День: 1 ноября 2020

Տնային աշխատանք-26.10.2020

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 262; 268; 270; 273; 279

. 262. Բետոնը ցեմենտի, ավազի և խճի խառնուրդ է։ Ցեմենտը բետոնի

1/7 մասն է, ավազը՝2/7 -ը, իսկ խիճը՝4/7 -ը։ Բետոնի բաղադրիչների

համար կազմե՛ք շրջանաձև դիագրամ։

270. Սյունակաձև դիագրամում (նկ. 31) ցույց է տրված, թե գյուղի այգիներում քանի տոննա միրգ է հավաքվել ամռան ամիսների ընթացքում։ Ելնելով դիագրամից՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել օգոստոսին։

65 տ

բ) Որքա՞ն բալ է հավաքվել ամռան ընթացքում։

75  տ

գ) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել ամռան ընթացքում։

280 տ

դ) Ամենաշատը ո՞ր ամսին է միրգ հավաքվել։

հուլիս

268. Կազմե՛ք գծային դիագրամ հետևյալ տվյալներով. Լենա գետի երկարությունը

4400 կմ է, Վոլգայինը՝ 3530 կմ, Դանուբինը՝ 2850 կմ,

Յանցզիինը՝ 5800 կմ, Մեկոնգինը՝ 4350 կմ, Նեղոսինը՝ 6670 կմ,

Յուքոնինը՝ 3700 կմ։

273. 11000 դրամով ապրանք են գնել և նախատեսում են 15 % շահույթ

ստանալ: Դրա համար ի՞նչ գնով պետք է վաճառել ապրանքը:

11000*115/100=12650

Պատ.՝ 12650 դրամ:

279. Մի քաղաքից մյուսը հասնելու համար մեքենան ծախսել է 30 լ

բենզին, իսկ մոտոցիկլետը՝ 10  1/2լ։ Քանի՞ տոկոսով է մոտոցիկլետի

ծախսած բենզինը պակաս մեքենայի ծախսածից։

30-10  ½=19  ½

19  ½*100/30=65 տոկոս

Պատ.՝ 65 տոկոսով:

:

Դասարանական աշխատանք-23.10.2020

Դասարանական առաջադրանքներ՝ 236; 240; 244; 248; 251;256

236. Համաչա՞փ են արդյոք պատկերները տարված ուղղի նկատմամբ (տե՛ս նկ. 13)։ Կարո՞ղ են արդյոք այդ պատկերները համաչափ լինել մեկ ուրիշ ուղղի նկատմամբ։

ա) համչափ է, բ) և գ) համաչափ չեն

բ) կարող է համաչափ լինել այլ ուղղի նկատմամբ

240. Պատկերի համաչափության առա՞նցքն է արդյոք տարված ուղիղը

ա, գ, ե, զ համաչափության առանցքն է տարված ուղիղը

բ և դ — ոչ

244. Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին:

Պատ.՝ 4:

248. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։

5600*10/100=560

5600+560=6160

6160*10/100=616

6160-616=5544

5600-5544=56

Պատ.՝ ավելի էժան՝ 56 դրամով:

251. Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է

7  3/5 սմ-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորությունը,

եթե քարտեզի մասշտաբը 1 ։ 1000000 է։

7  3/5*1000000=38/5*1000000=38*200000=7600000=76 կմ

Պատ.՝ 76 կմ:

256. Առաջին տրակտորը կարող է վարել դաշտը 15 օրում, իսկ երկրորդը՝ 10 օրում։ Միասին աշխատելով՝ տրակտորները քանի՞ օրում կարող են վարել դաշտը։

15+10 /2=12  ½  օր:

Պատ.՝ 12  ½  օր:

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 237; 241; 247-գ,ե; 249; 253

237. Եթե A կետը համաչափ է B կետին, ապա համաչափ կլինի՞ արդյոք B կետը A կետին։

այո:

241. Կառուցե՛ք տարված ուղղի նկատմամբ տառերին համաչափ պատկերները (տե՛ս նկ. 16)։ Ո՞ր դեպքերում տրված տառին համաչափ պատկերը կլինի հայերենի այբուբենի տառ։

ա, գ, ե, օ ,դ, է, զ

Ո՞ր դեպքերում տառին համաչափ պատկերը կլինի այդ նույն տառը։

է, դ, զ:

247. Քանի՞ տոկոսն է.

գ) 125-ը 25-ի

500 տոկոս

 ե) 300-ը 30-ի

1000 տոկոս:

249. Շախմատային մրցաշարում 120 խաղերից  42-ն ավարտվել են ոչ- ոքի արդյունքով։ Ոչ-ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի քանի՞ տոկոսն է։

35 տոկոս:

253. Վերցված է մի բնական թիվ։ Եթե նրան գումարենք 15 և ստացված գումարը բազմապատկենք 4-ով, ապա կստացվի 80։ Ո՞րն է այդ թիվը։

x+15  *4=80

x+15=80/4=20

x=20-15=5

Դասարանական աշխատանք-22.10.2020

Դասարանական առաջադրանքներ՝ 213; 214; 217 ; 221; 226

213. Ինչի՞ է հավասար գծագրի մասշտաբը, եթե նրանում գծված

պատկերները իրականներից  մեծ են 7 անգամ։

1:1/7

214. Քարտեզի վրա պատկերները իրականներից փոքր են 90 անգամ։

Ինչի՞ է հավասար քարտեզի մասշտաբը։

1:90

217. Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8 սմ է։ Որքա՞ն

կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։

1:5

8*5=40

40/4=10

Պատ.՝ 10 սմ

221. Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %-ը մասնակցել է մարզական

մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %-ն են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։

480*35/100=168

168*25/100=42

Պատ.՝ 42 աղջիկ:

226. Շոգենավը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ լողալիս

144 կմ-ն անցնում է 8 ժամում: Որքա՞ն է շոգենավի արագությունը

չհոսող ջրում, եթե լաստը այդ նույն ճանապարհն անցնում է 36

ժամում:

144:8=18 կմ/ժ

144:36=4 կմ/ժ

18+4=22 կմ/ժ

Պատ.՝ 22 կմ/ժ:

Տնային աշխատանք

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 212; 215; 216; 224; 225-ա,դ

212. Մայրուղու երկարությունը 660 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ մայրուղու պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 2750000 է։

660 կմ= 66000000 սմ

66000000:2750000 =24 սմ

Պատ.՝ 24 սմ:

215. Տեղանքում 625 մ երկարություն ունեցող հատվածին հատակագծում

համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է։

Որքա՞ն է երկու կետերի հեռավորությունը տեղանքում, եթե հատակագծում

համապատասխան կետերի հեռավորությունը 10 սմ է։

625/5*10=1250 սմ

Պատ.՝ 1250 սմ:

216. Ուղղանկյունաձև խաղահրապարակի կողմերի երկարությունները

հատակագծում 4 սմ և 10 սմ են։ Որքա՞ն է այդ խաղահրապարակի

երկարությունը, եթե նրա լայնությունը 18 մ է։

18մ=1800 սմ

4:1800=1:450

450*10=4500 սմ=45մ

Պատ.՝45 սմ:

224. Շրջանագծի շառավիղը 3 սմ է (տե՛ս նկ. 9)։ Ինչի՞ է հավասար ուղղանկյան

մակերեսը։

2*3=6սմ

5*6=30 սմ

6*30=180 սմ2

Պատ.՝ 180 սմ2:

225. Գտե՛ք այն թիվը, որը տառի փոխարեն

գրելու դեպքում կստացվի

հավասարություն.

ա) x : 25 = 2 : 5

x=25*2:5=10

դ) 65/y=13/9

y=65:13/9=45

Հայն ու հայը: Պատերազմ օր 35-րդ

Պատերազմ և խաղաղություն . ընթերցողական նախագիծ

ԻՄ ՍՐՏԻ ԽՈՍՔԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՕՐ 35-ՐԴ

ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԸ

Վիլյամ Սարոյան
ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԸ

Ուշ գիշերով Ռուսաստանի Ռոստով քաղաքում մի գարեջրատան մոտով անցնում էի, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն անպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա, հարցրի.-Իմա՞լ ես, տնավե՛ր, իմա՞լ ես:Չգիտեմ` ինչից հասկացա, որ հայ է, բայց հասկացա: Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, ոչ էլ թանձր ու խիտ գանգուրն ու խորադիր աչքերը: Բարձր ու ծուռ քիթ, խորադիր աչք, խիտ գանգուրներ շատերն ունեն, բայց հայ չեն: Մեր ցեղը զարմանալի մի ցեղ է, և ես ճամփա եմ ընկել Հայաստանը գտնելու: Ցավում եմ, ձեզ տխրեցնելու եմ, պարոնա°յք, բայց պիտի ասեմ, որ Հայաստան չկա:Փոքր Ասիայում կա մի փոքր հողակտոր, այնտեղ հովիտներ են, լեռներ, լճեր ու քաղաքներ են, աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ, պարոնա°յք: Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնա°յք, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում ապրում են որպես իրենց երկրում: Եվ Ամերիկա էլ չկա, պարոնա°յք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնա°յք:Ոտք դրի, ուրեմն, գարջրատուն` բարև տալու ինձ նման մեկին` օտար աշխարհի մեջ մի օտարականի:-Վա°յ,- ասավ զարմանքի այն շեշտով, որ մեր լեզուն ու խոսքը համակ ուրախություն է դարձնում:- Դո՞ւ:Եվ այդ ՙդուն՚ ճիշտ ես էի` իմ հագուստը, կոշիկները, իմ գլխարկը ու, թերևս, իմ դեմքի ամբողջ Ամերիկան:-Ինչպես հոս ինկար:-Գաղտուկ,- ասացի խանդաղատանքով,- կքալեի: Ո՞րն է քու քաղաքդ, ո՞ւր ծնած ես: (Հայերեն ասում է` որտե՞ղ ես աշխարհ եկել):-Մուշ,- ասաց:- Ո՞ւր կերթաս, հոս ի±նչ կընես, դուն ամերիկացի ես, քու հագուստդ ամերիկացու է:Մուշ:Ես սիրում եմ այդ քաղաքը: Ես կարող եմ սիրել որևէ վայր, որը երբեք չեմ տեսել, վայր, որ այլևս գոյություն չունի, որի բնակիչները սպանված են: Մուշ… քաղաք է, ուր հայրս իր երիտա¬սարդությանը եղել է:Տե՛ր Աստված, ի¯նչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը: Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի` աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մե¯զ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մե¯զ ինչ անգամ բռնապետությունները: Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:-Վա¯յ,- ասավ կամաց ու մեղմ ուրախությամբ:- Ու լեզուն կխոսիս, չես մոռցած:Ու երկու գավաթ տեղական անհամ գարեջուր բերեց:Եվ հայոց մեր շարժուձևը, որ այնքան բան է ասում, ծնկներին խփելն ու պայթուն ծիծաղը: Եվ կյանքի ու մեծ-մեծ գաղափարների ծաղրը: Եվ հայերեն բառը, նայվածքը, ժպիտը, և այս ամենի միջից զարմանալի հառնումը ցեղի` ուշացած, բայց դարձյալ զորավոր, թեև տարիներ են թավալվել, թեև քաղաքները կործանվել, հայրերը, եղբայրներն ու զավակները սպանվել, վայրերը մոռացվել, երազները փշրվել, և հոգիները ոխից սևացել են:Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են:Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացե՛ք` դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը` պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանաք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի°մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրեն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ պիտի չհառնի, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:Ջանացե°ք, տեսե՛ք` կարողանա՞ք պիտի, շունշանորդինե°ր, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձե՛ք ջնջել նրանց:

«Приключения барона Мюнхгаузена» по моей версии

сочинение

Однажды по дороге вшколу я вдруг заметила, что водитель проезжал мимо остановки школьного автобуса; И яподумала, куда мы идем? Но я молчала, потому что не понимала, что происходит. Вдруг я оказался вдругом городе и поняла, что водитель забыл, где находится автобусная остановка. Онвысадил нас перед медицинским учреждением и уехал.Они пришли и забрали нас.Мы позвонили родителям, и они отвезли нас в  Ереван.