День: 22 ноября 2020

Շարադրություն ,,Թռիչք,,

20.11.20202թ.

Ես Մարին եմ, ով մանուկ հասակից երազել  է նստել ինքնաթիռ՝  լինել ուղևոր կամ օդաչու: Հիմա կասեմ, թե ինչու. տեսնել խիտ, սպիտակ ամպերը, մեծ և լուսավոր արևը մոտիկից: Խոսքը մեր մեջ, ես նաև կուզենայի թրչել գիշերը, որպեսզի տեսնեի փոքրիկ, բայց լուսավոր աստղերը, մտքում պատկերացնել, որ աստղերը ինձ իրենց ձեռքն են առնում ու տանում հեռու՜, շատ հեռու՜ ու կանգնեցնում լուսնի վրա և ինձ ցույց տալիս գիշերվա կախարդանքները: Իսկ տանը վերցնում էի թուղթը և մատիտները ու նկարում էի պատկերացումս՝ ինքնաթիռը օդում կանգնած սպասում է ինձ, իսկ աստղերն ու լուսինը պատմում են գշերվա կախարդանք: Այդ նկարը, որը պատկերցրել եմ ու հանձնել  թղթին, պահում եմ մինչ օրս:

ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ

20.11.2020թ.


Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Լուսնկա էր: Մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են:  Մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»:


Երբ գողերը այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին, լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:

  • Երկու նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը:

Առակը ուզում է ասել, որ միամիտ մարդը երկու ոտքով է ընկնում թակարդ, և խորամանկությունը ամենտեղ պետք է գալիս:

2.Մի անգամ երկու մարդ գրազ եկան: Նրանցից մեկն ասում էր, որ եթե հացի վրա կարագ քսեն, ապա վայր ընկնելիս հացը միշտ ընկնում է կարագ քսած 

կողմով ներքև: Մյուսը պնդում էր, որ հացը կարող է ընկնել նաև դատարկ 

կողմի վրա: Նա, ով պնդում էր, թե հացը կարող է նաև դատարկ կողմով 

ընկնել գետնին, իր խոսքերն ապացուցելու համար հացի վրա կարագ քսեց և հացը վայր գցեց հատակին: Հացն ընկավ դատարկ կողմի վրա:

Առակը  ասում է, որ խոսքի ճշմարտացիությունը պետք է ապացուցել փաստերով:

– Տեսնո՞ւմ ես՝ ես ճիշտ էի,-ասաց նա: – Հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմով:
– Դա ոչինչ չի նշանակում, – առարկեց մյուսը: – Դու հացի սխալ կողմի վրա քսեցիր կարագը:

  • Գրի՛ր առակի ասելիքը:

     Առակը  ասում է, որ խոսքի ճշմարտացիությունը պետք է ապացուցել փաստերով:

Եթե մարդը չի ուզում իր սխալը ընդուել, ապա ոչ մի ձևով չես կարող նրան համոզել:

  • Ո՞ր առակը քեզ դուր եկավ, ինչո՞ւ:.

Ինձ դուր եկավ առաջին առակը, որովհետև սովորեցնում է լինել բոլոր դեպքերում խելացի :

2. Կետերը փոխարինի՛ր տրված բառերով և բառակապակցություններով: Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել, թե ինչու են դրանք կոչվում միջանկյալ բառեր և բառակապացություններ (անկյալ — հին հայերեն՝ ընկած):

Ո՜վ զարմանք, ա՛յ քեզ միամտություն, երեխայի խելք, դե՛, բա՞:

Նավը մոտեցավ ժայռին և ,ո՜վ զարմանք, բոլոր մեխերը, պտուտակներն ու 

երկաթե ամրակները ճռռալով դուրս սողացին իրենց տեղերից ու թռան դեպի ժայռը:

Կարճ ժամանակում նավը վերածվեց առանձին տախտակների, երեխայի խելք, սա հեքիաթ է: Բայց այդպիսի մագնիսական ժայռի գոյությունը ժամանակին, դե՛, բոլորն էլ հավատում էին:

Մի քանի տարի առաջ, որոշել էի անպայման գտնել այդ ժայռը:

Մեխանիկական շարժում, արագություն

նոյ.23-27

Լուծել խնդիրները.

1.Վազորդը 20 վ-ում անցել է 100 մ ճանապարհ,հաշվել նրա շարժման արագությունը:

t=20վրկ

S=100 մ

V= S/T=100/20=5մ/վրկ

2.Որքա՞ն ժամանակում ինքնաթիռը կթռչի Երեւանից Հռոմ, եթե այդ քաղաքների միջեւ օդուղու երկարությունը 3600 կմ է, իսկ ինքնաթիռի արագությունը` 800 կմ/ժ:

T=S:V=3600:800=4,5 ժամ=4 ժամ 30 րոպե:

Հիմքեր նոյ.9-13.2020թ.

1.Ինչ բաղադրություն ունեն հիմքերը:

Հիմքերն անվանվում են համապատսասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:

Այն բարդ նույթերը, որոնք կազմված են մետղի ատոմներից և հիդրօքսիլ խմբից, անվանվում են հիմքեր կամ հիդրօքսիդներ:

2.Հիմքերի միջավայրում ինչ գույն են ստանում ֆենոլֆտալեինն ու լակմուսը:

Հաճախ կիրառվող հայտանյութերից է լակմուսը, որի մանուշակագույն ջրային լուծույթը թթվի ազդեցությունից դառնում է կարմիր: Մեթիլ նարնջագույն հայտանյութը դառնում է վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը իր գույնը թթու միջավայրում չի փոխում: