День: 21 ноября 2020

“ Чем может гордиться себастаци”

Меня зовут Мари Саркисян .Я учусь в 6 классе Учебного комплекса Мхитар Себастаци, я один из тех счастливчиков, которые учатся всему понемногу. Школа Себастаци учит быть свободным духом, свободным разумом, защищать себя от несправедливости внешнего мира, но мое любимое направлениеизобразительное искусство.В медиагалерее, где выставлены работы талантливых учеников Себастаци, спешу сказать, что мои работы были выложены несколько раз, и что я вам покажу.

В образовательном комплексе «Себастаци просто ничего не происходит, когда я пошла в первый класс, для меня это было непонятно , почему столы округлые, а классные комнаты с прозрачными стеклянными стенами? Потом я поняла, что этому тоже есть свое объяснение. Это было также для свободы души и свободы мысли.

В Себастаци всегда проходят юбилейные дни, которые размещены в медиатеке и в Себастаци  TV.

Փոքրիկ ուսումնասիրություններ 23-29.11.2020թ.

«Մուսասիր,Վանի թագավորության պետական կրոնը

ուրարտական կրոնում նույնպես կար աստվածությունների և տարբեր կրոնական միջոցառումների մեծ պանթեոն: Ուրարտուի գլխավոր աստվածը համարվում էր Խալդին։ Մարդկանց և աստվածների միջև կապ էր հաստատվում զոհաբերության ծիսակարգերի միջոցով։ Ուրարտուի կրոնում կար հին արևելքի կրոնի շատ էլեմենտներ՝ կյանքի ծառ, օձ, թևերով սկավառակ և այլն, որոնք համընկնում են Հին Միջագետքի կրոնական համակարգի տարրերին]: Վանի կրոնի ամենակարևոր առանձնահատկությունն եղել է հարաբերական կրոնական հանդուրժողականությունը, ինչը պայմանավորված էր պետության բազմազգ կառուցվածքով: Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջում ներկայիս արևմտյան Ադրբեջանի տարածքում գտվող Ռեվանդուզից ապագա ուրարտական թագավորություն բերվել է Միջագետքի կրոնը, որը վրա հիմնեց ուրարտական կրոնը։ Այդ տարածքում ապրող խեթերը Միտաննիի փլուզումից հետո, հնարավոր է, որ արդեն մոտ էին այդ կրոնական համակարգին, ինչը ձևավորվել էր Միջագետքի կրոնից։

Ուրարտական կրոնական համակարգի վրա նաև ազդեցություն է ունեցել Խեթական պետության պանթեոնը, որը նույնպես ուներ մեսոպոտամիական արմատներ։ Այդ խառնուրդից էլ աստիճանաբար առաջացավ ուրարտաական կրոնը և դիցարանը:

Հետագայում, Մենուա, Արգիշտի I, Սարդուրի II և Ռուսա I թագավորների ժամանակաշրջանում, այսինքն՝ պետության ծաղկման շրջանում, կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, որոնց մեծ մասը նվիրված էին Խալդի աստծոն, պարբերաբար շատ ուրարտական քաղաքներում իրականացվում էին աստվածներին նվիրված զոհաբերություններ։

Ուրարտական կրոնի ոսկե ժամանակաշրջանը ավարտվեց մ.թ.ա. 714 թվականին, երբ Ասորեստանի թագավոր Սարգոն II-ը երկարատև պատերազմում հաղթեց ուրարտական բանակին, որը գտնվում էր Ռուսա Ա-ի հրամանատարության ներքո, ապա արդյունքում, նա անսպասելի հարձակվեց Մուսասիր քաղաքի վրա և թալանեց, որը Խալդի աստծո սրբազան քաղաքն էր։ Այս իրադարձությունը Խալդի աստծո պաշտամունքին և ողջ ուրարտական կրոնին մեծ վնաս հասցրեց։ Չնայած Ուրարտուն առաջիկա տարիներին կարողացավ վերականգնել Խալդիի արձանը և Մուսասիրը, բայց ասորական Աշուր աստվածը և «նրա զենքը» արդեն իշխանություն էին հաստատել Խալդո աստծո վրա։ Թեև Ուրարտուն և նրա կրոնը արդեն գոյություն ունեին երկար տարիներ, Խալդիի պաշտամունքը այլևս չունեցավ այդ բարձունքը։ Վանի թագավորության վերջին տարիներին, երբ հակառակորդ երկրները ամբողջությամբ թուլացրել էին պետությունը, քուրմերը հաղորդակցվում էին ոչ թե Խալդիի հետ, այլ Թեյշեբայի և նույնիսկ ասորական գերագույն աստված Աշուրայի հետ, նաև բաբելոնական Մարդուկի հետ։ Հնարավոր է, որ մայրաքաղաքի տեղափոխումը Թեյշեբաինի, նույնպես կապված էր Խալդիի պաշտամունքի թուլացման հետ, հույսեր կապելով Թեյշեբա աստծո հետ։ Այդ ժամանակաշրջանում ուրարտական կրոնը մեծ անկում ապրեց։

Վանի թագավորության քաղաքները

Արին-բերդ, Էրեբունի-Երևան Արգիշտիխինիլի,  Տուշպա-Տոսպ, Ռւսախինիլի

Վանի թագավորության դիցարանն ու արվեստը

Խալդին Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածությունն է։ Նրա անունը Մուսասիրում (Մուծածիր) հնչել է Ալդի, իսկ ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Խալդիա ձևով։ Լինելով բուն Վանի թագավորության երևույթ, նա, ամենայն հավանականությամբ, սկզբում թագավորող տոհմի հովանավորողն է եղել, իսկ հետագայում, պետականության կազմավորմանը զուգահեռ, ստացել է համաբիայնական (համաուրարտական) նշանակություն։

Խալդիի պաշտամունքը քաղաքական մեծ նշանակություն ուներ․ Վանի թագավորության տիրակալները, հաշվի առնելով թագավորության բնակիչների վրա այդ պաշտամունքի ունեցած ազդեցությունը, իրենց իշխանությունը հայտարարում էին Խալդիից տրված։ «Խալդին ինձ արքայություն տվեց» արտահայտությունը հայտնի է Վանի թագավորության գրեթե բոլոր թագավորությունների արձանագրություններից։Խալդին ինքն էլ ընկալվում էր որպես արքա և պատկերվում էր գահին նստած։ 

Թագավորության ամբողջ տարածքում տարածված են եղել Խալդի աստծուն նվիրված քաղաքներ, տաճարներ և այլն։ 

 Խալդին նաև պատերազմի ու հաղթանակի աստվածն էր, քանի որ Վանի թագավորության բնակիչների պատկերացմամբ նա էր առաջնորդում իրենց բանակներն ու պարգևում հաղթանակ։

Թեյշեբայի անունը Վանի թագավորության արձանագրություններում մեծ մասամբ գրվում է ամպրոպի, փոթորկի, քամու և բարերար անձրևի աստծուն նշանակող գաղափարագրերով, որը հիմք է տալիս նրան բնութագրելու որպես բնության տարերքը խորհրդանշող աստվածություն։ Նա հանդիսանում է Վանի թագավորության դիցարանի երկրորդ աստվածությունը։ Թեյշեբբան Խալդիի նման տիտղոսներով օշտված չէ։ Հայտնաբերված արձանագրություններից միայն մեկում է նա «տեր» անվանված՝ «Թեյշեբա աստծուն՝ տիրոջը» տարբերակով։ Նրա պաշտամունքի հետ առնչվում է «Թեյշեբա աստծո զորքերը» արտահայտությունը։ «Մհերի դռան» արձանագրության տվյալների համաձայն՝ Թեյշեբայի պաշտամունքային կենտրոններն էին Կումենու և Էրիդիա քաղաքները։

«Մհերի դռան» արձանագրությունում Շիվինիի անունը հիշատակված է երրորդը՝ Խալդի և Թեյշեբա աստվածություններից հետո։ Այս արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Շիվինիի պաշտամունքի հետ են առնչվել «Արտուուարասի» առասպելական էակները որպես «Շիվինի աստծո զորքեր»։ Նույն արձանագրության տվյալների համաձայն՝ Շիվինիի պաշտամունքային կենտրոններ են եղել Տուշպա և Ուիշինի քաղաքները։ Տուշպան Վանի թագավորության մայրաքաղաք է եղել, որը հիմնադրել է Սարդուրի Ա–ն։ 

Ուարուբաինին Վանի թագավորության գլխավոր աստվածուհին է և Խալդի գլխավոր աստծո կինը։ Նա Վանի թագավորության դիցարանի միակ աստվածուհին է, ում անունը, բացի «Մհերի դռան» արձանագրությունից, հիշատակված է նաև այլ արձանագրություններում։ Ուարուբաինին արձանագրություններում հիշատակվում է միայն այն ժամանակ, երբ խոսվում է շինարարության կամ այգի հիմնելու մասին։ Այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ նա ոչ միայն դիցարանի աստվածուհիների տիրուհին էր, այլև պտղաբերության, արվեստների ու արհեստների հովանավոր։ Հաճախ պատկերաքանդակներում նա ներկայանում է որպես գահին նստած թագուհի՝ ձեռքին ճյուղ։

Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների: 

Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:

ԵԳԻՊՏՈՍ 23-29.11.2020

1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:

Եգիպտոսը Աֆրիկայի հյուսիսարևելքում է՝ Նեղոս գետի ափերին:

21-րդ դարում ձևավորվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը:

2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:

 Ք. Ա. 31-րդ դարում Վերին և Ստորին թագավորությունի միավորումից առաջացավ միացյալ թագավորությունը հիմնադիրը Մինա արգան էր: Թագավորության մայրաքաղաք հռչակվեց Մեֆիսը (Եգիպտերեն Մինֆի) Սպիտակ պարիսպ: Մեմֆիսը հին եգիպտոսի մայրաքաղաքն է: Այնտեղ հին փարավորնների դաբարաներնեն, աստվածների առձանները կան:

Հիմնադրել է Ջուհեյր Սիցիլացին 969 թվականին և ի նշան Եգիպտոսի նվաճման անվանել Միսր ալ֊ Կահիրա՝ «Հաղթական Եգիպտոս»․ այստեղից էլ քաղաքի այժմյան արաբական Ալ֊Կահիրա անվանումը:Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 մլն է։ Այն գտնվում է Նեղոսի ափին ու կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է և տալիս է արտադրության 1/4-ը։

3.Ովքեր էին փարավոնները:

Փարավոնները կառավարում էին հին Եգիպտոսը և օժտված էին բացարձակ իշխանությանբ և համարվում էին Աստծո որդին:

Թութմոս-I, Թութմոս-III, Ամենհոտեպ-II –XVIII-XX- XVI-XV դարերում

Ամենհտեպ— III-մ.թ.ա. 1455-1424թթ,

Ռամզես-II-մ.թ.ա. 1279-1212թթ:

Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով  նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո  կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,