյուրոս II Մեծի գրաված փոքրասիական հունական պոլիսների վրա, տիրել Էգեյան ծովը և վերահսկել արևելամիջերկրածովյաև առևտրական ճանապարհները։ Ք.ա. VI դարի վերջին պարսիկներն իրենց տիրապետությունը հաստատեցին փոքրասիական հունական Միլեթ, Եփեսոս, Հալիկառնաս պոլիսների վրա: Ք.ա. 500թ. պարսից տիրապետության դեմ ապստամբեցին հունական պոլիսները։ Մ.թ.ա. 493 թ. պարսկական բանակը ճնշեց ապստամբությունը, իսկ Ք.ա. 492 թ. Դարեհ I արքայի փեսա Մարդոնիոսի գլխավորությամբ անցավ Հելլեսպոնտոսը՝ Հունաստան ներխուժելու համար։ Սակայն պարսկական նավատորմի մեծ մասը փոթորկից կործանվեց, և Մարդոնիոսը գրավեց միայն Թրակիան, հետ վերադարձավ։ Ավարտվեց պարսիկների առաջին արշավանքը Հունաստան։ Ք.ա. 490 թ. գարնանը պարսկական բանակը Դատիս և Արտափերնես զորավարների գլխավորությամբ գրավեց Կիկլադյան կղզիների մեծ մասը և ուղղություն վերցրեց Մարաթոնի դաշտ, որտեղ աթենական աշխարհազորը Միլթիադեսի գլխավորությամբ կատարյալ հաղթանակ տարավ Աքեմենյան Իրանի բանակի դեմ: Ք.ա. 480 թ. պարսկական բանակը (որի կազմում կային հայկական ջոկատներ՝ ըստ Հերոդոտոսի) Քսերքսեսի գլխավորությամբ, գրավելով Թեսալիաև, ամայացրեց Բեովտիան, Ատաիկան և ավերեց Աթենքը։ Մ.թ.ա. 449 թ., երբ հույները Կիպրոսի Սալամին քաղաքի մոտ Սալամինի ծովամարտում խոշոր հաղթանակ տարան, պատերազմական գործողությունները դադարեցին։

Պերիկլեսը Հունաստանի ականավոր պետական գործիչ էր, որի կառավարման տարիները ընդգրկում է Ք.ա. 444–429 թթ. ժամանակահատվածը, այդ ընթացքում ավելի խորացավ ժողովրդավարությունը Հունաստանում: Նրա կառավարման տարիները կոչվեց պոլիսային ժողովրդավարությոն ծաղկման ժամանակաշրջան: Պերիկլեսը կարևորեց քաղաքացիության հարցը, մոտ 50000 չափահաս քաղաքացի, որոնց ծնողները աթենացի էին, ստացան քաղաքացիություն, օրենքով սահմանվեց քաղաքացիների իրավահավասարություն: Պետական բոլոր օրենքները ընդունում էր Աշխարհաժողովը, որը հետևում էր նաև դրանց կատարմանը: Աշխատաժողովին ենթակա մարմին էր Պետական խորհուրդը, որը լուծում էր ընթացիկ խնդիրներ: Պերիկլեսի օրոք Աթենքը դարձավ Հունաստանի մշակութային կենտրոն՝ ծաղկեց արվեստը և գիտությունը, քաղաքում կառուցվեցին տաճարներ, պետական և բնակելի շենքեր:

6. Ո՞ր ժամա նա կաշր ջանն է ընդգրկում հունական դասական մշակույ թը: Ներ կա յաց րե՛ք այդ մշա կույ թի նվա ճում ներն՝ ըստ բնա գավառ ների: Ե՞րբ և որտե՞ղ են կայա ցել Առա ջին օլիմպիական խաղերը:Այսօր անց կաց վո՞ւմ են օլիմ պի ա կան խաղեր: Ի՞նչ գիտեք դրանց մասին:

Հաունական դասական մշակույթը ընդգրկում է ք.ա. VIII-IV ժամանակաշրջանը:

Կրոն. Ք.ա. VIII–VI դարերում ձևավորվեց օլիմպիական 12 ասվածների՝   Զևս, Հերա, Ապոլոն, Ափրոդիտե, Աթենաս, Արտեմիս, Դեմետրա, Հեփեստոս, Հերմես, Արես, Դիոնիսոս, Պոսեյդոն պաշտամոինքը, որոնք ըստ հույների ապրում էին Օլիմպոսի գագաթին: Հույները պաշտում էին նաև իրենց հերոսներին, ոգիների:

Կրթություն. Ք.ա. VIII դ. հույները փյունիկցիներից փոխառան տառերը և ստեղծեցին 22 տառից բաղկացած այբուբեն: Պոլիսներում բացվեցին տարրական դպրոցներ: Հետագայում բացվեցին ավելի բարձր մակարդակի Պլատոնի ակադեմիան և Արիստոտելի լիկեոնը:

 Գրականություն և թատրոն. Ք.ա. VIII դարում վիպասաց Հոմերոսը ստեղծեց  համաշխարհայի գրականության գլուխգործոցներ «Իլիական» ու «Ոդիսական» պոեմները: Ձևավորվեց նոր ժանր՝ քնարերգությունը: Ստեղծվեց թատրոնը, որտեղ բեմադրում էին կատակերգություններ և ողբերգություններ: Թատրոնի համար կառուցվեց ամֆիթատրոններ: Ք.ա. V դարի խոշորագույն ողբերգակներից են Էսքիլեսը, Սոփոկլեսը, Էվրիպիդեսը («էլեկտրա», «Հերակլես», «Մեդեա», «Հիպպոլիտոս», «Տրոյուհիներ», «Իոն», «Հեղինե», «Բաքոսուհիներ» և այլն), կատակերգուներից է Արիստոփանեսը («Հեծյալներ», «Իշամեղուներ»)

Արվեստ. Հունաստանում հատկապես զարգացավ ճարտարապետությունը, քանդակագործությունը, սափորանկարչությունը: Քաղաքների և սրբավայրերի կառուցապատման մեջ առաջնակարգ տեղը գրավում էին տաճարները («աստվածների բնակարանը»՝ ներսում կանգնեցված արձանով): Քարարձանները մարմնավորել են մարտնչող աստվածներին և հերոսներին (Թեսևս, Հերակլես, Պերսևս)։ Դասական դարաշրջանի սկզբբում ի հայտ եկավ «խիստ ոճի» սկզբունքները, որոնք արտահայտվեցին հատկապես սափորանկարչության մեշ։

Մարմնակրթություն. հույների կարծիքով մարդը պետք է ձգտի ոչ միայն մտավոր, այլև մարմնական կատարելության: Ստեղծվեցին գիմնազիոններ, որտեղ մարզվում էին տարբեր մարզաձևերով, անցկացվում էին մրցումներ, որոնցից ամենահայտնին օլիմպիական խաղերն են, որ հասել են մինչև մեր օրեր: Առաջին օլիմպիական խաղերը անցկացվել են Ք.ա. 776 թվականին հարավային Հունաստանի էլիդա երկրամասում: Խաղերն անցկացվում են 4 տարին մեկ: Օլիմպիական խաղերը շարունակվել են մինչև 393 թ.: Քրիստոնեական եկեղեցին արգելեց դրաց անցկացումը, և վերականգնվեց 1896 թ. Աթենքում:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը կամ Օլիմպիադաները խոշորագույն միջազգային մարզական իրադարձություններ են, որոնք լինում են ամառային և ձմեռային: Օլիմպիական խաղերը համարվում են գլխավոր մարզական մրցությունն աշխարհում, որոնց մասնակցում է ավելի քան 200 երկիր։ Օլիմպիական խաղերն անցկացվում են ամեն չորս տարին մեկ. Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են հերթականությամբ՝ մեկը մյուսից երկու տարի անց։ Օլիմպիական խաղեր են նաև Պարալիմպիկ խաղերը հաշմանդամություն ունեցող մարզիկների համար, ինչպես նաև Պատանեկան օլիմպիական խաղերը պատանի մարզիկների համար, Դեֆլիմպիկ և Հատուկ օլիմպիական խաղերը նույնպես հաստատվել են ՄՕԿ-ի կողմից։

2.Ներքոհիշյալ  առաջադրանքներից մեկը ընտրել այդ բառերի, հասկացությունների        բացատրությունները գրելուց հետո. 

1.Ստեղծել խաղեր, խաչբառեր/Տարատեսակ պատմական խաղերի ստեղծում LearningApps.org,  Quizzis.com, Kahoot ծրագրերով/, ընտրել 10բառ/ հետևյալ բառերով 

2.Ստեղծագործել փոքրիկ պատմություն՝ այս բառերից,  հասկացություններից մի քանիսը օգտագործելով: 

հելոտներ — նվաճված և ստրկացված աքայացիներ,

ծերակույտ – Սպարտայի Կարավարման համակարգի մեջ մտնող 28 անդամից բաղկացած մարմին, որոնք ընտրվում էին ամենա հռչակավոր տոհմերից,

աշխարհաժողով (էկլեսիա) — Սպարտայի Կարավարման համակարգի մեջ մտնող մարմին, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները

Պելոպոնեսյան միություն — Հին Հունաստանում Պելոպոնեսի պոլիսների (բացի Արգոսից և մասամբ Աքայայից) միավորումը՝ Սպարտայի գլխավորությամբ։

փաղանգ — հին հունական մարտակարգ, ծանրազեն հետևակի գծային հոծ զորաշարք որը ունեցել է 8-16 շարք, ճակատի երկարությունը՝ մինչև 500 մ ,

էկլեսիա — Հին Աթենքում աշխարհաժողով պետության սահմանադրական օրգանը ստրկատիրական ժողովրդավարության շրջանում,

ստրատեգոսների խորհուրդ – Կլիսթենեսի օրոք Աթենքում ստեղծվեց կառավարման նոր մարմին՝ Ստրատեգոսների Խորհուրդը, որը բաղկացած էր 10 ստրատեգոսներից և ընտրվում էին արդեն առանց հաշվի առնելու նրանց ունեցվածքը,

օստրակիզմի իրավունք — Կլիսթենեսը մտցրեց նաև  օստրակիզմի իրավունքը, որով Աշխարհաժողովի մասնակիցներից յուրաքանչյուրը  կավե սալիկի՝  օստրակոնի վրա գրում էր, թե ով է Աթենքի համար ամենավտանգավոր մարդը , և ով ամենից շատ ձայն էր ունենում, նա 10 տարով հեռանում էր Աթենքից:

լակոնիկ — հակիրճ և դիպուկ խոսք, ըստ ավանդության` այդ ոճը բնորոշ է Լակոնիայում ապրող սպարտացիներին, որոնք սովորեցնում էին կարճ ու դիպուկ խոսել:

օստրակոն — կավե սալիկ, որով քվեարկում էին

բասիլևս —  Հոմերոսյան ժամանակաշրջանի Հունաստանոմ Ցեղերի և ցեղախմբերի գլխին կանգնած էր արքայիկը (բասիլևս), որը նաև զորքի հրամանատարն էր:  Բասիլևսը չուներ բացարձակ իշխանություն, այն սահմանափակված էր ավագանու (էվպատրիդներ) խորհրդով:

ագորա — աշխատաժողովներ, որին մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ Հոմերոսյան ժամանակաշրջանի Հունաստանում ավագանու (էվպատրիդներ) խորհուրդի հրավերքով: Միաժամանակ ժողովատեղի-հրապարակ, որտեղ անցկացվում էին այդ համաժողովները:

 արխաիկ — Հին Հունաստանի պատմության՝ Մ.թ.ա. 8-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածը։

պոլիս Քաղաք-պետություն Հին Հունաստանում,

դեմոս — ժողովուրդ,

պարտային ստրուկ — Հին Հունաստանում պարտքը չվճարելու պատճառով ստրկացած,  

էվպատրիդ — ավագանու խորհուրդ,

օլիգարխիա – Կառավարման եղանակ՝ խմբիշխանություն. Պոլիսներում ավագանու վերնախավի ձեռքում էր իշխանությունը, բոլոր կարևոր որոշումներն ընդունում էր նրանց խորհուրդը: Նրանց էր պատկանում կառավարությունը և դատարանը:

հելլենիզմ— Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան (մ.թ.ա. IV — մ.թ.ա. I դդ.)։ Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթը և լեզուն։ 

Մարաթոնյան վազք — Մարաթոնի ճակատամարտում հաղթանակից հետո, որպեսզի Աթենքում  հեղաշրջման փորձեր չիրականացվեն  Միլտիադեսը Ֆիդիպիդեսին  ուղարկում է Աթենք պարսիկների դեմ տարած հաղթանակի լուրը ավետելու համար: Վերջինս առանց կանգ առնելու վազում է մոտ 42 կմ տարածություն և հասնում է Աթենք: Հետագայում այստեղից էլ օլիմպիական խաղերի մեջ մտցվեց մարաթոնյան վազքը:

Օլիմպիական խաղեր — Օլիմպիական խաղերը հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբությունների և մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ`   ի պատիվ Զևս աստծու: Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է Մ. թ. ա. 776 թ., երբ խաղերն սկսեցին համարակալել և գրանցել հաղթողների անունները:

3.Մեկ նախադասությամբ գրել այս անհատների մասին. 

Սելևկոս Նիկատոր — (Մ. թ. ա. 358 — Մ. թ. ա. 281), Սելևկյանների դինաստիայի և Սելևկյանների պետության հիմնադիրը,  Ալեքսանդր Մակեդոնացու զորավար

Պտղոմեոս I — Ալեքսանդր Մակեդոնացու ութ հայտնի դիադոքոսներից մեկը

Ալեքսանդր Մակեդոնացի — Մակեդոնիայի արքա Արգեադոսների հարստությունից, ով ստեղծել է հունամակեդոնական աշխարհակալ տերություն, ով հնուց ի վեր համարվում էր աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը։

Արիստոտել — հին աշխարհի մեծագույն մտածողը, որին անվանում են հունական փիլիսոփայության Ալեքսանդր Մակեդոնացի կամ հունական փիլիսոփայության «Զևս»:

Փիլիպոս II — Ռազմական ու դիվանագիտական հաջողությունների արդյունքում նրա կողմից կերտած ռազմաքաղաքական կառույցը հիմք հանդիսացավ իր որդու՝ Ալեքսանդր Մակեդոնացու հետագա նվաճումների համար։

Հոմերոս — հին հույն էպոսագիր բանաստեղծ, ըստ ավանդության՝ կույր երգիչ, որին են վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձանների՝ «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմների ստեղծումը։

Զևս —  կամ Տիաս . Հին հունական դիցաբանութեան երկինքի և ամպրոպի աստուած.

Ափրոդիտե — Ափրոդիտեն Հին Հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհի, Օլիմպոսի տասներկու գերագույն աստվածներից

Աթենաս — հունական դիցաբանության աստվածուհի, իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհի, Օլիմպոսի տասներկու գերագույն աստվածներից:

Հերմես — Զևսի և Մայայի որդին, որը նույնացվել է հռոմեացիների Մերկուրի աստծո հետ, անձնավորում էր հատկապես խորամանկությունն ու ճարպկությունը, հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին, ստեղծել է կշիռն ու չափը, Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը, Օլիմպոսի տասներկու գերագույն աստվածներից ։

Հերա — հին հունական աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհի, Օլիմպոսի տասներկու գերագույն աստվածներից ։

Պոսեյդոն — նրա հիմնական տիրապետությունը օվկիանոսն էր, նրան կոչում էին «Ծովի Աստված»

Քսերքսես  — Ք.ա. 480 թ. պարսկական բանակի հրամանատար (որի կազմում կային հայկական ջոկատներ՝ ըստ Հերոդոտոսի) որի գլխավորությամբ պարսկական բանակը գրավեց Թեսալիաև, ամայացվեց Բեովտիան, Ատաիկան և ավերվեց Աթենքը։

Լեոնիդաս — Սպարտայի ռազմիկ-արքա, որն իշխել է Մ․թ․ա․ 491-480 թվականներին, մասնակցել է հունա-պարսկական երկրորդ պատերազմում, որի ժամանակ առաջնորդել է հունական միացյալ զորքերը և զոհվել Թերմոպիլեի ճակատամարտում՝ պարսիկներից պաշտպանելով նեղ կիրճ-անցումը:

Թեմիստոկլես — աթենական պետական գործիչ և զորավար, որը դրեց Աթենքի՝ որպես ծովային տերություն կայացմանը, ստեղծեց  նավատորմ, որը վճռական դեր խաղաց մ.թ.ա. 480 թ. սեպտեմբերի 20-ին Սալամիս կղզու մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսիկների ջախջախման գործում։

Պերիկլես —  (հին հունարեն՝ «փառքով շրջապատված», Մ.թ.ա. 490 — 429 թթ.), աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար, որի ամենամտերիմ ու վստահելի օգնականը, որը նրա վրա թողել է չափազանց մեծ ազդեցություն, Անարսագորասն էր, որին ժամանակակիցներն անվանում էին «ուղեղ», քանի որ նա բացառիկ բազմակողմանի զարգացած անձնավորությունն էր։

Սոլոն — Հին Հունաստանի Աթենք քաղաքի հայտնի պետական գործիչ, օրենսգիր և բանաստեղծ, Հին Հունաստանի յոթ իմաստուններից մեկը:

Կլիսթենես — մ.թ.ա VI դարի օրենսդիր Աթենքում, որը գլխավորել է Պիսիստրատյանների բռնապետության դեմ շարժումը և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510 թ.-ին տապալել այն, Ք.ա 509 թ.-ից անցկացրել է դեմոկրատական բարեփոխումներ, որոնք վերացրել են տոհմային կարգի վերջին մնացորդներն Աթենքում։

4.Հունաստանն ուսումնասիրելիս ներկայացրու . 

 Ամենատպավորիչ պատմությունը 

Մարաթոնի ճակատամարտի ժամանակ պարսկական բանակի շարքում աթենական տիրան Հիպիասը որպես խորհրդատու էր աշխատում. նա ապստամբել էր սեփական երկրի դեմ և պարսիկների կողմն էր անցել: Բացի դավաճանությունից՝ նա կողմնակիցներ էր ձեռք բերել Աթենքում, որոնք այս ճակատամարտին զուգահեռ ծրագրում էին երկրի ներսում խռովություններ կազմակերպել: Եվ որպեսզի Աթենքում  հեղաշրջման փորձեր չիրականացվեն դավաճան Հիպիասի համախոհների կողմից, Միլտիադեսը որոշում է Ֆիդիպիդեսին ուղարկել Աթենք պարսիկների դեմ տարած հաղթանակի լուրը ավետելու համար: Վերջինս առանց կանգ առնելու վազում է մոտ 42 կմ տարածություն և հասնում է Աթենք` Արտեմիս ստվածուհու տաճարի պատերի մոտ՝  հաղորդելով հաղթանակի մասին լուրը, որից հետո շունչը փչում է և տեղում՝ տաճարի պատերի տակ մահանում։ Հետագայում այստեղից էլ օլիմպիական խաղերի մեջ մտցվեց մարաթոնյան վազքը:

Պատմության հաշվետվություն

սեպտ.-դեկտ./2020թ.

Նախագիծ՝պատմություն«Ամանորյա բացահայտումներ»

Նախագիծ՝պատմությունՔարե դար՝ պալեոլիթի, մեզոլիթի, նեոլիթի ժամանակաշրջաններ

Նախագիծ՝պատմությունՀայն ու հայը

Նախագիծ՝պատմություն«Իմ հերոսը»

Նախագիծ՝պատմությունՓոքրիկ ուսումնասիրություններ

Նախագիծ՝պատմությունՀին Հնդկաստան՝ տեղեկություն և թարգմանություն

Պատմություն սեպտ.- առաջադրանք

Պատմություն- Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք

Պատմություն հոկտ.- Հայ ժողովրդի ծագման հետ կապված ավանդություններից

Պատմություն- Նեանդերթալցիեր

Պատմություն-Քարե դար՝ պալեոլիթի, մեզոլիթի, նեոլիթի ժամանակաշրջաններ

Պատմություն-Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Պատմություն-Վանի թագավորություն

Պատմություն նոյ.Հայն ու հայը

Պատմություն-«Իմ հերոսը»

Պատմություն- Ուրարտու թագավորություն

Պատմություն-ԵԳԻՊՏՈՍ

Պատմություն-Փոքրիկ ուսումնասիրություններ

Պատմություն դեկտ.Հին աշխարհի նշանավոր արքաներից Համմուրապին,նրա օրենքները, իմ մտորումները այդ օրենքների շուրջ

Պատմություն-Հին Հնդկաստան՝ տեղեկություն և թարգմանություն