Рубрика: Ասիկներ

Զատիկի մասին առած-ասացվածք, անձնական կարծիք

Առած-ասացվածք — 1. Հարուստը զատիկին պետք է փող կիսի:

                                        2. Մարդը զատիկին էլ ավելի կբարիանա:

                                        3. Առանց սեղանի զատիկ չի լինի: 

                                        4.  Ինձ ձու տուր, քեզ լավ օր տամ:

                                         5. Պաս չպահողին զատիկ պետք չէ:

                 Կարծիք — Ինձ ամենից շատը, դե իհարկե չհաշված մեր հայկականը, ինձ դուր է եկել Ֆրանսիայի զատիկի տոնի նշելաձևը:Ֆրանսիացիները Զատկից մի քանի շաբաթ առաջ սկսում են զարդարել խանութները սպիտակ և մոխրագույն շոկոլադե նապաստակներով, հավերով, ձկներով և զանգակներով։ Հետաքրքրական է, որ նապաստակները և հավերը համարվում են Զատիկի «միջազգային» խորհրդանիշներ, իսկ ձուկն ու զանգերը կարելի է հանդիպել միայն Ֆրանսիայում:Ֆրանսիայում Զատկի ձուկը կոչվում է «Poisson d’Avray» (թարգմանաբար «ապրիլի ձուկ»)։Շատ խանութներից կարելի է գնել «ձկան շոկոլադներ»։ Ֆրանսիայում «Թռչող Զանգակը» ևս Զատկի կարևոր ավանդույթներից է համարվում։ Ըստ լեգենդի՝ Ֆրանսիայում բոլոր եկեղեցական «թռչող զանգերը» մինչ Զատիկը հրաշքով հասնում են Վատիկան, և վերադառնում ֆրանսիացիների տները տոնի առավոտյան։Զանգերն իրենց հետ բեծաղկազարդ.png

 

Ասիկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
Գժի համար ամեն օր էլ Զատիկ է:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ: