Рубрика: Մարմնամարզություն

Իմ առողջ ապրելակերպը (մթերքների իմ ցանկը՝ օգտակար և վնասակար)

download

Բարև ձեզ, ես Սարգսյան Մարին եմ: Այսօր <<Առողջ ապրելակերպ>> նախագծի շրջանակում կպատմեմ իմ ապրելակերպի մասին: Առավոտյան, երբ  արթնանում եմ, սովորաբար  նախաճաշում եմ, որից հետո մայրիկիս  ու տատիկիս հետ մարզանք ենք անում: Մեր ընտանիքում ընդհունված է նախաճաշել, ճաշել և ընթրել, և ուշ ժամի չուտել: Իմ մայրիկը միշտ ասում է, որ մարդն այնքան պետք է ուտի, որ սովի զգացողություն ունենա, այսինքն չկշտանա:

 Ես մսակեր չեմ՝  շատ չեմ ուտում մսեղեն:

Շատ սիրում եմ մակարոնեղեն, բանջարեղեն:

Առողջ ապրելակերպի հետ կապված, ես գիտեմ, որ բանանը չի կարելի ժամը 15:00-ից հետո ուտել՝ չնայած չեմ կարողնում զսպել ինձ, երբ համով բաներ եմ տեսնում: Աշխատում եմ Կոկա-կոլայի դասին պատկանող ըմպելիքներ չօգտագործեմ, քանի որ մայրիկս ցույց է տվել, թե նրանք ինչ կերպ կարող են ազդել օրգանիզմի վրա:

Թեյը խմում եմ առանց քաղցրի՝ դոշաբով կամ մեղրով, շատ օգտագործում ենք դաշտային խոտաբույսեր:

Ճաշերի մեջ տատիկս ավելացնում է քրքում և իմբիրի փոշի:

Առողջության հետ կապված, երբ տան ինչ որ անդամ հիվանդնում է, նրա մեջքին՝ թոքերի հատվածում քսում ենք խոզի յուղ, գրիպի դեպքում՝ ալոեի հյութը կաթացնում ենք քիթը:

Քանի որ հիմա #Մնա տանը ընթացքն է, շատ բաների պարզապես չենք կարողանում հետևել՝ ելնելով ոչ բնականոն կյանքից:

ԻՄ ԿԱԶՄԱԾ ՑԱՆԿԸ

Շատ եմ սիրում գազար,  90%-ը ջուր է, հարուստ է բետակարոտինով եւ այլ անտիօքսիդանտներով, որոնք պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից եւ ամրացնում սիրտ-անոթային համակարգը: Ավելացրեք գազարը աղցանի մեջ կամ օգտագործեք այն որպես միջուտեստ:storecarrots(1)

Շատ եմ սիրու ձու, հատկապես նախաճաշին՝ hard-boiled-eggs Սպանախը իր մեջ պարունակում է   մագնեզիում, վիտամին C, որն անչափ օգտակար է առողջության համար:1791

Լոլիկ՝  օգնում է պայքարել քաղցկեղի դեմ:

domate(1)

Ելակը՝ լավ առումով օգնում է ուղեղի աշխատանքին

Բազուկ, նուռ՝ արյունն է ավելացնում:

Խնձոր՝ հարուստ է երկաթով, բայց չի կարելի ուտել ժամը  15:00 -ից հետո:

Սխտոր՝բարձրացնում է իմունիտետը և պաշտպանում տարատեսակ հիվադություններից:

 

Վնասակար մթերքներ

Մրգային յոգուրտները, որոնք շատերն ամեն օր ընդունում են, օգտակար չեն: Սովորաբար, դրանք պարունակում են շաքար, արհեստական հավելումներ և համեմունքների տեսականի: Հետևաբար, ավելի լավ է ընտրեք բնական յոգուրտներ՝ պիտանելիության փոքր ժամկետով: Կարող եք ընտրել նաև հայկական մածուն՝ ինքներդ ավելացնելով մրգային բնական հավելումներ:

images

 

Մակարոնեղեն

 Մակարոնեղենը պարունակում է դժվարամարս ածխաջրեր, որոնք օրգանիզմը պահում է և վերածում ճարպի: Օգտակար են համարվում միայն մակարոնեղենի այն տեսակները, որոնք պատրաստված են ցորենի կոշտ տեսակներից: Դիետոլոգները խորհուրդ են տալիս շատ չեփել մակարոնը, որպեսզի այն չկորցնի օգտակար հատկանիշները:

images

Տուփերով հյութեր

Խանութներում վաճառվող տուփով հյութերը հիմնականում կազմված են թարմ հյութից և հավելումներից:  Շատ դեպքերում նմանատիպ հյութերում կա շաքարի մեծ քանակություն:

 

images

 

Արագ սննդի կետերից գնված ուտելիքներ

download

Բուրգերներ, fastfood-ներ և նմանատիպ տարատեսակ սնունդ:

 

 

 

Մարմնամարզության հաշվետվություն

Իմ առողջ ապրելակերպը (մթերքների իմ ցանկը՝ օգտակար և վտանգավոր)

Առավոտյան մարզանք 20.05.2020թ.

Ընտանեկան նախագիծ *սովորում եմ քշել ռոլիկ…

Առավոտյան մարզանք 12.05.2020 թ. 

Մարմնամարզություն հունվար- փետրվար

Ինչպես եմ սպորտով զբաղվում

Առավոտյան մարզանք 04.05.2020 թ.

Առավոտյան մարզանք՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ

Առավոտյան մարզանք՝ հինգշաբթի, ուրբաթ

Մարմնամարզություն հունվար- փետրվար

Բարև ձեզ, ես Սարգսյան Մարին եմ: Սովորում եմ հարավային դպրոցի 5-րդ դասարանում:2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին մենք դպրոցում՝ մարմամարզություն առարկայից անցկացրել ենք շատ հետաքրքիր դասեր: Այդ ընթացքում վարել ենք հեծաիվ, կատարել ենք մարմնամարզություն, խաղացել ենք սպորտային, հետաքրքիր խաղեր:

Ինչպես եմ սպորտով զբաղվում

Բարև ձեզ, ես Մարի Սարգսյանն եմ: Ես ամեն առավոտ պարապում եմ սպորտով, օրինակ, վազում եմ, ձգվում եմ, պարան եմ թռնում և այլն:Ես սպորտ պարապելուց հետո անմիջապես լոգանք եմ ընդհունում, որից հետո սնվում եմ ճիշտ և թեթև սնունդով, օրինակ, ուտում եմ աղցան, միրգ, բանջարեղեն: