День: 29 ноября 2020

Տիեզերական ձգողություն

Համաձայն սկզբունքի, գրավիտացիոն դաշտում արագացումով շարժվող հաշվարկման համակարգերում բնության օրինաչափություններն ընկալվում են միատեսակ (համարժեքության ուժեղ սկզբունք)․ այդ իմաստով գրավիտացիոն դաշտը և համապատասխան արագացումով շարժվող համակարգը համարժեք են։ Կարելի է ձևակերպել և այսպես. ազատ ընկնող հաշվարկման համակարգում գրավիտացիոն դաշտն անհետանում է։ Այս սկզբունքը հիմնված է մարմնի իներտ (և ծանր զանգվածների հավասարության փաստի վրա ( Էտվեշի փորձը)։ Իներտ զանգվածը մտնում է Նյուտոնի երկրորդ օրենքի, իսկ ծանր զանգվածը՝ տիեզերական ձգողության օրենքի բանաձևում․

 Քանի որ իրական գրավիտացիոն դաշտը համասեռ չէ՝ ձգող մարմնից հեռանալիս նվազում է և անվերջությունում դառնում զրո, ապա այն համարժեք է տարբեր արագացումներով շարժվող անվերջ թվով հաշվարկման համակարգերի։ Համարժեքություն մի ընդհանուր համակարգի հետ գոյություն չունի։Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։ Նույնիսկ փորձ կատարելու կարիք չկա պարզելու համար, թե ինչ տեղի կունենա, եթե մարմինը վեր բարձրացնենք Երկրի մակերևույթից ու բաց թողնենք, կամ նետենք որևէ ուղղությամբ: Բոլորս հրաշալի գիտեք, որ այն նորից կընկնի Երկրի մակերևույթին: Եվ, իհարկե, գիտենք, որ դրա պատճառը Երկրի ձգողությունն է: Այն փաստը, որ Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից: 16-րդ դարում գերմանացի նշանավոր ֆիզիկոս Կեպլերը երկարատև դիտումների արդյունքում հայտնագործեց Արեգակի շուրջը մոլորակների շարժման օրենքները: Արդեն պարզ դարձավ, որ Արեգակն էլ մոլորակներին է ձգում: 

Դեֆորմացիա 30-04.12.2020թ.

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն: Նկարում պատկերված տախտակը, պարանը, ցանցաճոճը, արտաքին ազդեցությունների շնորհիվ փոխում են իրենց ձևն ու չափերը, այսինքն` դեֆորմացվում են:

1.Ինչն են անվանում դեֆորմացիա:

Արտաքին ուժերի ազդեցությամբ մարմնի ձևի կամ չափերի փոփոխություն։ 

2.Ներկայացրեք դեֆորմացիայի օրինակներ:

Դեֆորմացիայի օրինակներ են առանձգական և պլաստիկ ձևափոխությունները:

3.Ո՞ր ուժն են անվանում առաձգականության ուժ:

Այն ուժը, որը առաջանում է մարմինների մեջ առանձգական ձևափոխության ընթացքում կոչվում է առաձգականության ուժ:

4. Մի՞շտ է արդյոք դեֆորմացիայի ընթացքում առաջանում առաձգականության ուժ:

Առաձգականության ուժը առաջանում է միայն առանձգական ձևափոխության ընթացքում:

5.Ինչպե՞ս է կոչվում ուժ չափող սարքը:

Ուժաչափ:

6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում ուժը:

Նյուտոն և կիլոնյուտոն միավորներ:

«Միջին դպրոց»

Ողջույն , ես Մարի Սարգսյանն եմ, սովորում եմ Մ. Սեբաստացի կրթահամալիրի Միջին դպրոցում:

Տեղափոխվել եմ Մ. Սեբաստացի կրթահամալիրի հարավային դպրոցից, որտեղ սովորել եմ առաջինից մինչև հինգերորդ դասարան, իսկ տեղափոխվել եմ, քանի որ արդեն վեցերորդ դասարան եմ:

Հաճախելու եմ մարզական ակումբ, ընտրել եմ ձեռքի գնդակ սպորտաձևը, իսկ ընտրությունը, որը պետք է լինի իմ ցանկությամբ, նախապատվությունս տվել եմ իսպաներեն լեզվին:

Երկրագործի ընթերցարան

ՃԱԽԱՐԱԿ

27.11.2020թ..

  • Մանի՛, մանի՛, ճախարակ,
    Նըստենք բանի, ճախարակ,
    Անտերին տեր, ճախարակ,
    Որբերին հեր, ճախարակ։
  • Լուսնյակը դուրս է եկել,
    Աչքերիս լուս է եկել։
    Լուսնի լուսով մանեմ ես,
    Սիպտակ ոստեր անեմ ես, Աղքատ օրով ու լացով
  • Որբեր պահեմ մանածով։
    Մանի՛, մանի՛, ճախարակ,
    Նըստենք բանի, ճախարակ,
    Անտերին տեր, ճախարակ,
    Որբերին հեր, ճախարակ։

Տնային աշխատանք

25.11.2020թ.

1. Առանձնացրո՛ւ և դեմ դիմաց գրի՛ր հականիշ դարձվածքները:

Աչքը կուշտ-աչքը ծակ, 

քթի տակ- յոթ սարից այն կողմ, 

խելքից հեռու- խելքին մոտ, 

Աստծու գառ- Աստծու կրակ, 

աչքի փուշ- աչքի լույս:

2.Բացատրի՛ր  դարձվածքները և գրի՛ր ո՞ր ստեղծագործություններից են առաջացել:

Անբան Հուռի-ալարկոտ Հուռին,<<Անբան Հուռի>>, հեղ. Հ. Թումանյան, 

Քաջ Նազար-անվախ նազարը- <<Քաջ Նազար>>, հեղ. Դ. Դեմիրճյան, 

Ձախորդ Փանոս-անհաջողակ Փանոսը, <<Ձախորդ Փանոս>>, հեղ. Հ. Թումանյան, 

Շուն ու կատու դառնալ- հակառակորդներ, <<Շուն ու կատու>>, հեղ. Հ. Թումանյան, 

Կոտրած տաշտակի առաջ կանգնել-բռնած գործերի մեջ լրիվ ձախողվել,<<Ձկնորսի և նրա կնոջ մասին>>, հեղ.Գրիմ եղբայրներ:

Ոստրեն և մուկը 25.11.2020թ.

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու ձկան հարուստ որսի հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասում են, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին, և ոստրեն, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր մգեցված բառերը: 

ոստրե- ծովային ուտելիք,

խրճիթ-հին տուն, հյուղակ

կործանում- վերջ, անկում,

ջղաձիգ-լարված, կծկված

զննեց-ստուգեց,

գործը գլուխ բերել-ի կատար ածել,

ոգեշնչված-ոգևորված,

բարձրաձայն – բարձր ձայն:

  • Ո՞րն է առակի ասելիքը, խորհուրդը:

Առակի ասեիքն այն է, որ պետք է լավ մտածել և չշտապել մի բան անելուց առաջ, և նաև չբացառել վտանգը:

Քարն ու ճանապարհը

24.11.2020թ.

Առաջադրանքներ

1.Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ 

հղկել-շտկել, 

լայնարձակ-մեծ, 

սալարկված-սալահատակ, 

պճնազարդ-շքեղազարդ, 

ամուր-պինդ, 

մաշիկ-հողաթափ, 

աղտոտել-կեղտոտել, 

ապարդյուն-իզուր:

2.Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Առակի ասելիքը այն է, որ ամեն ինչ շատ գայթակղիչ է երևում: Դրա համար մի քայլ անելուց առաջ պետք է լավ մտածել:

3.Ինչպիսի մարդկանց է խորհրդանշում քարը:

Անսիրտ, կոպիտ,անզգա:

4.Բացատրիր հետևյալ տողը՝ Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում:

Գնահատել է պետք այն , ինչ ունենք, որ հետո ուշ չլինի:

5.Բացատրիր տրված համանունները(ձևով նույն են, իմաստով՝ տարբեր)՝ 

Քանոն-երկրաչափական գործիք, երաժշտական գործիք, 

այր-քարանձավ,տղամարդ,

 աղա-տեր, գործողություն՝մանրացնել:

6.Հետևյալ դարձվածքների իմաստն արտահայտիր մեկ բառով:

Ջրի գին-էժան, կրակի գին-թանկ, անկողին ընկնել-հիվանդանալ, 

պոչը քաշել-հեռանալ, ոտքերն ընկնել-խնդրել, աչքը ջուր կտրել-սպասել:

7. Գրի՛ր տրված դարձվածքների հոմանիշ դարձվածքը:

Լեղաճաք լինել-վախից սիրտը ճաքել,

Արյունը գլխին խփել-փրփուրը ջանը տվեց,

Աչքը ջուր կտրել- աչքը մնաց ճամփին,

Կյանքի թելը կտրվել- գնալ այն աշխարհ,

Ոտքերն ընկնել- ծնկաչոք խնդրել:

Ածելին

23.11.2020թ.

  1. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, մեկնաբանիր: 

Որ պետք չէ  տրվել գայթակղությանը՝ դրանք կարող են լինել ժամանակավոր:

  • Ինչպիսի՞ ստեղծագործությունն էր՝ առակ, պատմվածք, հեքիաթ: Պատասխանդ հիմնավորիր:

Քանի որ իր մեջ պարունակում է այլաբանություն, հերոսը  նաև կարող է լիել նաև իր :

3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

աչքով ընկավ-նկատեց,

սիրտը դող –վախենալ,

սիրտ տալ-աջակցել, ոգևորել,

դատարկ բան- հեշտ,

Էս քանի օրը-այս օրերին:

4. Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

 Պատի ծեփ դառնալ-սփրթնել, 

պայման կապել-պայմանավորվել, 

քիթը կախել-նեղանալ,

 բերանը բաց մնալ-զարմանալ,

 իրեն պատեպատ տալ-փութալ:

Դեղձենի 26.11.2020թ.

Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

— Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, — չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: — Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

— Աչք մի տնկիր ուրիշինի վրա, — մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: — Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:

Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հասունացող պտուղներով:

Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին, և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:

Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց  ծանրությունից, բունը ճրթոցով կոտրվեց, իսկ հասած դեղձերը ընկան գետնի  վրա, որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Հարցեր և առաջադրանքներ

Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Առակի ասելիքն  այն է, որ ուրիշի ունեցածի վրա աչք չդնել, այլ հակառակը՝ ստեղծել քոնը և քո ստեղծածով հպարտանալ: Միաժամանակ, առակը ցուցանում է, որ յուրաքանչյուրը պետք է գործ ձեռնարկի իր  հնարավորության սահմաներում:  

Ներկայացրո՛ւ առակին բոնորոշ առանձնահատկությունները:

Առակը փոխաբերական իմաստով ծաղրում է մարդկանց արատները, առակի հերոսները կենդանական և բուսական աշարհի ներկայացուցիչներն են, իրեր են և այլն: Առակը իր մեջ պարունակում է բարոյախոսություն:

 Ընդգծված բառերը բացատրի՛ր:

շռայլորեն-առատտորեն

անխոհեմ-անմիտ, չմտածված

ամուր-պինդ

ջանաս-տանջվել

կենարար-կյանք արարող

անվրդով-հանգիստ, առանց բարկության

Փորձի՛ր տեքստին համապատասխան առած-ասացվածք գտնել:

Ոտքդ վերմակիդ չափով մեկնի:

 Ջուրը  չթռած՝ հոպ մի՛ ասա:

Ուրիշի ունեցվածքի վրա աչք մի՛ դիր: