Երկրագործի ընթերցարան

ՃԱԽԱՐԱԿ

27.11.2020թ..

  • Մանի՛, մանի՛, ճախարակ,
    Նըստենք բանի, ճախարակ,
    Անտերին տեր, ճախարակ,
    Որբերին հեր, ճախարակ։
  • Լուսնյակը դուրս է եկել,
    Աչքերիս լուս է եկել։
    Լուսնի լուսով մանեմ ես,
    Սիպտակ ոստեր անեմ ես, Աղքատ օրով ու լացով
  • Որբեր պահեմ մանածով։
    Մանի՛, մանի՛, ճախարակ,
    Նըստենք բանի, ճախարակ,
    Անտերին տեր, ճախարակ,
    Որբերին հեր, ճախարակ։

Оставьте комментарий