Рубрика: Լրագրություն

Գաթայի ծես հարավում

Մենք հունվարի 21-ին լրագրության խմբի սովորողների հետ և ընկեր  Արուսյակի հետ պատրաստելու ենք  տոնական  գաթա։ Մենք  հունցեցինք   խմորը վրան  լցրեցինք  խորիզ զգուշորեն  փաթաթեցինք դանակով  կտրեցինք  ձուն  քսեցինք  խմորի  վրա  պատառաքաղով նախշեր արեցինք  և  դրեցինք ջեռոց   մեկ-ժամ դրանից  հետո  մենք  դրեցինք  ամաները բաժակները  նստեցինք  ծիծաղեցինք  իսկ  երբ  արդեն պատրաստ էր գաթան մենք  գնացինք ոգնեցինք ընկեր  Արուսյակին  և  բերեցինք  գաթան մեղ  ուտելուց  ընկեր Արուսյակը  մեզ վիդյո  արեց  այտ  որը  մենզ  շատ  դուր   եկավ։

 

Շուտասելուկներ

Մենք ընկեր Արուսյակի հետ փորձում էինք սովորել արտասանել բարդ բառեր, մենք սովորեցինք մի քանի շուտասելուկ, մարզեցինք մեր լեզվի մկանները: Մենք փորձում ենք արագ և ճիշտ արտասանել մեր սովորած շուտասելուկները:
Հաջորդ դասին մենք խաղացինք մի խաղ. մեզնից մեկը ականջակալներով բարձր երաժշտություն էր լսում ու միաժամանակ փորձում գուշակել մյուսի ասած բառը՝ բերանի շարժումների օգնությամբ:
Հետաքրքիր էր: Պարզվեց, որ մեզնից ոմանք շատ լավ են կարողանոըւմ կարդալ շրթունքների շարժումներով, ոմանք մի քիչ դժվարացան:
Այս խաղի արդյունքում մենք իմացանք, թե ով պետք է ավելի շատ աշխատի, արտասանական վարժություններ անի, ինչպես նաև ով ինչ տառի արտասանության հետ կապված ինչ խնդիր ունի: Ճիշտ խոսելը հարկավոր է միշտ ու բոլորիս: