День: 12 ноября 2020

Սոկրատեսը շուկայում

12.11.2020թ.

Լինելով իսկական փիլիսոփա, Սոկրատը հավատում էր, որ իմաստուն մարդը բնազդաբար վարում է անսեթևեթ կյանք:

Ինքն էլ նույնիսկ չէր կրում կոշիկներ, թեև նրան միշտ ձգում էր շուկայում

 ցուցադրվող 

ապրանքները զննելը:

Երբ մեկն իր ընկերներից հարցրեց, թե ինչու է նա այդպես վարվում: 

Սոկրատը պատասխանեց.

-Ինձ դուր է գալիս գնալ այնտեղ և հասկանալ, թե առանց ինչքան բաների է ինձ հաճելի 

ապրելը:

Քո կարծիքով ո՞րն է այս ստեղծագործության  ասելիք ը:

Ըստ իս, որ պետք է ապրել առանց կախվածությունների, ինչպես որ իրեն հաճելի է:

Նոր վերնագիր հորինիր:

ՙ(Առանց կապանքների)

3.Կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները գրիր:

Փիլիսոփա-մտածող

Զննել- հետազոտել 

4.Դեղին գույնով նշված բառերի հականիշները գրիր:

Իսկական-կեղծ

Հաճելի-տհաճ

՛՛Չարի վերջը՛՛շարադրություն

12.11.2020թ.

Ցավոք այսօր մարդիկ իրենց շահի համար պատրաստ են ամեն ինչի, որպեսզի բավարարեն իրնեց ընչաքաղցությունը և այդ հազարավոր մարդկանց մեջ կար մեկը ով այդպիսին չէր՝ նա չեր ուզում վնասելով բնությունը հաարստանար և մարդկանց կոչ էր անում, որ հանուն շահի չանեն երբեք այնպիսի գրծողություններ, որը կվնասի մարդուն կամ բնությանը: Այդ մարդու անունը Ջեք էր, նա պայքարում էր անօրինական հարստացման դեմ:Եվ ահա  մի օր իմանում է,որ  մարդիկ վերացնում են իրենց մոտակա բնությունը հանուն իրենց նպատակների: Ջեքը խնդրում է, որ նման բան չանեն,քանի որ իրենք իրենց են վնասելու, բայց ավաղ նրան լսող չի լինում: Այդ ժամ նա մտածում է, որ թող պատժվեն իրենց իսկ ընչաքաղցությունից՝ փոս փորողը ինքն է ընկնում մեջը:

Նրանք կտրտում և ոչնչացնում են ծառերն ու ծաղիկները, որ կարողանան փող աշխատել և մի օր շատ խիստ տապ է լինում՝ օդ չի լինում շնչելու, ծառ չի լինում տակը մտնելու և նրանք խեղդվում են՝ չդիմանալով շոգին:

Պատմությունը այն մասին է, որ շահի հետևից պետք չէ ընկնել, որովհետև կարող ես կորցնել այն ինչ քեզ համար շատ թանկ էր և շահամոլները փողասերները մի պահ մոռացել էին, որ այդ բնությունը, որը իրենք ոչնչացնում են իրենց սեփական կարիքների համար, Աստված է ստեղծել, և նա չի սիրում անարդարություն:Բնությունը տալիս է շունչ, թթվածին, տապից պաշտպավելու հնարավորություն և , երբ չպահպանենք այդ ամենը ուրեմն բնության հետ նաև մարդկությունը կոչնչանա: