Рубрика: Միջին դպրոց

,,Կրթություն ստանալն իմ իրավունքն է,,նախագիծ

  1. Մինչ այս ի՞նչ գիտեիր  օրենքի և իրավունքի մասին։
  2. Ծանո՞թ էիր մինչ այս <<Կրթություն ստանալը իմ իրավունքն է>> մտքին․ ի՞նչ ես հասկանում այն ասելով։
  3. Ինչի՞ մասին է քեզ տեղեկացնում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը։
  4. Քեզ համար օգտակա՞ր է ծանոթ լինել այդ հոդվածին։
  5. Կա՞ հոդվածում կետ, որի հետ դու համամիտ չես։ Եթե կա, նշիր թե ինչու։
  6. Նշիր, թե ի՞նչ հարցեր առաջացան։
  7. Ի՞նչ սովորեցիր այս նյութից, ի՞նչը քեզ դուր եկավ և ի՞նչն էր ամենակարևորը։
  1. Ես 10 տարեկան եմ, և իմ 10 տարվա ընթացքում շատ եմ լսել սա կարելի է, իսկ նա չի կարելի և միշտ ինձ մոտ առաջացել է հարց, թե որտեղ է գրված այդ օրենքը, կամ մարդիկ որտեղից են իմանում կարելիի կամ չի կարելիի սահմանները: Հարցրել եմ մայրիկիս և նրա միջոցով իմացել եմ, որ ամեն ոլորտ կարգավորվում է ՀՀ մասին  օրենքներով և սահմանադրությամբ:
  2. Մինչ այս ես չեմ ծանոթացել  <<Կրթություն ստանալը իմ իրավունքն է>> մասին, քանի որ մտքովս չի անցել, մտածել եմ, որ դա պարտադիր պայման է, և յուրաքանչյուրը պետք է պարտադիր ուսում և կրթություն ստանա:
  3. Հոդված 26
    1. Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի: Կրթությունը, առնվազն տարրական և հանրակրթական փուլերում, պետք է անվճար լինի: Տարրական կրթությունը պետք է պարտադիր լինի: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, իսկ բարձրագույն կրթությունը, ընդունակություններին համապատասխան, հավասարապես մատչելի բոլորի համար: 2. Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական և կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, է՛լ ավելի նպաստի Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահպան գործունեությանը: 3. Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք ունեն:

Ես հասկանում եմ հետևյալ կերպ, որ կրթությունը պարտադիր է բոլորի համար և համարում եմ դա ճիշտ, քանի որ պետությունը կարող է հզորանալ միայն պիտանի և գիտակ մարդկանց շնորհիվ:

  • Այ կարևոր էր և ուսուցողական:
  • Այո կար.-3.Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք ունեն:

Այո ծնողը պետք է ընտրի, բայց նաև դա պետք է լինի երեխայի կարողություններն ու նախասիրություններն հաշվի առնելով:

  • Հարցեր չեն առաջացել:
  • Ոչ թե սովորեցի, այլ հիմնավոր կերպով իմացա իմ օրենքներն ու պարտականությունները:

Որոշ հոդվածներ կային նյութում, որոնք առօրյա կյանքում չեն պահպանվում և պաշտպանված չեն:

Ցանկացած քաղաքացի պետք է պաշտպանված լինի, իսկ կլինի այն դեպքում, երբ իմանա իր պարտականություններն ու օրենքները՝ հոդվածներով և սահմանադրությամբ:Երբ իրազեկված ես լինում, ավելի վստահ և պաշտպանված ես լինում:

Առաջարկ՝ ուսումնական հաստատություններում, իսկ ավելի կոնկրետ դպրոցներում  ավելացնել առարկա, որը կուսուցանի օրենքներ և պարտականություններ փոքր տարիքից, բայց ավելի հասանելի ու մատչելի տարբերակով:

«Միջին դպրոց»

Ողջույն , ես Մարի Սարգսյանն եմ, սովորում եմ Մ. Սեբաստացի կրթահամալիրի Միջին դպրոցում:

Տեղափոխվել եմ Մ. Սեբաստացի կրթահամալիրի հարավային դպրոցից, որտեղ սովորել եմ առաջինից մինչև հինգերորդ դասարան, իսկ տեղափոխվել եմ, քանի որ արդեն վեցերորդ դասարան եմ:

Հաճախելու եմ մարզական ակումբ, ընտրել եմ ձեռքի գնդակ սպորտաձևը, իսկ ընտրությունը, որը պետք է լինի իմ ցանկությամբ, նախապատվությունս տվել եմ իսպաներեն լեզվին: